A+ A A-

Ստեփան Զորյան. Վարազդատ պատմավեպը գրելու շարժառիթը

Ստեփան Զորյան. Վարազդատ պատմավեպը գրելու շարժառիթըՍտեփան Զորյանը Վարազդատ պատմավեպը գրելու շարժառիթի մասին ասել է.
Քանի տարի է ահա, Պապ թագավորի ընթերցողները շարունակ հարցումներ են անում ինձ, թե ի՞նչ եղավ կամ ինչե՞ր պատահեցին Պապի մահից հետո…Չնայած այդ վեպի վերջաբանում գրել եմ, թե Պապ թագավորի մահից հետո Բյուզիանդիայից եկավ Վարազդատը` որպես թագավոր, բայց մարդիկ դարձյալ հետաքրքրվում են, նույնիսկ պահանջում ասել, թե ինչեր եղան դրանից հետո:
Ընթերցողի հետաքրքությունը բավարարել կարճ խոսքով, ինչպես երևում է, անհնար է: Անգամ քանի՛-քանիսին գրել եմ հատուկ նամակներ, բացատրել և այլն, միևնույնն է, դա նրանց չի գոհացնում. ուզում են ավելին: Եվ, ահա, ընդառաջ գնալով ընթերցողների ցանկությանը` այս գրքում նկարագրում եմ այն ամենը, ինչ եղավ: Այսինքն, թե ինչպես եկավ Վարազդատը, ինչեր արեց մեր աշխարհում և ինչ վախճան ունեցավ: Կարծում եմ, որ սրանով իմ պարտքը կարող եմ համարել կատարված: 
Ստեփան Զորյանի ստեղծագործության այսպես կոչված պատմական ջիղը սկիզբ առնելով 20-ական թթ-ին գրած Հռոմեական նովելներով` ամբողջացավ նրա երեք պատմվեպերում` Պապ թագավորը /1944թ./, Հայոց բերդը /1960թ./, Վարազդատ /1967թ./: Առաջներում պատմական նյութով միայն դրվագաբար զբաղված գրողը ստեղծագործական կյանքի վերջին 25 ամյակը գրեթե ամբողջովին նվիրեց պատմական նյութի մշակմանը: Դա, իհարկե, պատահական հափշտակություն չէր և ոչ էլ հնասերի հարցասիրություն հեռավոր անցյալով: Զորյանը այդ նյութին դիմեց ոչ թե պատմության վրա նստած բազմաշերտ փոշին մաքրելու, այլ, ամենից առաջ, ժողովրդի անցյալի տարեգրության մեջ եղած քաղաքական և բարոյական փորձը ժամանակակիցներին ավանդելու համար: Իր Եռագրության նյութը Զորյանը քաղեց Հայոց պետականության ամենածանր շրջանից` 4-րդ դարի բարդ ու խառնակ իրադարձություններից, որը պատմական գրականության մեջ` Փավստոս Բյուզանդից ու Մովսես Խորենացուց մինչև նոր դարերի պատմագիտական հետազոտությունները, լեցուն են բազմաթիվ պատմաքաղաքական առեղծվածներով:  Զորյանի մուտքը 4-րդ դարի հայ գրականության մեջ առաջինը չէր: 4-րդ դարի ազգային զարթոնքի իրադրության մեջ ստեղծված արշակյան ցիկլի բազմաթիվ պատմական ողբերգություններից բացի 4-րդ դարը պատմական սյուժե տվեց նաև Րաֆֆուն` Սամվել վեպի համար: Մինչդեռ Րաֆֆին իր ժամանակի հասարակական հոգեբանությանը և ազգային շարժումների արդիական ծրագրերին արձագանքելու համար 4-րդ դարի պատմական տարազը ծառայեցնում էր հայրենասիրության ու հակահայրենասիրության զգացմունքի բարոյական քննությանը` գերազանցորեն դեգերելով այդ հասկացությունների գեղարվեստական իրացման ուղիներում: Զորյանի պատմավեպերը, լինելով այդ ժամանակի թելադրանք, կոչված էին հարուցելու ժողովրդի պատմական փորձի ու գիտակցության այլ եզրեր ու դասեր: Դրանց մեջ գլխավոր, էական դասը ինքնուրույնության համար ժողովրդի մղած պայքարում առաջին հերթին իր ներքին կարողություններին, իր սեփական հոգևոր միջոցներին ապավինելու մտահոգությունն էր: Այս գլխավոր գաղափարով են շնչում ժամանակագրորեն միմյանց անմիջաբար շարունակող նրա երեք պատմավեպերը: Ինքնուրույնության` իբրև ժողովրդի գոյության հիմնական նախապայմանի գեղարվեստական ըմբռնում, Զորյանը կարող էր առավել խորությամբ յուրացնել ոչ այլ ուր, եթե ոչ 4-րդ դարում, երբ հանգամանքների բերումով խաչավորվում   էին այլևայլ քաղաքական կողմնորոշումներ, գաղափարախոսություններ, պատմական-հոգեբնական հակասություններ: Դարաշրջանի ընտրությունը ոչ թե ավանդական պատմական շրջագծերի մեջ մնալու ցանկությունն էր, այլ գրողի պատմագիտական սուր զգացողության դրսևորումը: Ու մինչ Խորենացին ու Փավստոսը բացասական գնահատական են տալիս Արշակին ու ապին, Զորյանի պատմական նախատեսությունը այլ մոտեցում է թելադրում: 
Արշակ 2-րդն ու Պապը, ինչպես և Մամիկոնյան տան սպարապետները (Վասակ, Մուշեղ, Մանվել) Զորյանի դիտարկմամբ այնպիսի քաղաքական-ռազմական գործիչներ էին, որ, ի հայտ բերելով պատմական հեռանկարի զգացողություն ու պետական մեծ խելք, իրագործում էին երկրի ինքնուրույն կողմնորոշման քաղաքականությունը:       Հերոսների ընտրության, ինչպես և դարաշրջանի ընտրության մեջ արտահայտվել է Զորյան- պատմավիպասանի մտածողության ռեալիզմը: 
Զորյանի պատմական եռագրությունը պատմավիպական ժանրի զարգացման ռեալիստական փուլի արտահայտությունն է: Եթե 19-րդ դարի հայ դասական պատմավեպերը` Սամվել, Գևորգ Մարզպետունի, Երկունք Թ դարում, յուրացնելով վալտերսկոտյան պատմավեպի ավանդները, պակաս ուշադրություն էին դարձնում ժամանակաշրջանի ներքին կյանքի խորքերին` պատմության մեջ փնտրելով այս կամ այն բարոյախոսական թեզի ապաստարանը, ապա 20-րդ դարի պատմավեպը, յուրացնելով պատմագիտության արդի չափանիշները, խորանում է պատկերող ժամանակաշրջանի սոցիալական կառուցվածքի մեջ` այդտեղից ածանցելու պատմության դասը: Այս հիմնական տարբերությամբ է բացատրվում նաև դասական ու արդիական ոճերի կողմնորոշումը մինչև դասական-ռոմանտիկական պատմավեպում պատմականությունը երևում է պայմանականության սահմաններում, ավելին` չեն կարևորվում պատմական ճշմարտության եզրերը: Իսկ ժամանակակից պատմավեպը` ի դեմս այդ ժանրի լավագույն օրինակների, հաստատում է պատմական դարաշրջանի քննական-վերլուծական խորացման սկզբունքը: Ուր հարց է, որ Դեմիրճյանը և Զորյանը իրենց վեպերում հաճախ բանավիճում են պատմական փաստերի հետ, հաճախ աղբյուրը մեկնաբանում են յուրովի` դրա մեջ փնտրելով պատմության իսկական տրամաբանությունը և ճշմարտությունը  արդիական դիրքերից:
Ստեփան Զորյանի եռագրությունը այս առումով հայ ժողովրդի 4-րդ դարի պատմության տարեգրությունն է: Սա բնավ չի նշանակում, թե Զորյանի վեպերը պատմության վերաշարադրանքն են: Խոսքն այն մասին է, որ տարբերակելով իրականության յուրացման երկու ձևերը` պատմագիտականն ու գեղարվեստականը, Զորյանը, ինչպես և պատմությանը դիմող ամեն մի ճշամրիտ գեղագետ, իր վիպաշարը գրել է պատմական ժամանակաշրջանի խոր իմացությամբ և պատմության վերաբերյալ իր սեփական հայացքներով: Դարի սոցիալական ու քաղաքական չափազանց բարդ հարաբերությունները հասկանալու համար Զորյանը խորազնին ուսումնասիրել է և’ սկզբնաղբյուրները /Փավստոս Բյուզանդ, Խորենացի, հռոմեական պատմիչներ/, և' այդ դարի անցքերի նորագույն պատմագիտական վերլուծությունները` Լեոյի, Հ. Մանանդյանի և այլոց աշխատությունները: Այսինքն` ստանձնել է պատմաբանի դերը: ատմական եռագրության մեջ դառնալով հայոց պատմականության սկզբունքներին` այդ պետականության համար բնորոշ քաղաքական-սոցիալական գաղափարախոսության այլևայլ շերտերով, Զորյանը առաջադրում է գեղարվեստական մի ուրույն հայեցակետ, որը կարելի է ձևակերպել իբրև մարդկանց բարոյական գիտակցության ու բարոյական պատասխանատվության քննություն: Հեռավոր անցյալից ասպարեզ հանելով պատմական հայտնի ու անանուն գործիչներին` Զորյանն ակնարկում է պատմության դատաստանը նրանց նկատմամբ` մի մասին հատկացնելով պատմության արդարացումը, մյուս մասին` պատիժը:
Սրանից չի հետևում, թե Զորյանն իր խնդիրը սահմանափակում է պատմական անձնավորությունների վարքագրությամբ, այլ, հակառակը,  հեռանալով վարքագրու¬թյան սահմանափակ ոլորտներից` նա եռագրության մեջ հատկապես կարևորում է պատմության ձայնը, որով և բացատրվում է եռագրության վիպական յուրահատկությունը` համայնապատկերային կառուցվածքն ու սոցիալ-հոգեբանական մոտեցումը: Այդ անելու համար Զորյանը, բնականաբար, պետք է դիմեր դարաշրջանի լայն համայնապատկերին, ուր երևում են հասարակության բոլոր շերտերը` թագավորական պալատից մինչև հոգևորական ժողովներ: Զորյանի ներկայացրած պատմական իրականությունը բարդ, խճճված իրականություն է` բարձրացող և իջնող գծերով, խոր հակասություններով ու տարամերժ, դրամատիկ կրքերով: Հայաստանը նվաճելու համար արսկաստանի և Բյուզանդիայի բացահայտ ու քողարկված ակնկալությունները հրահրել են քաղաքական ու սոցիալական մի մեծ դրամա, որը լուծելու համար պահանջվում էր համառ պայքար: 
Ինչպես Արշակի, այնպես էլ ապի ավելի պակաս խորությամբ` Վարազդատի ճակատագրի մեջ արտահայտվել է 4-րդ դարի իրականությունը:
Զորյանը գնացել է պատմական հերոսների հոգեկան աշխարհի խորացման ճանապարհով, մի բան, որն առավել ամբողջական է արտահայտվել Արշակ Երկրորդի կերպարում: Հոգեբանական խորացումը վերաբերում է ոչ միայն եռագրության այսպես կոչված գլխավոր կերպարներին, այլև շատ ուրիշ հերոսների: Մասնավորապես, հոգեբանական ստույգ նկարագրով են ներկայացված Տերենտը, րոկոպոսը, մի շարք նախարարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռազմական գործիչներ, շինականներ, զինվորներ: Սրանք բոլորը կենդանի բնավորություններ են` ներկայացված ռեալիստական տիպականացման, անհատականացման ու ընդհանրացման չափանիշներով: Ժամանակի քաղաքական ոգին վեր հանելու համար Զորյանը պատկերում է ինչպես տարբեր հոսանքների ու հասարակական շերտերի ներքին հակասությունները, այնպես էլ դարաշրջանի իրային միջավայրը: Եռագրության մեջ Զորյանը երևում է նաև իբրև մարտագրության վարպետ: Նախիջևանի գիշերամարտի, Ձիրավի ճակատամարտի, Բյուզանդիայից հայրենիք վերադարձող ապի զորախմբի զանգվածային տեսարանները նկարագրված են գեղարվեստական խորը ներշնչումով, ռազմակետի ձիրքով: 
Վարազդատ վեպի մտահղացման մասին տվյալներ կան գրողի նամակներում և նոթերում: 1962թ-ի հունիսի 23-ին Ս. Զորյանը գրում է իր օրագրում. Մի ամբողջ տարի ինձ զբաղեցնում է մի պատմական, ըստ իս` շատ կարևոր, մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցած նյութ` Վարազդատ թագավորի տարիները, երբ Բյուզանդիան ուզում էր ապի սպանությունից հետո հայերին սիրաշահել, իր ազդեցությունը տարածելու համար սպանել է տալիս ազդեցիկ Մուշեղին` ապի սպանության մեղքը նրա վրա գցելով, որ Բյուզանդիան համարվի անպարտ, ու դրա հետ միասին ձգտում են հայերին քաղաքականապես և կրոնապես կապել իրենց: Վարազդատը մի գործիք է, որի միջոցով կամենում են գլուխ բերել իրենց քաղաքական նպատակները: Այդ հասկանում են նախարարներից ոմանք և, առաջին հերթին, Մանվել Մամիկոնյանը… Սա արդեն դեմ է գնում օտարոտի գործիք Վարազդատին և կռվելով` վտարում նրան երկրից` թույլ չտալով, որ բյուզանդացիները ձուլեն հայերին…:
Ստեփան Զորյանին անդրադարձել էինք նաև մեր նախորդ նյութում

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries