A+ A A-

Զատիկց հետո գալիս է «Կանացի Զատիկը»

ԶատիկԱյս տարի Հայ առաքելական եկեղեցին Զատիկը նշում է ապրիլի 8-ին: Ավագ շաբաթը սկսում է Զատիկին նախորդող կիրակիից` Ծաղկազարդի տոնից: Դա այն օրն է, երբ Քրիսոսին որպես թագավոր ընդունում են Երուսաղեմում, այնուհետև այդ նույն մարդիկ նրան խաչն են բարձրացնում: Երրորդ օրը Քրիստոս հարություն է առնում, որի հաղթական օրն էլ ամեն տարի նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները:
Պարզապես տարբեր եկեղեցիների օրացույցներով այդ շարժական տոնն ամեն տարի տարբեր օր է լինում: Զատիկին նախորդում է պասը` ինքնամաքրման, ապաշխարության շրջանը, երբ արգելվում է օգտագործել կենդանական ծագման սնունդ: Այն ավարտվում է Զատիկի օրը: Բոլոր քրիստոնեական եկեղեցիներում տեղի են ունենում Սուրբ զատիկին նվիրված արարողություններ:
  • Քրիստոս հարյավ ի մեռելոց:
  • Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Այսպես են միմյանց ողջունում հայերը Զատիկի օրը:Զատիկյան սեղանը նշանավորվում է հատկապես ձվերով, որոնք մարդիկ սիրում են ներկել և զարդարել: Պարտադիր լինում է ձուկ` որպես Քրիստոսի և չամիչով փլավ` որպես քրիստոնյաների խորհրդանիշ:
Իսկ ուղղափառ Վրաստանում այս տարի Սուրբ զատիկը նշում են ապրիլի 15-ին:
Ахдгома-ն` Քրիստոսի հարության տոնը. այնտեղ սկսվում է Զատիկի կիրակիին նախորդող ուրբաթից մինչև մյուս շաբաթվա երեքշաբթին: Ուրբաթ և երկուշաբթի օրերը Վրաստանում պաշտոնապես հայտարարված են ոչ աշխատանքային օրեր:
Զատիկին վրացիները հավաքվում են մայրաքաղաքի գլխավոր տաճարի` Սիոնական տաճարի մոտ` իրենց ձեռքին ունենալով վառվող մեծ մոմեր: Կեսգիշերին «լուսավորված» քրիստոնյաններն սկսում են պտտվել տաճարի շուրջ: Այնուհետև նրանց մեջտեղում հայտնվում է քահանան, ում հետևից տանում են հատուկ նշանակության սրբապատկեր:

  • Քրիստոս հարյավ, - ասում է քահանան:
  • Չեշմարիտադ (Чешмаритад), - պատասխանում են վրացիները:
Ըստ ավանդույթի`վրացիների շրջանում քրիստոնեությունը տարածել է սուրբ Նինան` Նինոն, ով փախել էր Հռոմի կայսր Դիոկլետիանի հալածանքներից: Հենց Սիոնական տաճարում է գտնվում վրացիների գլխավոր սրբապատկերը` Նինոյի խաչը:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում են ընդունված է ներկել զատիկյան ձվերն ու դրանք միմյանց հետ խփելով` մրցել:
Բլոր ուղղափառների նման Աբխազիայում ևս նշում են Զատիկը 
Հետաքրքրական է, որ այստեղ Քրիստոսի հարության տոնն ուղղակիորեն կապվում է խաղողագործության հետ: Ամբողջ ավագ շաբաթը կարևորվում է այն հանգամանքով, որ բոլոր քրիստոնյա ընտանիքներում բացում են կավե կարասները, որտեղ պահված է գինին:  Նախքան զատիկյան շաբաթը գինին պահվում է այդ կարասներում` գետնի տակ:կավե կարաս
Գինու բացված կարասի առաջի մի քանի լիտր գինին որպես զոհաբերություն տարվում է այն եկեղեցին,  որին պատկանում է տվյալ աբխազական ընտանիքը: Եկեղեցու սպասավորներն այդ գինին օգտագործում են Աստվածային լիտուրգիայի (Божественной Литургия) և այդ ընտանիքի պահպանության համար աղոթքի ժամանակ:
Առավել հարգված ընտանիքները, որոնք հայտնի են իրենց հավատքով, իրավունք ունեն գինու թաղված կարաս ունենալ հենց եկեղեցու տարածքում: Այդ կարասները բացվում են Զատիկի նախօրեին` այդ տոհմի բոլոր տղամարդկանց ներկայությամբ: Այդ պահը նշանավորվում է որևէ կենդանու զոհաբերությամբ` մատաղով: Աբխազները հավաքվում են մեկ սեղանի շուրջ` հրավիրելով իրենց բոլոր բարեկամներին ու հարազատներին:
Եթե Վրաստանում Զատիկից հետո երկրոդ օրը մարդիկ գնում են գերեզմաններ` ի հիշատակ իրենց մահացած հարազատների, ապա Աբխազիայում այդ օրը կոչվում է «Կանացի Զատիկ»: Տոնը նվիրված է ի պատիվ այն կանանց, ովքեր այցելե էին Քրիստոսի գերեզման և առաջինն էին հրեշտակից լսել ավետիսը` Քրիստոսի հարության լուրը: Այդ օրը աբխազները հատուկ ճոխության սեղան են գցում:
Հետաքրքրական է, որ Զատիկի` Ավագ շաբաթվա ընթացքում, նրանք «չեն հիշում մեռյալներին», նման արարողություններն այնտեղ ընդունված չեն: Մահացածներին «հիշում են» «Կանացի Զատիկից» հետո:
Զատիկի սեղանին աբխազների մոտ պետք է անպայման լինի ազգային ճաշատեսակ աիլաջը: Այն պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից և նոր պատրաստված պանրից: Նրանց մոտ ընդունված է, որ Զատիկի եկեղեցական արարողությունից հետո տանը առաջինը համտեսեն պանրով վարենիկներ:

Ն.Ա. Ամենաընթերցվողը

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: