A+ A A-

Փանոս Թերլեմեզյան. հայ ազատագրական պայքարի հերոս գեղանկարիչը

Փանոս Թերլեմեզյանի-Որտե՞ղ ես սովորում:
-Թերլեմեզյանի անվան ուսումնարանում:
-Թերլեմեզյանն ո՞վ ա:
-Չեմ իմանում, երևի նկարիչ ա էլի:
Այս երկխոսությունն ունկնդրելուց հետո հարկ համարեցի հայ ընթերցողին տեղեկացնել տաղանդաշատ հայ գեղանկարիչ և ազատագրական պայքարի հերոսներից մեկի` Փանոս Թերլեմեզյանի մասին: Թերլեմեզյանն իր կյանքի երիտասարդական շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, մի ամբողջ տասնամյակ, նվիրաբերել է հայ ժողովրդի ազգային ազատագրության անձնվեր գործին։ Փանոսը հոր մահից հետո ստիպված է լինում թողնել տարրական դպրոցը և որպես աշակերտ` որոշ ժամանակ աշխատել դերձակի մոտ, սակայն ըմբոստ պատանին շուտով թողնում է արհեստանոցը և սկսում հող մշակել: Երեք տարի անց միայն նրան հաջողվում է ընդունվել Վանի կենտրոնական վարժարանը և ավարտել այն։ Պետք է ասել, որ ապագա գեղանկարիչը սովորում է սիրով` փորձելով հնարավորինս շատ գիտելիքներ քաղել ուսուցիչներից: Դպրոցն ավարտելուց հետո Թերլեմեզյանը ինքն էլ կարճ ժամանակով դառնում է ուսուցիչ, բայց նրան շուտով հեռացնում են դպրոցից` որպես կասկածելի անձնավորության, քանի որ նա արդեն իսկ ազատագրական գործին էր նվիրվել իր համախոհների հետ: Վանի շրջակա գյուղերը պարբերաբար թալանվում էին բեկերի և ավազակների կողմից, ուստի Փանոսն իր ընկերների հետ սկսում է զինել հայ գյուղացուն՝ ինքնապաշտպանության նպատակով։ Թերլեմեզյանին հաջողվում է մի քանի անգամՓանոս Թերլեմեզյանի Վանից անցնել Պարսկաստան, զենք գնել ու փոխադրել Վան և շրջակա գյուղերը։
Հայտնի է, որ Թերլեմեզյանը եղել է առաջնակարգ նշանառու։ Նա իր դիպուկ գնդակով ոչնչացրել է հայերին կեղեքող Նուրիին, իսկ 1915 թ. Վանի հերոսական պաշտպանության ժամանակ Փանոսն աչքի ընկնող կազմակերպիչներից մեկն էր, նրան տանում էին մի գծից մյուսը, այսինքն՝ մի թաղամասից մի այլ պաշտպանակետ ու խնդրում դիպուկ գնդակով հեռվից ոչնչացնել թշնամու դիրքերի սպաներին ու զինվորական այլ աստիճանավորների։
1897թ. ամառային ուսումնասիրական աշխատանքներ և բացօթյա էտյուդներ կատարելու նպատակով ակադեմիայի իր դասընկերների հետ Փանոսը մեկնում է Էստոնիա, որտեղ հակաթուրքական գործունեության պատճառով նրան ձերբակալում են և տանում Ռեվելի բանտը։ Այստեղ նա կոտրված հայելու փոքրիկ կտորի միջոցով նկարում է իր ինքնանկարը։ Չնչին նկարչական փորձ ունեցող Թերլեմեզյանի այս Փանոս Թերլեմեզյանիգործը զարմացնում է կատարման վարպետությամբ, ներքին տրամադրությամբ և ներգործող ուժով։ Շուտով նա մեկնում է Փարիզ` գեղարվեստական ուսումը շարունակելու համար։ Նրան հաջողվում է ընդունվել երիտասարդ հայ նկարիչներին հյուրընկալած և մեծ ճանաչում ունեցող Ժյուլիենի ակադեմիան: Ստանալով նյութական օգնություն Խրիմյան Հայրիկից` Թերլեմեզյանն ամբողջությամբ նվիրվում է արվեստին։ 1903 թ. ամռանն արվեստագետը մի քանի ամսով գալիս է Էջմիածին, ներկայանում Խրիմյան Հայրիկին, կատարում նրա հանձնարարությամբ մի շարք աշխատանքներ և կրկին վերադառնում Փարիզ: Ստանալով անհրաժեշտ գեղարվեստական կրթություն` Թերլեմեզյանը 1904թ. վերջնականապես գալիս է Հայաստան` իր կտավներում ներկայացնելով Էջմիածինը, Ալագյազը Սանահինը Սևանը Դսեղը Դիլիջանը, Աեքպոլում, Անիում: Փանոսը լայն ծանոթություն է հաստատում իր շրջանի հայ առաջավոր մտավորականների` Հ. Թումանյանի, Գ. Բաշինջաղյանի, Կոմիտասի, Ե. Թադևոսյանի և ուրիշների հետ։ Դսեղում Թումանյանին նկարում է որսորդական զգեստով, իսկ 1912 թ. Փանոսը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա։ Նրանք ապրում են վրանի տակ։ Ահա այստեղ էլ Թերլեմեզյանը մեծն երգահանին պատկերում է` ծառի տակ նստած, երաժշտական գործիքը կողքին, խորասուզված նոտաների ընթերցանության մեջ:
Իր ժողովրդի նվիրյալ շնորհալի արվեստագետը կյանքից հեռացավ 1941 թ. ապրիլի 27-ին Երևանում:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries