A+ A A-

Էպատաժային ռեժիսոր Էմիր Կուստուրիցա

Էպատաժային ռեժիսոր Էմիր ԿուստուրիցաՆկատե՞լ եք, թե որքան տարբեր են մարդիկ արտասանում «ռեժիսոր» բառը: Հաճախ ասում են «ռեժիսոր», սակայն երբեմն` «Ռեժիսոր»: Առաջին կատեգորիայի տակ ընդգրկվում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ ֆիլմիկ են նկարահանում, որը դիտելուց հետո հիշվում է միայն գարեջրի և ադիբուդիի համը: Իսկ ահա երկրորդ կատեգորիայի տակ մեծատառով ռեժիսորներն են` անհավանական վառ անհատներ, որոնք նկարում են իսկական Կինո, որը անտարբեր չի թողնում ոչ ոքի:
Էմիր Կուստուրիցան պատկանում է երկրորդ կատեգորիայի ռեժիսորների թվին, գուցե նա այդ կատեգորիայում ամենավառն է: Հենց նրան են անվանում «բալկանյան Ֆելլինի», թեև Հարավսլավիայում Կուստուրիցային չեն սիրում այն բանի համար, որ նա մահմեդական է: Հենց Կուստուրիցան է ամենամեծ փառատոնների սիրելին, չէ՞ որ երիտասարդ տարիքում նա արժանացել է այնպիսի մրցանակների, որոնց տարիներ շարունակ ձգտում են բավականին հայտնի ռեժիսորներ: 
Էմոցիոնալ մարդիկ որոշակի ղեկավարման կարիք ունեն: Այս խոսքերը բնավ Կուստուրիցայի մասին չեն: Ճիշտ է` Կուստուրիցան շատ էմոցիոնալ մարդ է, սակայն մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ոչ մի ղեկավարման կարիք էլ չունի:
Կուստուրիցայի զգացմունքայնության մասին առասպելներ են հյուսվում: Նա շատ
բռնկուն է, էքստրավագանտ է և սիրում է զարմացնել հասարակությանը: Կուստուրիցան հեշտ զայրանում է և հաճախ գործում զգացմունքներից ելնելով: Բացի այդ` Կուստուրիցան անսահման երևակայության տեր միստիֆիկատոր է: Ամեն անգամ, երբ քննադատները կամ հանդիսատեսը փորձում են հարմարեցնել իր կերպարը որևէ շաբլոնի, նա միանգամից փշրում է բոլոր կարծրատիպերն իր նոր ֆիլմով կամ հերթական էպատաժային հայտարարությամբ: Այսպես, օրինակ, Կուստուրիցան սիրում է բոլորին համոզել, որ նա ոչ միայ ռեժիսոր է, այլև երաժիշտ, ընդ որում` երաժշտությանը նա ավելի շատ ժամանակ է նվիրում, քան ռեժիսորական աշխատանքին: Հարցազրույցներում նա հաճախ ասում է, որ ինքը ռոք-երաժիշտ է, ով պատահաբար ռեժիսոր է դարձել: 
Ավելի հաճախ Կուստուրիցան հայտարարում է, որ նա ոչ ոք է, ով եկել է ոչ մի տեղից` Էպատաժային ռեժիսոր Էմիր Կուստուրիցաայսպիսով ընդգծելով իր պատկանելությունը միանգամից մի քանի մշակույթների: Նա ասում է, որ միշտ արել և շարունակելու է անել այն, ինչ ճիշտ է համարում: Ոչ ոք իրավունք չունի նրան ցուցումներ տալ:
Այս մարդն այնքան վառ ու բազմակողմանի զարգացած է, որ նրա մասին դժվար է չոր փաստերով խոսելը: Ամեն դեպքում մի քանի բան կարելի է ասել, որպեսզի գոնե որոշակի պատկերացում կազմվի նրա կյանքի ուղու մասին: 
Եվ այսպես, Էմիր Կուստուրիցա: Էմիր բառը արաբերենի թարգմանաբար նշանակում է «իշխան»: Ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 24-ին Հարավսլավիայում: 
Իր ծննդավայրի մասին ռեժիսորն ասում է. «Ես ծնվել եմ այնտեղ, որտեղ երեք հարյուր մետր շառավղի վրա չորս տաճար կար` կաթոլիկ, ուղղափառ, մահմեդական և սինագոգ: Նրանք կանգնած են այն հողի վրա, որտեղ սալորից բացի ոչինչ չի աճում: Այն հողի, որով քայլել են նոր ժամանակների բոլոր նվաճողները»:
Կուստուրիցան սովորել է Պրահայի հայտնի կինոակադեմիայի ռեժիսորական ֆակուլտետում: Դեռ ուսանողական տարիներից նա մրցանակներ էր ստանում: 
Համալսարանն ավարտելուց հետո նա հեռուստաընկերությունում աշխատանքի է ընդունվում և այնտեղ նկարահանում «Հարսնացուներն ավարտում են» հեռուստաֆիլմը, որը միանգամից արգելվում է: Ինչպես տեսնում եք` այդ ժամանակ արդեն Կուստուրիցան իրեն տաբուներով չէր սահմանափակում:
1981 թվականին Կուստուրիցան Վենետիկի փառատոնին «Ոսկե առյուծ» է ստանում «լավագույն դեբյուտ» անվանակարգում: 1985 թվականին նրա հաջորդ` «Երբ հայրիկը գործուղման էր» ֆիլմի համար Կաննի փառատոնի մրցանակն է ստանում, ընդ որում ժյուրիի անդամներից մեկը նրան «համաշխարհային և եվրոպական կինոյի հույս» է անվանում:
Իր ֆիլմում Կուստուրիցան հստակորեն ցույց է տվել իր հակահասարակական դիրքորոշումը և այն, որ չի պատրաստվում պատկանել որևէ քաղաքական ուղղվածության: 
1987 թվականին Կուստուրիցան երկու տարբեր ռեժիսորների համար սցենար է գրել: Ի դեպ` նա մեծ հաճույքով զբաղվում է գրական գործունեությամբ և հարցազրույցներում հայտարարում է, որ պետք է գրող դառնար:
1995 թվականին Էմիր Կուստուրիցան թողարկում է իր ամենահայտնի` «Անդերգրաունդ» ֆիլմը: Այս ֆիլմը, որտեղ Կուստուրիցան փորձել էր իմաստավորել հարավսլավական պատերազմի պատճառները, Բոսնիայում շատ բուռն բացասական արձագանքներ է ստանում, ինչի արդյունքում Կուստուրիցայի մայրը ստիպված տեղափոխվում է Չերնոգորիա:
Ներկա դրությամբ Կուստուրիցան, ինչպես իրական կոսմոպոլիտ, ապրում է մի քանի վայրերում միանգամից. Բելգրադ, Նյու Յորք, Փարիզ: Նա շարունակում է զբաղվել ռեժիսուրայով, դասավանդում է, գրում է սցենարներ, զբաղվում է սպորտով  և կիթառ նվագում:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries