A+ A A-

ԱՅՍ ՏԱՐԻ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Սրբազնագույն Հայրապետի 60-ամյա հոբելյանն է

ԳԱՐԵԳԻՆ Բմաս I
1951 թ. օգոստոսի 21-ին Արարատյան Աստվածաէջ սուրբ հողին հաստատված Ոսկեհատ գյուղի մի հավատավոր ու բարեպաշտ ընտանիքում ծնվում է մի մանուկ: Աստվածային նախախնամությամբ ծնողներն իրենց շնորհափայլ աչքերով և քաղցր ու անուշ ժպիտով զավակին անվանակոչում են Կտրիճ. այս անվանումն ապագա Հայոց Հայրապետի կյանքում իր խորհրդանշական իմաստով ի սկզբանե դառնում է վկայություն մանկան յորովայնէ ընտրեալ լինելու և քաջ հովվի կոչման շնորհ ունենլու մասին: 1965-1966 ուսումնական տարում Կտրիճ Ներսիսյանն ընդունվում է Հոգևոր Ճեմարան: Ճեմարանի կրոնաշունչ, հոգևոր խորունկ ապրումի մթնոլորտը և Սուրբ Էջմիածնի լույս խորհուրդն ու առաքելությունը Կտրիճ Ներսիսյանի մեջ ամրապնդում են հոգևոր կոչման գիտակցությունը, բորբոքում Հայոց Եկեղեցուն, հարազատ ժողովրդին ու Մայր Հայրենիքին ծառայելու աննվազ սերը: Երջանկահիշատակ Տ. Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 1970 թ. դեկտեմբերի 26-ին, Սբ Ստեփանոս Նախասարկավաի տոնին, Կտրիճ Ներսիսյանն իր չորս դասընկերների հետ, ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի, ձեռնադրվում է սարկավագ:
1970-1971 ուսումնական տարում Կտրիճ սարկավագ Ներսիսյանը գերազանց առաջադիմությամբ ավարտում է Հոգևոր Ճեմարանը պաշտպանության ներկայացնելով Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի կյանքն ու գործունեությունը խորագրով ավարտաճառը:
1971 թ. այլևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կտրիճ սարկավագը, երջանկահիշատակ Տ.Տ. ՎազգենԳԱՐԵԳԻՆ Բ Ա Հայրապետի օրհնությամբ, ծառայության է կոչվում Հոգևոր Ճեմարանի հարկից ներս որպես վերակացու: Ճեմարանի տեսչական կազմում իր վարչական պարտականությունների կատարմանը զուգընթաց Կտրիճ սարկավագը ծավալում է նաև մանկավարժական-դասախոսական գործունեություն. Ճեմարանի Բ դասարանում դասավանդում է Նոր Կտակարանի պատմություն առարկան:
Այդ ընթացքում, ինչպես ամեն միաբան, Կտրիճ սարկավագը ևս կանգնում է հույժ պատասխանատու և շրջադարձային որոշում կայացնելու իրադրության առջև: Եվ նա, Սուրբ Էջմիածնի տեսիլքը սրտում, Աստուծո շունչը հոգում և ժողովրդի հոգևոր պայծառության վերելքը մտքում , հաստատ համոզմամբ վճռում և հանձն է առնում ընդունել կուսակրոն քահանայության կարգը.
Երանաշնորհ Տ. Տ. Վազգեն Ա Հայրապետն իր կանխատես ու պայծառատես մտքով արդեն իսկ նկատել էր իր ձեռնասունների մեջ բարեշնորհ Կտրիճ սարկավագ Ներսիսյանին և Հայրական հոգածությամբ ծրագրել նրա ապագան. Հայոց Հայրապետը սիրով ու գոհունակությամբ տալիս է Իր հայրական օրհնությունը, և 1972 թ. հոկտեմբերի 15-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, Կտրիճ սարկավագ Ներսիսյանը ձեռնադրվում և օծվում է կուսակրոն քահանա անվանակոչվելով Տ. Գարեգին աբեղա:
Հավելված. Վեհափառ հայրապետը 1989թ Եկեղեցու համար ստեղծված ազատության տարիներին ստեղծեց երիտասարդաց միությունն իր մասնաճյուղերով,և նաև նրա անդամներին՝ կոմունիստական գաղափարախոսությունից զերծ երիտասարդ նոր սերնդին հոգևոր կրթություն տալով՝ ծավալեց եկեղեցու քարոզչական գործունեությունը: 
Цель
Միության ստեղծման նպատակն է եղել հայ երիտասարդներին ուսուցանել Աստվածային պատգամները, Առաքելական մայր եկեղեցու ուղղափառ դավանությունը, սրբազան ավանդություններն ու հայ եկեղեցու պատմությունը, ձևավորել բարի, ազնիվ ու առաքինի նկարագրով, հոգևոր գիտելիքներով զինված հայորդիներ,ինչպես նաև զերծ պահել աղանդավորական խմբերի մեջ ընկնելու վտանգից: ՀԵԵՄ-ը լինելով հասարակական կազմակերպություն`լայն հնարավորություններ է ընձեռել երիտասարդներին ինքնակազմակերպման, ինքնակառավարման համար, ըստ նախասիրությունների դրսևորելու իրենց գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ուսանելու միության կողմից ստեղծված մայրենի և օտար լեզուների, համակարգչային, հոգևոր դասընթացներում և ծավալելու հասարակական լայն գործունեություն:
Описание
ՀԵԵՄ-ը ձևավորվել է 1989թ. և պաշտոնապես հաստատվել է 1990թ.Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի այդ շրջանի առաջնորդական փոխանորդ Տ.Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյանի, ներկայիս` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ: 1992թ Ջրվեժի եկեղեցուն կից բացվում է ՀԵԵՄ-ի մասնաճյուղը : 1993թ. միության մասնաճյուղեր են բացվում նաև Էջմիածնում, Արաբկիրի, Նորքի և Մալաթիայի հայորդյաց տներում: Բոլոր միություններն ունեին իրենց պատասխանատու աշխատակիցներն ու վարչական մարմինները: Երիտասարդաց միությունը լույս է ընծայում <<Հոյորդի>> պարբերականը : Միության մշակութային գործունեության շրջանակներում ստեղծվում են բազմապիսի համույթներ`<<Նորահրաշ>> պարախումբը (1989թ. ղեկավար`Սերգեյ Մաիլյան), թատերական խմբակը (1992թ. ղեկավար`Արմեն Սանթրոսյան ), կամերային նվագախումբը (1992թ. ղեկավար`Դավիթ Թերզյան), <<Մանկունք>> արական մանկական (1992 թ. ղեկավար`Շոթա Վարդանյան), աղջիկների `<<Ավետում>> (1996թ. ղեկավար`Արմեն Ամիրխանյան), Ջրվեժի (1992-98թթ. ղեկավար`Հասմիկ Մխիթարյան) և Էջմիածնի մասնաճյուղերի (1992-94թթ. ղեկավար`Միհրան Ղազելյան) երգչախմբերը:
Միության համույթները համերգային ծրագրերով հանդես են եկել հանրապետության տարբեր քաղաքների ու շրջանների բեմերում, շրջագայությունների մեկնել արտերկրներ`Արգենտինա (1996 թ.), Բրազիլիա (1996 թ.), Ուրուգվայ (1996 թ.),Կանադա (1994թ.),ԱՄՆ (1991-92թթ.), Ռուսաստան: Երիտասարդների տարբեր խմբեր մեկնել են երիտասարդական համաժողովների, հոգևոր սեմինարիա ուսանելու կամ վերապատրաստվելու: Կայացել են սփյուռքահայ և հայաստանաբնակ երիտասարդների միջև փոխայցելություններ (1991-1994 թթ.): Նույն թվականներին միության անդամները մասնակցել են տարբեր միջազգային, միջեկեղեցական ծրագրերի և երիտասարդական համաժողովների:
Մշտապես կազմակերպվել են ուխտագնացություններ, բազմաթիվ միջոցառումներ նվիրված` ազգային և կրոնական տոներին, ժամանցային միջոցառումներ`ինտելեկտուալ խաղեր և մասնաճյուղերի միջև մրցույթներ:
Հոգևորականների առաջնորդությամբ երիտասաևդները բազմիցս այցելել են Հայաստանում գործող բոլոր ծերանոցներն ու մանկատները, Երևանի բազմաթիվ հիվանդանոցներ ու զինվորական գնդեր, Աբովյանի կանանց և անչափահասների գաղութ` հանդես եկել համերգներով, հոգ տարել ծերերին ու մանուկներին, ոգևորել ու գոտեպնդել վիրավոր ազատամարտիկերին` հատկացնելով նյութական օգնություն և մխիթարել բանտարկյալներին: Կազմակերպել են Սուրբ պատարագի արարողություններ Հաղթանակ գյուղի ծերանոցում և Նորքի տուն-ինտերնատում,Առաջնորդ Սրբազան Հոր անմիջական հովանավորությամբ նյութական օգնություն հատկացրել կարիքավորներին: Հայաստանի տարբեր խոնարված և վերաբացվող եկեղեցիներում՝ մատուցվող պատարագներին կատարել են երգեցողության դպրաց բաժինը: 
Սկսած 1991թվականից տարիներ շարունակ միության անդամների հանգիստը ամառային աձակուրդներին կազմակերպվել է Սևանում, որտեղ երիտասարդները մասնակցել են Վազգենյան դպրանոցի շինարարական աշխատանքներին:Աշխատել են տարբեր շինարարական ջոկատներում նաև կարիքավոր ընտանիքի բնակարանի կառուցման աշխատանքներին: Միության անդամները մշտապես հետամուտ են եղել եկեղեցիների բարեկարգման և մաքրման գործին:
ՀԵԵՄ-ի անդամները իրենց ակտիվ մասնակցությունն են բերել Քրիստոնեությունը Հայստանում պետական կրոն ընդունման 1700-ամյակի երիտասարդական ուխտագնացության հանձնախմբում`միջոցառուների կազմակերպման աշխատանքներին, հանդես են եկել բեմականացումներով ու մշակութային տարբեր ձեռնարկներով:
2000 թվականին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով, թեմերի նոր նշանակումների առնչությամբ կատարվել է ՀԵԵՄ-ի մասնաճյուղերի վերաբաշխում:
2002 թվականին Տեր Տաճատ քհն. Դավիդյանը, ՀԵԵՄ-ի անդամներին, Հայորդյաց տների և այլ եկեղեցիների երիտասարդներին միավորելով ձևավորում է <<Երիտասարդաց շարժումը>>: Այնուհետև առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հանձնարարությամբ Արարատյան Թեմի բոլոր եկեղեցիներին կից ձևավորվում են երիտասարդաց միություններ:
Արարատյան Հայրապետական թեմում գործող նախկին << Հայ Եկեղեցու Երիտասարդաց միությանը >> փոխարինում է ներկայումս նորացված <<Արարատը>>, որը շարունակում է իր ակտիվ գործունեությունը նոր ծրագրերով ու ձեռնարկներով` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ: Ինչպես նախկինում ՀԵԵՄ-ի հետ տարիներ շարունակ աշխատող բոլոր հոգևորականները ի գլուխ ունենալով Գարեգին Սրբազանին և ներկայիս բոլոր հոգևորականները ուսուցանել և այսօր էլ շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը` սփռում են Աստծո խոսքը, հավատքն ու սերը, երիտասարդներին համախմբելով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, սերմանելով` հավատք, հայրենասիրություն, ազգային գաղափարախոսություն, հոգևոր ու բարոյական արժեքներ:
Նրանց`սերունդ կրթող այդ նվիրյալներին մեր հարգանքն ու երախտիքի խոսքը:…...{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries