A+ A A-

Ռուբինյաններ. անվանի հայ արքայատոհմը

Կիրթ և զարգացած հայ երիտասարդը, որը մեր պետության գրավականն է և հիմքը, պետք է քաջատեղյակ լինի հայոց պատմությունից ու մշակույթից, քանզի հուսալի ապագայի արմատները փառավոր անցյալի գիտակցումն ու վերաիմաստավորումն է: 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը՝ Ռուբինյան իշխանատան (1080-1219) գլխավորությամբ: Ռուբինյան առաջին Մեծ իշխաններն էին Ռուբեն 1-ը (1080-1095), Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137), որոնց օրոք զգալիորեն ընդլայնվեցին, ինչպես նաև ամրապնդեցին Կիլիկյան Հայաստանի պետական սահմանները: 1130-ական թթ. Լևոն l-ի ձեռնարկած ռազմական հաջող գործողությունների շնորհիվ հույներից և խաչակիրներիցԼևոն Գ ազատագրվեցին Դաշտային Կիլիկիան և ծովեզրյա մի շարք հայաբնակ շրջաններ: Հայոց իշխանությունը վերացնելու նպատակով՝ բյուզանդական Հովհաննես II Կոմնենոս կայսրը 1137 թ. Լևոն 1-ին` իր ընտանիքով հանդերձ, գերեվարեց Կ. Պոլիս, սակայն Լևոն l-ի որդի Թորոս ll-ին հաջողվեց փախչել գերությունից: Վերջինս, օգտագործելով խաչակրաց արշավանքի ստեղծած նպաստավոր պայմանները, վերականգնեց Հայոց իշխանապետության անկախությունը: Հայերի կողմից մի շարք պարտություններ կրելով՝ կայսերական արքունիքը հարկադրված էր հաշտություն կնքել Թորոս ll-ի հետ՝ ճանաչելով նրա ինքնուրույնությունը: Թորոս ll-ին հաջորդած Սլեհը (1169-1175) ռազմաքաղաքական դաշինք կնքեց Մոսուլի և Հալեպի աթաբեկ Նուր ադ-Դինի հետ՝ դեմ դուրս գալով խաչակիրներին ու Բյուզանդիային:
Մլեհին հաջորդած Ոուբեն III-րդը (1175-1187) վերականգնեց բարեկամական հարաբերությունները Անտիոքի դքսության, Երուսաղեմի թագավորության և արևմտաեվրոպական պետությունների հետ: Լևոն ll-ը (1187-1219) ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի ցեղերին, ապա ետ մղեց Եգիպտոսի սուլթանության զորքերին:
1198 թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Ս. Սոֆիա մայր տաճարում Լևոն ll-ը հայկական ե լատինական ծեսերով օծվեց «Թագավոր ամենայն Հայոց և նահանգին Կիլիկեցոց, եւ Իսավրիայի»: Ժամանակագիրները Լեոն ll-ի թագադրությունը հատկանշում են՝ որպես համազգային նշանակալից իրադարձություն ու հնամենի Հայոց թագավորության վերականգնում: Լևոն արքայի օրոք ծաղկում ապրեց հասարակական-քաղաքական կյանքը, վերածնվեց հայ մշակույթը՝ հատկապես ճարտարապետությունն ու մանրանկարչությունը: Վերջին Ռուբինյանը, համաձայն պատմագիրների, Զապելն է:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries