A+ A A-

«Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնը եւ Մայր Աթոռի գիտական ձեռնարկումները

Գարեգին ԱԳարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարում ձեռնամուխ եղավ Հայաստանում եւ Մայր Աթոռում հայագիտական հետազոտությունների հովանավորությանը, խրախուսելու հասարակագիտության բնագավառում արժեքներ ստեղծած գիտնականներին: Այդ նպատակով էլ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ալեք եւ Մարի Մանուկյան Գանձատանը  տեղ հատկացվեց «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնի եւ գիտական գրադարանի ստեղծման համար:
Կենտրոնը հիմնվեց 2000 թ. հունիսի 26-ին: Այն կոչված է նպաստելու Հայաստանում աստվածաբանական ու մեկնողական բնագրերի ուսումնասիրությանն ու հրատարակությանը, կաթողիկոսական դիվանատան գործունեության հետազոտությանն ու վավերագրերի լիակատար դոսիեի ստեղծմանը, հայ միջնադարյանԳարեգին Ա կանոնական գրականության հետազոտության  զարգացմանը: Կենտրոնը նպաստելու է նաեւ եկեղեցագիտության եւ հասարակական գիտությունների ասպարեզում Մայր Աթոռի ուսումնական հաստատություններում կրթություն ստացած երիտասարդների առաջընթացին:
Հայտնի է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր գիտական ներուժով առաջնակարգ տեղ էր զբաղեցնում հայագիտության զարգացման բնագավառում: Հարյուրամյակների ընթացքում Մայր Աթոռում հավաքվել էր տպագիր եւ ձեռագիր գրքերի եզակի մի  հավաքածու, որը Հայաստանի խորհրդայնացման տարիներին ազգայնացվեց: Եկեղեցին ամբողջովին զրկվեց նաեւ գիտական կենտրոններ ունենալու հնարավորությունից: Սակայն կարեւորելով գիտության դերը ժողովրդի կյանքում հայոց իմաստուն հայրապետներն  ամեն կերպ աշխատեցին իրենց օժանդակությունը բերել Հայաստանում գիտակրթական գործի զարգացմանը:
Բայց միայն 1940-ական թթ. կաթողիկոսական տեղապահ Գեւորգ արք. Չորեքչյանի ջանքերով հնարավոր դարձավ վերաբացել Գեւորգյան ճեմարանը: Այդ գործընթացը շարունակվեց նաեւ Վազգեն Ա Վեհափառի օրոք. նա իր գործուն քայլերով վերականգնեց Գեւորգյան ճեմարանի հեղինակությունը, Ալեք եւ Մարի Մանուկյանների ֆինանսական աջակցությամբ վերաստեղծեց Էջմիածնի թանգարանային համալիրը: 1982 թ. բացվեց Գանձատունը: Վազգեն Ա-ի գահակալման տարիներին Մայր Աթոռում հավաքվեցին բավարար թվով ձեռագրեր, որոնց հիմքի վրա ստեղծվեց Մայր Աթոռի Նոր Մատենադարանը:
Գարեգին ԱՄայր Աթոռում, հատկապես Վազգեն Ա  եւ  «Գարեգին Ա» կաթողիկոսների գահակալության տարիներին, հավաքվել էր  նաեւ մեծաքանակ գրականություն, որը, սակայն, հասու էր միայն Եկեղեցու սահմանափակ թվով սպասավորներին:
«Գարեգին Ա» Ամենայն Հայոց Հայրապետը, ճեմարանական կրթությունը բարելավելու իր ջանքերին զուգահեռ,  քայլեր ձեռնարկեց Եկեղեցու հովանու տակ հայագիտական-աստվածաբանական կենտրոն ստեղծելու ուղղությամբ:
Եվ այսպես մասնագետների խումբը ձեռնամուխ եղավ գրադարանային գործը կազմակերպելու  աշխատանքներին:
Գրադարանի համակարգման աշխատանքներին զուգահեռ, աշխատակազմը սպասարկում է Մայր Աթոռի հոգեւորականներին, ճեմարանի ուսանողներին ու շրջանավարտներին եւ այսօր  ունի ավելի քան 200 ընթերցող: Գրադարանի ֆոնդ են մուծվում Վեհափառի անունով  ստացված բոլոր գրքերը: Միեւնույն ժամանակ «Գարեգին Բ» Վեհափառը միջոցներ է հատկացրել նաեւ գրքեր գնելու համար: Վերջին մեկ տարվա ընթացքում այն համալրվել է շուրջ 2 000 միավոր գնված գրականությամբ:
Այսօր «Գարեգին Ա» կենտրոնի գրադարանն ունի շուրջ 30 000 միավոր գրականություն, այդ թվում 200 կտոր հնատիպ գիրք:
Բացի զուտ գրադարանային աշխատանքից, կենտրոնն ունի նաեւ գիտական ուղղվածություն:
Կենտրոնի այս կառույցն իր նպաստն է բերում Մայր Աթոռում գիտական հետազոտությունների եւ գիտաժողովների կազմակերպմանը: Մասնավորապես Գարեգին Բ Վեհափառի գահակալության տարիներին հրավիրվեցին մի շարք գիտաժողովներ: Ուշագրավ էին Քրիստոնեություն եւ իրավունք միջազգային խորհրդաժողովը (Էջմիածին, 2000 թ.), Վիեննայի կանոնագիտական կենտրոնի հրավիրած գիտաժողովը (Ծաղկաձոր, 2003 թ. սեպտեմբեր), Ս. Էջմիածնի հիմնադրման 1700-ամյակին (էջմիածին, 2003 թ. սեպտեմբեր) եւ Գրիգոր Նարեկացու Մատեան ողբերգութեան աղոթամատյանի 1000-ամյակին նվիրված գիտաժողովները (Էջմիածին, 2003 թ. դեկտեմբեր):
«Գարեգին Ա» կենտրոնի եւ Գուգարաց թեմի նախաձեռնությամբ 2003 թ. հունիսին տեղի ունեցավ ՀովհանԳարեգին Բ Օձնեցին եւ իր ժամանակը գիտական կոնֆերանսը, որի նյութերը 2004 թ. սկզբին լույս տեսան առանձին հատորով կենտրոնի հրատարակությունների շարքում:
Կենտրոնի աշխատակիցները մի շարք հրապարակումներ են կատարել Էջմիածին ամսագրում, նպաստել են Ս. Էջմիածնում Աստվածաշնչի գրքերի հայ մեկնությունների գրադարանի առաջին երկու գրքերի հրապարակմանը:
Այժմ կենտրոնի առջեւ խնդիր է դրվել ստեղծել հայ միջնադարյան կանոնական գրականությունը եւ Հայոց կաթողիկոսական վավերագիր ժառանգությունը հետազոտող գիտական կառույց: Այս նպատակով կենտրոնը ձեռնամուխ է եղել ԺԹ դարի հայ կանոնագիտական մտքի մեծագույն տեսաբան Վահան Բաստամյանի ժառանգության հավաքման եւ հրապարակման գործին: Աշխատանքներ են կատարվում հրապարակելու հայագիտական-եկեղեցագիտական աշխատություններ, մասնավորապես պատրաստվում են հրատարակության ՀՀ ԳԱԱ-ի ատմության ինստիտուտի աշխատակից Վրեժ Վարդանյանի Հայ Առաքելական Եկեղեցին պատմության քաղաքական խաչուղիներում (Դ-Ը դարերում) եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աշխատակից Վիգեն Ղազարյանի Խորանների մեկնություն աշխատությունները:
Ապագայում կենտրոնը ծրագրում է մենագրությունների եւ պարբերականի հրատարակություն, գիտական սեմինարների կազմակերպում:
«Գարեգին Ա» կենտրոնը փորձում է իր աշխատանքները համաձայնեցնել ՀՀ ԳԱԱ հումանիտար ինստիտուտների եւ գրադարանի հետ: Քայլեր է ձեռնարկում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակություն սկսելու համար: Համագործակցության կապեր է մշակում Մաշտոցի անվան Մատենադարանի, ԵՀ-ի պատմության եւ աստվածաբանության ֆակուլտետների եւ ՀՀ ազգային գրադարանի հետ:
Ծրագրված է առաջիկայում  կառուցել նոր շենք համապատասխան աշխատասենյակներով, լաբորատորիաներով եւ ընթերցասրահներով, որոնք ապահովված կլինեն ժամանակակից տեխնիկայով:  Ապագայում այստեղ կկենտրոնացվեն «Գարեգին Ա» կենտրոնի գրադարանը, Մայր Աթոռի ձեռագրատունը եւ արխիվը:
«Գարեգին Ա» կենտրոնի տնօրեն
Պատմական գիտությունների դոկտոր
Ազատ Բոզոյան
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries