A+ A A-

Վիկտոր Ցոյ. Цой жив

Վիկտոր ՑոյՎիկտոր Ցոյ: Շատերին է ծանոթ այս անունը: Կտրուկ վերելք կատարելով 80-ականների վերջին, նա նույնպես կտրուկ լքեց մեզ 1990-ի օգոստոսի 15-ին: Լքեց` իրենից հետո թողնելով իր երգերը, ֆիլմերն ու միլիոնավոր երկրպագուներին: Լքեց չբացահայտված, չերգած, չասած: Վիկտոր Ցոյը ռուսական «Кино» խմբի երգերի հեղինակը, երգիչը, կիթառահարն էր: Նա նաև դերասան ու նկարիչ էր:«Кино» խումբը սովետական ռոք-մշակույթի լավագույն օրինակներից է: Վիկտոր Ցոյը ռուսական ռոքի ոսկեդարի «վերջին հերոսն էր»: Ծնվել է 1962 թվականի հունիսի 21-ին Լենինգրադում:

1976 թվականին ծանոթանում է երգիչ-ստեղծագործող Պաշկովի հետ, ում հետ խումբ ես ստեղծում, որն անվանում են «Палата № 6»: Հայտնվում են երաժշտական թարմ գաղափարներ: Հենց այդ ժամանակ Ցոյը սկսում է ստեղծագործել: Նա գրում է երգեր իր սեփական փորձի հիման վրա: 1981 թվականի աշնանը ստեղծվում է «Гарин и Гиперболоиды» խումբը, որի անդամներն էին Վիկտոր Ցոյը, Ալեկսեն «Ձուկ» Ռիբինը և Օլեգ «Բազիս» Բալինսկին: 1981 թվականին նրանք մուտք են գործում Լենինգրադի ռոք-խումբ: 1982 թվականին, փոխելով խմբի անունը «Кино»-ի, նրանք ձայնագրում են «45» ձայնասկավառակը: Սաունդ-պրոդյուսերի պաշտոնում էր Բորիս Գրեբենշիկովը: 1982 թվականի ընթացքում խումբը մի քանի համերգ է տալիս Մոսկվայում, իսկ 1983-ին խմբի անդամները փոխվում են: 1984 թվականին խմբի անդամներն էին Վիկտոր Ցոյը, Յուրի Կասպարյանը, Ալեքսանդր Տիտովն ու Գեորգի Գուրյանովը: Երկու ամսվա ընթացքում ստեղծվում է նոր ծրագիր: Խումբն իսկական սենսացիա էր: Ձայնագրվում է «Начальник Камчатки» սկավառակը:

1985 թվականին երաժիշտները փակվում են ձայնագրման ստուդիայում: Նրանք ծրագրում Վիկտոր Ցոյէին ձայնագրել «Ночь» ձայնասկավառակը, սակայն ժամանակը գնում էր, իսկ գործն առաջ չէր գնում: Դրա փոխարեն խումբը ձայնագրում է «Это не любовь» սկավառակը, որը շատ մեծ հաջողություն է ունենում:  1986-ին խումբը ավարտում է «Ночь» ձայնասկավառակի աշխատանքները, ապա թողարկում է «Мелодия» և «46» սկավառակները: Խմբի փառքն օրեցօր աճում էր: Երաժիշտները ուշադիր հետևում էին արևմտյան երաժշտական գործընթացների էմոլյուցիային և փորձում էին կատարելագործել իրենց երաժշտությունը: Խմբի երգերը տարբերվում էին իրենց թարմությամբ, իսկ Ցոյի գրած բառերը ռոմանտիկ էին և գրավիչ: 

1988-ին թողարկված «Группа крови» ալբոմի հաջողությունից հետո երկիրը վարակվեց «կինոացավով»: «Մենք երբեք փառքի չենք ձգտել: Երբեք չենք մտածել, թե ինչ ոճի մեջ ենք երգում և որքան երկար ենք հայտնի մնալու: Մեզ համար ամենակարևորը նվագելն ու մեր գործը սիրելն է»: «Игла» ֆիլմից հետո աղջիկները հասկանում են, որ Վիկտոր Ցոյն է նրանց երազանքների տղամարդը:  1988-90-ականներին «Кино» խումբը բազմաթիվ համերգներ է տալիս ամբողջ երկրով: Նրանք համերգներ են ունենում Դանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում:

1989 թվականին թողարկվում է «Звезда по имени Солнце» ալբոմը, որը խմբի պատմության մեջ առաջին ու վերջին աշխատանքն էր, որ ձայնագրվել է պրոֆեսիոնալ ստուդիայում: Պարզվեց, որ խմբին դեռ շատ մեծ փառք էր սպասվում, սակայն 1990 թվականի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը մահանում է ավտովթարից: «Ցոյը երբեք չէր ստում և շողոքորթում: Նրան չէր կարելի չհավատալ: Մեր լեգենդար ռոքերներից, հիանալի երգիչներից և բանաստեղծներից Ցոյը միակն էր, ում մոտ հնարավոր չէր տարբերակել իրականն ու կերպարը: Այն, թե ինչ էր նա երգում և այն, թե ինչ էր նա ապրում, նույնն էր»: Արտեմ Տրոիցկի

«Ես երգեր եմ գրում ոչ թե որովհետև այդպես է պետք: Այլ որովհետև անձամբ ինձ հուզում է այդ թեման: Հենց այդ ժամանակ է երգը ստացվում: Ւսկ եթե ինձ ինչ-որ բան չի մտահոգում, եթե չեմ զգում այն, չեմ կարող երգեր գրել»: «Цой жив»,- ասում են նրա երկրպագուները: Նա կենդանի է, որովհետև նրա տեղը ոչ ոք այդպես էլ չզբաղեցրեց: Խամրեցին ռուսական ռոքի լեգենդները, այդժմյան ընկերներն ու թշնամիները, իսկ ժամանակակից լեգենդները այդպես էլ չեն հասնում նրա բարձրությանը: Ցոյը կենդանի է, թեկուզ միայն իր երաժշտությամբ: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries