Էնդի Ուորհոլն ամերիկացի նկարիչ, ռեժիսոր, դիզայներ է, ով համարվում է փոփ-արտի հիմնադիրներից մեկը: Ուորհոլը մեծ ազդեցություն է գործել XX դարի երկրորդ կեսի ժամանակակից արվեստի զարգացման վրա:
Կյանքը
Էնդի Էնդի Ուորհոլը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 6-ին Պենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում փախստականների ընտանիքում: Երրորդ դասարանում Ուորհոլը մի քանի ինֆեկցիոն հիվանդություն է տարել և երկար ժամանակ ստիպված էր անցկացնել անկողնում: Հենց այդ ժամանակ տղան հետաքրքրվեց նկարչությամբ և թերթերից կոլլաժների հավաքմամբ: Հիվանդությունից հետո Ուորհոլի մոտ ձևավորվում է վախ բժիշկների հանդեպ և մելամաղձություն: 1941 թվականին դժբախտ պատահարի արդյունքում մահանում է Էնդիի հայրը:
Բար Ռաֆաելին վերջերս է դարձել 27 տարեկան, սակայն նրա արտաքինի մեջ ինչ-որ մանկական ու անմիջական բան կա: Նրա դեմքից ժպիտը չի իջնում, իսկ մոդելի պահվածքը շատ բնական է ու անկաշկանդ: Նրա հետ շփումը միայն ու միայն հաճույք է պարգևում: Բարը չի թաքցնում, որ մանրակրկտորեն հետևում է իր արտաքինին և առողջությանը: Նա պատմում է այն մասին, թե մասնավորապես ինչ է անում այդպես գեղեցիկ լինելու համար:Կոսմետիկ սիրելի արտադրանքների մասին
Բար Ռաֆաելի: Որպես կանոն ես շատ հասարակ դիմահարդարում եմ անում, բայց դիմահարդարման պայուսակիս մեջ միշտ տեղ կա NARS ընկերության բրոնզերի և Maybelline թարթչաներկի համար:
Վրաց երգչուհի Նինո Կատամաձեի անունը ծանոթ է լավ երաժշտության գրեթե բոլոր սիրահարներին: Չնայած նա երգում է իր մայրենի լեզվով, նրա երգերը լսում և սիրում են ողջ աշխարհում: Olei և Once on the street երգերը դարձել են իսկական հիթեր, որոնք երգչուհին կատարում է գրեթե ամեն համերգի ընթացքում: Կատամաձեին համարում են ջազային երգչուհի, սակայն իրականում նրա արվեստն ավելին է, քան պարզապես ջազը: Դա երաժշտություն-էմոցիա է, երաժշտություն-գույն, երաժշտություն-պատմություն: Բեմում Նինոն ամեն անգամ վերապրում է իր երգերը. նա ստեղծագործում է հենց բեմում և երբեք չի կրկնվում:Ընտանիքի մասին
Դեռ վերջերս նա փոքրիկ բյուջեով մի սերիալի հերոսուհի էր, ում նահանգների սահմաններից դուրս ոչ ոք չէր ճանաչում, սակայն այսօր նա բազմամիլիոնանոց երկրապագուներով սերիալի աստղ է, ում ճանաչում է ողջ աշխարհը: Այժմ նրա երկրպագուները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի հանդիպեն այս գեղեցիկ ու հմայիչ դերասանուհուն. նրանք գիշերում են նրա հյուրանոցային համարի պատուհանների տակ, ներխուժում նկարահանման հրապարակներ և ժամերով հերթ կանգնում ստորագրություն ստանալու համար:
Տղամարդկանց գլխավոր գիտակ Անֆիսա Չեխովան մանուկ հասակում օրինակելի աղջնակ էր, իսկ առաջին անգամ համբուրվել է դպրոցն ավարտելուց հետո: Բայց արդեն այդ ժամանակ նա գիտեր, որ երբեք չի աշխատելու ոչ գործարանում, ոչ էլ որևէ գրասենյակում: Փոքրիկ Ալեքսանդրան (այդպես է հեռուստահաղորդավարու անունը) միշտ երազում էր ստեղծագործական աշխատանքի մասին: Այդպես էլ եղավ: Այսօր Անֆիսա Չեխովան ոչ միայն հեռուստահաղորդավարությամբ է զբաղվում, այլև նկարահանվում է կինոյում և խաղում թատրոնում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր և զարգացած պետություններից մեկն է, որն ունի հարուստ գրականություն: Ամերիկայի շատ սիրված գրողներից է Ջեկ Լոնդոնը: Նա ծնվել է 1876 թվականին, Սան-Ֆրանցիսկո քաղաքում, կյանքի մեծ մասն անցկացրել է Կալիֆոռնայի նահանգում, այնտեղ էլ 1916 թվակնին մահացել է:Ջեկ Լոնդոնն արկածային կյանք է ապրել: Մեծացել է աղքատ ընտանիքում և փոքր տարիքից ստիպված է եղել աշխատել տարբեր տեղերում` պահածոյի գործարանում, էլեկտրակայանում, ջութի ֆաբրիկայում, եղել է նավաստի: Այդ տարիներին ԱՄՆ-ում ուժեղ էր բանվորական շարժումը` բանվորների պայքարը իրենց իրավունքների համար: Ջեկ Լոնդոնը մասնակցել է ցույցերին, բանտարկվել է: Շատ է ճանապարհորդել. Եղել է Կանադայում, Անգլիայում: Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում:
Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել է 1985 թվականի փետրվարի 5-ին պորտուգալական փոքրիկ քաղաքում: Ռոնալդուի անունն ընտրել է հայրը` ի պատիվ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի, ում նա շատ էր հարգում: Այդ ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ տղան ֆուտբոլային ապագա աստղ է դառնալու: Հայրենի քաղաքի կեղտոտ փողոցներում էլ Ռոնալդուն ծանոթացավ ֆուտբոլային առաջին հնարքներին: Ֆուտբոլային կարիերան սկսել է Անդորինյեում: Տեղի ամենաուժեղ թիմերից մեկը` Մարիտիմուն Ռոնալդուի համար առաջարկեց Անդորինյեին 270 դոլար, սակայն տղան տեղափոխվեց տեղի ամենաուժեղ թիմը` Նասյոնալը:
Տաղանդավոր, սրամիտ, աշխատասեր: Գրող, հրատարակիչ, դրամատուրգ: Այս ամենը մեծն ֆրանսիացի Ալեքսանդր Դյումայի մասին է:Դյուման և ընտանիքը
Այն, որ Ալեքսանդր Դյումային հաջողվել է ռեալիցազնել իր անվանական տաղանդն ու դառնալ այն, ինչ նա դարձավ, մեծամասամբ հաջողություն ու ճակատագրի բարեհաճություն էր: Նրա տատիկը Սան-Դոմինգոյի սևամորթ ստրկուհիներից էր, իսկ պապը` ֆրանսիացի մարկիզ Դավի դե Լյա Պայերտին, ստրկության էր տվել իր չորս երեխաներին: Միայն չորս տարի անց նա կարողացավ հետ գնել որդիներից մեկին, ով էլ հետագայում դարձավ ֆրանսիացի գրողի հայրը:
Էմի Ուայնհաուսի մահվանից հետո բրիտանական շոուբիզնեսում պետք է բաց ձևավորվեր: Իսկ բրիտանական շոուբիզնեսը, բնության պես, բացեր չի հանդուրժում: Սակայն այն չսկսեց պարզունակորեն կերտել Էմիի կրկնօրինակը: Պետք է, որ լիներ նույն կերպ, սակայն հակառակը, անգամ ավելի լավ: Ստացվեց Ադելը:Իհարկե Ադելը հենց այնպես չհայտնվեց: Այս տարի նա համաշխարհային փառքի հասավ. նրա ձայնասկավառակը տաս անգամ պլատինե հռչակվեց, իսկ ինքը` Ադելը, ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Կատարյալ գեղեցիկ, անսահման հմայիչ ու սեքսուալ Հյու Ջեքմանը միլիոնավոր կանանց իդեալն է: 2008 թվականին People ամսագիրը դերասանին հռչակեց մեր ժամանակների ամենասեքսուալ տղամարդ:-Արդյո՞ք նման մրցանակներն ու տիտղոսները ամաչեցնում են ձեզ:
Հյու Ջեքման. Մի բան կարող եմ ասել. մինչև կեսօր ես ինձ աշխարհի ամենասեքսուալ տղամարդ չեմ համարում:
-Դուք Ջորջ Քլունիից սեքսուա՞լ եք:
Հյու Ջեքման. Կարծում եմ` այո: Ջորջն իհարկե շատ սեքսուալ է, բայց նրա խնդիրն այն է, որ ինքը խմում է: Մի՞թե ոչ ոք չի նկատել: Ցավալի է տեսնել, թե ինչպես է նա խեղդում իր գեղեցկությունը բաժակի մեջ: Կատակ եմ անում: Ջորջն իսկապես հիանալի է:






