A+ A A-
Միմյանց հանդեպ քաղցր  ու  գթած եղեք«Իսկական հերոսությունը ապրելն է, եւ մեղքերից ու սխալներից իսկապես ազատվելու միակ ճանապարհը բարի գործերով դրանք հատուցանելը…աշխարհի չարը բարիի վերածելը»

Վազգեն Վեհափառ

Քրիստոնեական մի հին ավանդության համաձայն` Քրիստոս, անցնելով Երուսաղեմի փողոցներից մեկով, հանդիպում է մի անդամալույծ կույրի: Տերն անմիջապես ձեռքի մեկ հպումով բժշկում է նրան, սակայն դրան ի պատասխան բժշկվածը թքում է Քրիստոսի դեմքին:

Կարդալ մանրամասն ...

ԽԱՉՎԵՐԱՑԱյս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է  իր հինգերորդ` վերջին տաղավար (գլխավոր) տոնը, որ մեր հայրերը նվիրել են խաչին` կոչելով ԽԱՉՎԵՐԱՑ: Այն Հայ եկեղեցու հինգ Տաղավար և Խաչի չորս տոներից մեկն է: Խաչի տոներից ամենահինն է և իր պատմ. սկզբնավորությամբ հասնում է մինչև քրիստոնեության ակունքները, որովհետև խաչը վերացնելու (բարձրացնելու) և փառավորելու առաջին գործողությունը վերագրվում է Տեառնեղբայր (Տիրոջ եղբայր) Հակոբոս առաքյալին: Նա եղել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և, խաչը ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի քո, Քրիստոս, երկրպագեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել: Ենթադրվում է, որ Հակոբոսը ոչ թե Քրիստոսի բուն խաչն է բարձրացրել, այլ նրա նմանությամբ պատրաստված քառաթևով է այդ արարողությունը կատարել: Հայ և Ընդհանրական եկեղեցում տոնը հաստատվել է IV դ.:

Կարդալ մանրամասն ...

Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն…Լազուր երկինք, երկնահաս լեռներ, հոյակերտ տաճարներ ու կոթողներ, աստվածային խաղաղություն ու հանգստություն, մեր հոգիներում` Տիրոջ անսահման սերը, լույսն ու ջերմությունը, մտերմությունն ու հարազատությունը,  որ գոյություն ունի Փրկչի եւ փրկությունն ընդունող հավատացյալի միջեւ…. Այնտեղ, ուր հնարավորություն ունենք խորհելու  «այն բաների մասին, որոնք ճշմարիտ են, պարկեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբավ, առաքինի եւ գովելի» (Փիլ. 4: 8-9)… 
«Սիրելի ուխտավորներ, բարի եկաք Արցախ աշխարհ: Ինչպես ասում են սուրբ հայրերը` Եկեղեցին կենդանի է այնքան  ժամանակ, քանի դեռ ունի ուխտավորներ: Ուխտավորը ճանապարհ է անցնում, դժվարությունների, նեղությունների դիմանում, բայց արժանի է դառնում Տիրոջ ողորմությանն ու շնորհներին:

Կարդալ մանրամասն ...

Առավոտյան ժամերգությունԱռավոտյան ժամի ընդհանրական աղոթքի կարգը, որ կատարվում է ի դեմս Որդի Աստծու, Ով երևաց յուղաբեր կանանց:
Առավոտյան ժամերգության ստույգ ժամանակը արշալույսն է: Ինչպես վերնագրից է երևում, այն կատարվում է ի դեմս Քրիստոսի` Աստծու Որդու, և հիշատակն է առավոտյան տեղի ունեցած Քրիստոսի հարության: Այս ժամերգությունը ևս սկսվում է Տերունական աղոթքով, որին անմիջապես հաջորդում է մի քանի տուն սաղմոս, որոնց առաջին տունը, իբրև սկզբնավորություն, ժամօրհնող քահանան է ասում: Սրան հաջորդում է «Օրհնութիւն երից մանկանց (Դան.Գ. 26-45, 52-86) փոխը` «Հարց»–ի շարականը:

Կարդալ մանրամասն ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոն(Մատթ. 5:13)
«Գնացե´ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին իմ  աշակերտնե´րը դարձրեք: …Սովորեցրե´ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եւ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ ` մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28: 19-20):
Հավատարիմ Տիրոջ այս պատգամին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի երիտասարդները, Կենտրոնի հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Հայր  Թովմա աբեղա Խաչատրյանի  գլխավորությամբ շարունակում են իրենց առաքելությունը` կրթելու, եղեղեցանվեր հոգով դաստիարակելու մատաղ սերնդին, Տիրոջ խոսքն ու պատվիրանները հասցնելու երիտասարդներին:

Կարդալ մանրամասն ...

Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյան«Մարդասիրական ճեմարանում սերունդներ են կրթվել հայրենաշունչ ոգով, մեր Սուրբ Եկեղեցու եւ մեր ժողովրդի հանդեպ սիրով ու հավատարմությամբ եւ իրենց կյանքն ու  գործը նվիրում դարձրել Մայր Եկեղեցու  պայծառացմանը, ազգային բարօրությանն ու առաջընթացին»

Գարեգին Բ 

Հարցազրույց հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հետ

Կարդալ մանրամասն ...

Մենք ենք Հիսուս Քրիստոսի ընտանիքըՈւխտագնացությունները յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի  կյանքի մի մասն են: Դրանց միջոցով յուրաքանչյուրս փոքրիկ քայլերով մոտենում ենք Աստծուն, մասնակից ու արժանի դառնում Նրա սուրբ խորհուրդներին:
Այս շաբաթ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի երիտասարդների հերթական ուխտատեղին  Ծաղկաձորի  Սուրբ Կեչառիս վանքն էր: Առավոտյան օրհնություն ստանալով Մայր Աթոռում` ուխտավորները ճանապարհ ընկան դեպի բազմադարյա վանական համալիրը, ուր նրանց միացան նաեւ  Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Մարտունու  Քարոզչական կենտրոնների երիտասարդները: Ուխտատեղիում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ  եւ Անմահ Պատարագ:

Կարդալ մանրամասն ...

Հայր Թովմա Խաչատրյանը բազամազանության երթի մասինԱռաջին զգացումս զարմանքը եղավ, երբ տեղեկացա, որ Երևանում կազմակերպվել է համասեռամոլների շքերթ: Բավարար չէ, որ մարդիկ ախտահարված մտածելակերպի բռնկումներ ունեն և անառողջ հակումներ, դեռ ցանկանում են այդ վարակը հանրայնացնել և հրապարակավ քարոզչության ակցիա կազմակերպել: Եթե այլ երևույթների և վարքագծային դրսևորումների վերաբերյալ Սուրբ Գիրքը կապված դեպքի առանձնհատկությունների հետ տարընթերցումներ է պարունակում, ապա սոդոմական մեղքի նկատմամբ Աստվածաշնչի գնահատականը միանշանակ է՝ այն մեղք է: Եկեղեցին մշտապես դատապարտել է և դատապարտում է համասեռամոլությունն ու սեռական սանձարձակությունը: Սեռական կյանքը ուղղակիորեն առնչվում է ընտանիքի գաղափարի հետ և նվիրագործված է ընտանիքի սրբությամբ:

Կարդալ մանրամասն ...

Մայիսի 17. Համբարձման տոն«Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):
Աստվածաշնչյան այս տողերը ներկայացնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքումը Երկինք` Հոր մոտ:
Սակայն նախքան Հիսուսի համբարձման մասին խոսելը փորձենք անդրադարձ կատարել Նրա երկրային կյանքին:
Տեր Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ` մեղավոր մարդկությանը մեղքերից ազատելու և հավիտենական կյանք պարգևելու համար:

Կարդալ մանրամասն ...

Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնՈւխտագնացություններ, եկեղեցիների, սրբավայրերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ. ահա Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի գործունեության հիմնական առանցքներից մեկը, որի նպատակը մեր հասարակություն մեջ հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ ուշադրություն, սեր եւ հոգատարություն սերմանելն է: «Եկայք շինեսցուք» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում Քարոզչական կենտրոնի երիտասարդները ամսական երկու անգամ կատարում են ուխտագնացություններ` մաքրելով ու բարեկարգելով վանքերի ու սրբավայրերի տարածքները:

Կարդալ մանրամասն ...

Հրեշտակ«Հրեշտակ»-ն առաջացել է հունարեն բառից, որ թարգմանաբար նշանակում է սուրհանդակ (angelos - 'messenger'): Չնայած բառացի իմաստին` հրեշտակը նշանակում և ընկալվում  է  որպես երկնային արարած` միանգամայն հոգեկան կերտվածք ունեցող: Համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի` հրեշտակներն անմարմին են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Իսկ կրոնների զանազանության մեջ հրեշտակները դիտարկվում են բացառապես որպես ոգիներ:
Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին:

Կարդալ մանրամասն ...

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries