A+ A A-

Տաղանդավոր ֆրանսուհի. Ֆրանսուազա Սագան

Տաղանդավոր ֆրանսուհի. Ֆրանսուազա ՍագանՆրա գրական կարիերան սկսվել է փայլուն հաջողությամբ, երբ 17 տարեկանում ձանձրույթից ազատվելու համար գրում է պատմվածք, որն իսկական պայթյուն էր կաթոլիկ Ֆրանսիայում: Երիտասարդ աղջկա սովորական պատմությունը, ով պարզապես ցանկանում էր վայելել կյանքի բոլոր հաճույքները (այդ թվում և սեքսուալ) ցնցեց ֆրանսիացի հասարակությանը: Մինչ այդ անհայտ Ֆրանսուազա Սագանի «Բարև, թախիծ» վեպը միանգամից վաճառվեց մեկ միլիոն օրինակով և գրողին բերեց մեկ ու կես միլիոն ֆրանկ հոնորար: Գիրքը թարգմանվեց 22 լեզվով և ընդհանուր առմամբ վաճառվեց հինգ միլիոն օրինակով: Իսկ գրքի գլխավոր հերոսուհին դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանիշ:
Մինչ այդ փխրուն և ոչ այդքան սեքսուալ Ֆրանսուազա Կուարեզը երբեք չէր ձգտում փառքի և հարստության: Հարուստ ձեռնարկատիրոջ աղջիկն առանց այդ էլ ուներ այն, ինչ ցանկանում էր: Նա ավարտել էր բարձրակարգ դպրոց, սովորել հայտնի Սորբոնում, հանդիպում էր ֆրանսիական բոհեմի ներկայացուցիչների հետ: Սակայն մի հիանալի պահ ամեն ինչ փոխվեց. Սագանը հիասթափվեց Աստծուց, տարվեց գրականությամբ, ծանոթացավ ազատասեր նկարիչների և գրողների հետ... Արդյունքում ծնվում է նրա առաջին վեպը:
Այդ պահից նրա կյանքը կապվում է գրականության հետ: Նրա գրական կեղծանունը Տաղանդավոր ֆրանսուհի. Ֆրանսուազա Սագանվերցված է Մարսել Պրուստի գրքից: «Կորցրած ժամանակի որոնումներում» գրքի հերոսուհիներից մեկի անունը կոմսուհի Սագան էր: Կյանքի փիլիսոփայության վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժան Պոլ Սարտրը: Պետք է խոստովանենք, որ Ֆրանսուազա Սագանի կյանքը, որ ավելի նման է իր գրքերից որևէ մեկի սցենարին, կարող էր բոլորովին այլ ընթացք ստանալ, եթե նրա առաջին գործը չհայտնվեր պարոն Ժյույրարի ձեռքում, ով գրականության հատուկ հոտառություն ուներ: Երիտասարդ փարիզուհու շուրջ ստեղծված սկանդալը հիանալի PR-արշավ էր: Սագանը միանգամից ճանաչում է ձեռք բերում: Ինքը` Ֆրանսուազան շարունակում էր իր հերոսուհիների նման վայելել կյանքը: Սագանը մի անգամ ասել է, որ առաջին միլիոնները վաստակելուց հետո հորը խնդրել է խորհուրդ տալ, թե ինչ կարելի է անել այդքան փողով: Հայրը պատասխանել է. «Միանգամից ծախսիր: Փողը քեզ համար մեծ չարիք է»: Եվ դա իրոք այդպես է:
Ընդհանրապես, Ֆրանսուազա Սագանի կյանքը մեկը մյուսին հաջորդող սկանդալների շարք է: Հայտնի դառնալուց անմիջապես հետո նա ամուսնացավ ֆրանսիացի հարուստ հրատարակիչներից մեկի հետ, ով մեծ էր նրանից քսան տարով, սակայն տան տիկնոջ կյանքը շուտով հոգնեցնում է նրան, և զույգն ամուսնալուծվում է: Սագանը տներ ու նավեր էր գնում, թանկ սպորտային ավտոմեքենաներ: Չնայած ոչ այդքան գրավիչ արտաքինին նա շատ սիրավեպեր է ունեցել, մի քանի անգամ փորձելով ընտանեկան կյանք դասավորել, սակայն միշտ ձախողելով: Մեկը մյուսի հետևից գրվում էին վեպերը, որոնք առանձնանում էին վեպերի գրման դասական կանոնների խիստ պահպանմամբ: Քննադատները նրան անգամ անվանում էին «Ռասինի արժանի ժառանգ»: Այն, ինչ «ճիշտ» չէր նրա գործերում, սյուժեն էր, ինչը և նյարդայնացնում էր քննադատներին: 
Տիկին Սագանը միտք չուներ բոլորին դուր գալ: Նա միշտ այնպես էր ապրում, ինչպես ցանկանում էր, անգամ եթե դա հակասում էր հասարակության օրենքներին: Օրինակ ալժիրյան հայտնի պատերազմի ժամանակ նա ձախ ճակատում էր: Նա իր տանը մարդկանց էր թաքցնում: Դրա հետ մեկտեղ նա խոստովանում էր, որ երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ: Դա նրա համար նախ խաղ էր: Իսկ նա սիրում էր խաղալ: Մի անգամ նա անգամ խաղատանը խոշոր գումար է շահում` ութ միլիոն ֆրանկ, ինչը ծախսում է հին առանձնատան գնման վրա: Այդ օրվանից նա խաղատների մշտական այցելուն էր: Պարտքերը փակելու համար նա միշտ փողի կարիք ուներ, չնայած իր գրքերը վաճառվում էին միլիոնավոր օրինակներով: Տաղանդավոր գրողը կախվածություն ուներ թմրանյութերից: Բացի այդ` նրա հարստությունից ով ասես չէր օգտվում: Սագանը շրջապատված էր բազում մարդկանցով, ովքեր ամեն հնարավոր ձևով փող էին կորզում նրանից: Իսկ գրողը մահացավ կատարյալ միայնության մեջ…
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries