A+ A A-
ԽաչքարՏարբեր ազգեր մարդկությանը նվիրել են բառեր, որոնք չեն թարգմանվում, քանի որ հասկանալի են ինքնին, ներկայացնում են իրենց տեր ազգերի կենսագրության այս կամ այն դրվագը, ստեղծած նյութական կամ հոգևոր մշակույթի անկրկնելի որևէ արժեքը: Հայ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհին անցած այդօրինակ բառերից է «խաչքարը»` քարի մշակման արվեստի մի զարմանահրաշ բնագավառ, որը հին ու միջնադարյան իրականության մեջ տարածված է եղել բացառապես պատմական Հայաստանի տարածքում և բոլոր այն վայրերում, ուր ոտք է դրել ու իր օջախի ծուխն է երկինք հանել հայ մարդը:

Կարդալ մանրամասն ...

Գրիգոր ԶորապՆրան իրավմամբ  համարում են «նորավեպի իշխան»:

Կենսագրություն

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունը ստացել է նախ` Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում, ապա` Թարգմանչաց վարժարանում: Զոհրապը հատկապես լավ է սովորում հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը: Վաղ հասակից ի հայտ է գալիս գրական ձիրքը:
16 տարեկանում Զոհրապն ընդունվում է Կ.Պոլսի ինստիտուտի երկրաչափական բաժանմունքը: 3 տարի հետո հաջողությամբ ավարտում է դասընթացը և ստանում կամուրջների ու խճուղիների ինժիների կոչում:Ուսանողության տարիներին 1878 թվականից նա տպագրվում է մամուլում:

Կարդալ մանրամասն ...

Ստեփան Զորյան. Վարազդատ պատմավեպը գրելու շարժառիթըՍտեփան Զորյանը Վարազդատ պատմավեպը գրելու շարժառիթի մասին ասել է.
Քանի տարի է ահա, Պապ թագավորի ընթերցողները շարունակ հարցումներ են անում ինձ, թե ի՞նչ եղավ կամ ինչե՞ր պատահեցին Պապի մահից հետո…Չնայած այդ վեպի վերջաբանում գրել եմ, թե Պապ թագավորի մահից հետո Բյուզիանդիայից եկավ Վարազդատը` որպես թագավոր, բայց մարդիկ դարձյալ հետաքրքրվում են, նույնիսկ պահանջում ասել, թե ինչեր եղան դրանից հետո:
Ընթերցողի հետաքրքությունը բավարարել կարճ խոսքով, ինչպես երևում է, անհնար է: Անգամ քանի՛-քանիսին գրել եմ հատուկ նամակներ, բացատրել և այլն, միևնույնն է, դա նրանց չի գոհացնում. ուզում են ավելին: Եվ, ահա, ընդառաջ գնալով ընթերցողների ցանկությանը` այս գրքում նկարագրում եմ այն ամենը, ինչ եղավ: Այսինքն, թե ինչպես եկավ Վարազդատը, ինչեր արեց մեր աշխարհում և ինչ վախճան ունեցավ: Կարծում եմ, որ սրանով իմ պարտքը կարող եմ համարել կատարված: 

Կարդալ մանրամասն ...

Ստեփան ԶորյանՍտեփան Զորյանը գրական ասպարեզ իջավ արդեն իբրև կազմակերպված գրող` լավ հիշելով իր գրական ուսուցիչներից Ֆլոբերի խորհուրդները Մոպասանին. Սովորական բանը նկարագրիր այնպես, որ ոչ մի հեղինակի նկարագրությանը նման չլինի:
Ստեփան Զորյանը մեզանում բերեց գործողության և հոգեբանական թափանցման, գեղագիտական դետալի և պատմողականության բնական հնչերանգի ճաշակը` դրանով իսկ գրականությունը տանելով միջազգային չափանիշների ասպարեզ:
Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889թ-ի սեպտեմբերի 3-ին` Վանաձորում, նահապետական գյուղացու ընտանիքում: Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի գաղտնի դպրոցում, ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը: 1906թ-ին մեկնում է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով, սակայն նյութական ծանր վիճակը ստիպում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում` իբրև սրբագրիչ, այնուհետև աշխատանքի է անցնում Սուրհանդակ թերթում` որպես թարգմանիչ:

Կարդալ մանրամասն ...

Վրթանես ՓափազյանՎրթանես Փափազյանը ծնվել է 1864 թվականին Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Սկզբնական  կրթությունը ստանալով հորից, նա այնուհետև սովորում է Ազուլիսի և Թավրիզի հայկական դպրոցներում, ապա ավարտում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1980): 80-ական թվականների գրական ու հասարակական գործունեությամբ նա գրեթե բացառապես առնչվում է պարսկահայ և արևմտահայ իրականությանը:  Ուսուցչություն է անում ամենատարբեր վայրերի ազգային դպրոցներում, ճանապարհորդում է երկրամասին նշանավոր գավառներում, որոնք հարուստ տպավորություններ և սյուժեներ են տալիս գրական որոնումներին:
1891 թվականին Փափազյանը ընդունվում է Ժնևի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, որն ավարտում է  1894 թվականին:

Կարդալ մանրամասն ...

Նար-ԴոսՆար-Դոսը (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ծնվել է Թիֆլիսում, 1867-ի մարտի 1-ին: Բրդավաճառ հայրը և մայրը բուն թիֆլիսցիներ էին: Ուսանել է նախ Հավլաբարի ս. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում , ապա քաղաքային Նիկոլաևյան երկդասյա ռուսական դպրոցում: Միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում  մնալ Խոնի (Քութայիսի նահանգ)  ուսուցչական սեմինարիայում , ուր ընդունվել էր քննություն հանձնելուց հետո: Նույն պատճառով չի հաջողվում մտնել նաև Թիֆլիսի երկաթուղային դպրոցը: «Մի տարի թափառեցի պարապ-սարապ,-գրում է Նար-Դոսը ինքնակենսագրությունում,- ծնողներս` տգետ, շրջապատս` տգետ. Հոգացող,  ուղի ցույց տվող չունեի»:  

Կարդալ մանրամասն ...

 ԱնիՀայ արվեստի պատմության մեջ եղել են այնպիսի բացառիկ նվիրյալներ, որոնք իրենց կյանքի նպատակն են համարել պատմական հայրենիքի ազգային արժեքների մասին հիշողության պահպանումն ու նրանց համայն աշխարհին ճանաչելի ու սեփական ժողովրդին էլ ավելի սիրելի դարձնելը, ինչպես նաև կորուսյալ արժեքների վերակենդանացումը: Նրանցից մեկն էլ գեղանկարիչ Արշակ Ֆեթվաճյանն է, որի գործունեության շնորհիվ այսօր մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռնված ուսումնասիրելու և արձանագրելու, թե որքան են ավիրվել կամ վնասվել Անիի եկեղեցիները տասնամյակներ անց:

Կարդալ մանրամասն ...

Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք, քեզանից սովորելով, հանդգնում ենք»:
Մխիթար Գոշ
Մխիթար Գոշը հայ միջնադարյան մտածող է, գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, ինչպես նաև հասարակական գործիչ, որի ավանդը նշանակալից է ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության մեջ։

Կարդալ մանրամասն ...

Համո ՍահյանԱյս քարանձավներն` անկոպ ու անբիբ
Աչքերն են անգիր հավիտենության,
Այս պարզ ու պղտոր գետերն աշխարհի
Ասքերն են անգիր հավիտենության:
Կիրճեր կուլ տված կիրճերն այս մթին
Պատկերն են անգիր հավիտենության,
Արեգակն, անձրևն, օդն այս` մեզ տալիք
Պարտքերն են անգիր հավիտենության.
Կռիվ, կոտորած, դավ ու դառնություն
Մեղքերն են անգիր հավիտենության...
Հ. Սահյան
Հայ բանաստեղծների շարքում առանձնանում է Համո Սահյանը, որին հաջողվել է ամենապարզ բառերով և այնքան իրատեսորեն նկարագրել հայ բնաշխարհը, բացահայտել նրա սքողված հմայքը, ուժն ու ձգողականության առեղծվածը, ինչպես նաև տալ հայ մարդու բնութագիրը, թերևս, այնքան դիպուկ, որ մինչ օրս շատ քչերին է հաջողվել:

Կարդալ մանրամասն ...

Ղազարոս ԱղայանՄանկությանս տարիներին սեղանիս վրա մշտապես դրված էր հայկական հեքիաթների նկարազարդ գիրքը, որտեղ մորուսով ծերունու լուսանկարն էր առաջին էջում, և գրված էր Ղազարոս Աղայան: Հասուն տարիքում ծանոթանալով Աղայանի կենսագրությանը՝ ինձ համար ակնհայտ դարձավ վերջինիս նշանակալից ավանդը հայ գրականության, ինչպես նաև մանկավարժության զարգացման գործում:
Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է ապրիլի 4–ին ժամանակակից Վրաստանում գտնվող Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։

Կարդալ մանրամասն ...

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries