A+ A A-

Beyonce. I was here....

Բեյոնսե Ժիզել ՆոուլսԱմերիկյան երգչուհի և երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի Բեյոնսե Ժիզել Նոուլսը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 4-ին Տեխասում: Մանկուց Բեյոնսեն հաճախում էր տարբեր թատերական խմբակներ և մասնակցում էր բազմապիսի երաժշտական և պարային մրցույթների: Նոուլսը ճանաչում է ձեռք բերում 90-ականների վերջին, երբ սկսում է հանդես գալ բոլոր ժամանակների ամենահաջողակ կանացի Destiny's Child խմբում:

Անհատական կարիերան

Մի շարք հաջողված կոմերցիոն ձայնասկավառակներից հետո 2003 թվականի հունիսին Նոուլսը թողարկում է իր դեբյուտային սոլո ալբոմը «Dangerously in love» անվանումով: Սկավառակը դառնում է տարվա ամենահաջողվածներից մեկը, իսկ «Crazy in Love» և «Baby Boy» սինգլները երկար ժամանակ չէին իջնում ամենահայտնի հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից: Ձայնասկավառակը Նոուլսին հինգ Գրեմմի է բերում և հաստատում է նրա հաջողությունը որպես անհատ կատարող: Destiny's Child խմբի պատմությանը 2005-ին վերջ է դրվում, իսկ 2006-ին Բեյոնսեն թողարկում է իր երկրորդ` «B'Day» ալբոմը, որտեղ տեղ գտան այնպիսի սինգլներ, ինչպիսիք են «Déjà Vu» և «Beautiful Liar», ինչպես նաև «Irreplaceable» համաշխարհային հիթը: 2008-ին թողարկվում է նրա երրորդ` «I Am Sasha Fierce» ձայնասկավառակը: 2011 թվականի հունիսի 14-ին Բեյոնսեն ներկայացնում է չորրորդ` «4» ձայնասկավառակը: Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն վաճառվում է 310 հազար օրինակով` Billboard 200-ում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Beyonce
Իր անհատական ալբոմների հաջողության շնորհիվ Նոուլսը համարվում է շոուբիզնեսի ամենահայտնի երգչուհիներից մեկը: 2006-ին նա նկարահանվում է «Վարդագույն հովազը» կատակերգությունում, որը նրան էլ ավելի մեծ փառք է բերում: 2004-ին Բեյոնսեն սկիզբ է դնում «House of Deron» հագուստի ընտանեկան գծին և մի շարք պայմանագրեր է կնքում այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Pepsi, Tommy Hilfiger և L'Oreal: «House of Deron» ֆիրմային խանութները տեղակայված են Ամերիկայով մեկ, և վաճառում են վերնահագուստ և սպորտային հագուստ, մորթյա և բամբակյա հագուստ, ինչպես նաև պայուսակներ, կոշկեղեն և այլ նորաձև աքսեսուարներ: 

Անձնական կյանքըԲեյոնսեն և ռեփեր Jay-Z ը

2002-ից Բեյոնսեն սկսեց հանդիպել ռեփեր Jay-Z-ի հետ, ում հետ նախկինում մի քանի անգամ համագործակցել էր: Սակայն հարաբերությունները գաղտնի էին պահվում, մինչև 2008-ի ապրիլի 4-ին Նյու-Յորքում կայացավ աստղային զույգի հարսանիքը: Ավելի քան 75 միլիոն օրինակով վաճառված ալբոմներ. ահա թե ինչ օժիտ ուներ Բեյոնսեն: 2012 թվականի հունվարի 7-ին նյու-յորքյան Լեննոկս-Հոլ հիվանդանոցում Բեյոնսեն լույս աշխարհ բերեց իր առաջնեկին, ում կնքեցին Բլյու Այվի Քարթեր անունով: Աղջկա կնքամայրը Օպրա Ուինֆրին է: Ծննդաբերությունը խիստ գաղտնի կերպով տեղի ունեցավ: Դրա համար Բեյոնսեի ամուսինը վարձակալել էր հիվանդանոցի մի ամբողջ հարկ: 
You catch me when I fall, accept me flaws and all
And that's why I love you 
Դու ընդունեցիր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, իմ բոլոր թերություններով: 
Ահա թե ինչու եմ ես քեզ սիրում:

Երաժշտական ոճը

Երգչուհին մեծացել է Անիտա Բեյքերի և Լյութեր Վանդրոսի երգերի վրա: Երիտասարդ տարիքում Բեյոնսեն տարվում է Ռեյչել Ֆերելի ջազային երաժշտությամբ: Նրա վրա մեծ ազդեցություն են ունենում նաև Պրիցը, Արեթա Ֆրանկլինը, Ուիթնի Հյուսթոնը, Ջանեթ Ջեքսոնը, Մայքլ Ջեքսոնը, Դայանա Ռոսը, Մերայա Քերին և Թինա Թյորները: Բեյոնսեի երաժշտությունը դասում են ժամանակակից R&B ոճին, սակայն նրա ոճում առկա են նաև dance-pop, ֆանկ, փոփ և սոուլ տարրեր: 

Ոճը

Բեյոնսեն սեքս-խորհրդանիշ է, ով հիանալի մարմին ունի, որն ընդգծում է հագնվելու իր կարողությամբ: Նա ասում է. «Ես սիրում եմ սեքսուալ հագուստ կրել և լավ տեսք ունենալ»: 
2007-ին «People» ամսագիրը Բեյոնսեին հռչակեց ամենաոճային աստղ: Որպես Ամերիկայի ամենահայտնի սևամորթ արտիստներից մեկը, Բեյոնսեին հաճախ են քննադատության ենթարկում` մեղադրելով, որ ամսագրերի շապիկներին նա հաճախ մի քանի երանգ բաց է ներկայացնում իր մաշկի գույնը, այսինքն ներկայացնում են, թե նա հրաժարվում է լինել այնպիսին, ինչպիսին իրականում կա:Բեյոնսե
2011-ի հուլիսին համացանցում տեղադրվեց Բեյոնսեի Year of 4 վավերագրական ֆիլմը, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր կարիերայի, երազանքների և հաջողությունների մասին, ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես է անցնում նրա աշխատանքային օրը, ինչպես են նկարահանվում տեսահոլովակներն ու բեմադրվում պարերը: Ֆիլմը շատ մոտիվացիոն է. երկրպագուները բացահայտում են Բեյոնսեին նոր անկյան տակ: Այստեղ նա մի հասարակ աղջիկ է, ով գնացել է իր երազանքի հետևից ու հասել է դրան:
Ես ուզում եմ ասել, որ ամեն օրս ապրել եմ, մինչև մահ ապրել եմ:
Գիտեմ, որ ինչ-որ մեկի կյանքը փոխել եմ:
Սրտերը, որոնց դիպչել եմ, ապացույց են, որ գնալուց առաջ 
Ես փոխել եմ աշխարհը, ու բոլորը կտեսնեն, որ
Ես այստեղ էի, ես ապրեցի, ես սիրեցի, ես այստեղ էի
Ես արարում էի, ես արեցի այն ամենը, ինչ ցանկացա
Եվ դա անգամ ավելին էր, քան սպասում էի
Ես կթողնեմ իմ հետքը, և բոլորը կիմանան, որ
Ես այստեղ էի…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries