A+ A A-

Կնոջ իդեալ - Էլիզաբեթ Թեյլոր

Էլիզաբեթ ԹեյլորԱնգլիական ծագումով ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 50-60-ականների ամենափայլուն աստղերից է: 
Ընկերները նրան դիմում էին Լիզ: Նա սիրում էր գեղեցկությունը: Նա հարուստ և ճաշակով ձևավորված տներ ու առանձնատներ ուներ: Նրա մշտական բնակության վայրը Բեվերլի-Հիլսն էր: Երթևեկում էր շքեղ ավտոմեքենաներով, հագուստներ պատվիրում լավագույն դիզայներների մոտ: Գեղեցիկ վարսահարդարումը ցանկացած կնոջ ֆիրմային նշանն է: Լիզ Թեյլորը վարսահարդարվում էր Փարիզի կենտրոնում գտնվող գեղեցկության սրահում: Նա սիրում էր ոչ թե պարզապես զարդեր, այլև թանգարանային արժեք ունեցող իրեր: Կուրծքը, ականջները, պարանոցն ու մատները միշտ զարդարված էին ադամանդներով: 
«Հավատացեք, կրքոտ սիրավեպերն ավարտվեցին»,- այս գեղեցիկ խոսքերը հնչեցին Թեյլորից 1950-ի մայիսին: Այդ ժամանակ նա 18 տարեկան էր, իսկ նա արդեն ամուսնացած էր միլիոնատեր Նիկ Հիլթոնի հետ: Այդպես Լիզը միլիոնների տեր դարձավ:Էլիզաբեթ Թեյլոր և Նիկ Հիլթոն
«Սիրո մեջ ներդաշնակություն է պետք: Հենց այն անհետանում է, ամեն ինչ սառչում է: Ամենօրյա տպավորություններից հակակրանք է ծագում, գալիս է մի պահ, որ պետք է դրանցից ազատվել»,- ասում էր Թեյլորը: Հիլթոնի հետ նա մոտ մի տարի դիմացավ: Էմոցիաներն ու սերն արագ անցան: Երիտասարդ ու գեղեցիկ տղամարդը հարբեցող էր: 
Առաջին ամուսնալուծությունից հետո Թեյլորը սիրահարվեց անգլիացի դերասան Մայքլ Ուինդինգին: Այս ամուսնությունն ավելի երկար տևեց` 1952-1957: Թեյլորը երկու երեխա է ունենում: Այդ տարիներին նա ակտիվ նկարահանվում էր ֆիլմերում: Կրկին ամուսնալուծություն և կրկին ամուսնություն: Էլիզաբեթ Թեյլոր
«Ողջ կյանքիս ընթացքում ես ընդամենը երկու հոգու եմ սիրել. Մայքլ Թոդին և Ռիչարդ Բարտոնին»:
Ցավոք երրորդ ամուսնությունը երկար չտևեց: Մաքյլ Թոդի հետ կյանքը տևեց ընդամենը մեկ ու կես տարի: Մայքլը մահացավ դժբախտ պատահարից: Թեյլորը շատ ծանր էր տանում ամուսնու մահը: Թաղումից հետո նա ոչ մեկին չէր ցանկանում տեսնել: Օգնության եկավ երիտասարդ երգիչ Էդդի Ֆիշերը: Իր մշտական ներկայությամբ նա կարողացավ դերասանուհուն հանել սթրեսից: 1959 թվականին նրանք ամուսնացան: Ֆիշերը հանգիստ, ամաչկոտ, խելացի տղա էր, ով մինչև ականջների ծայրը սիրահարված էր Էլիզաբեթին: Այդ ժամանակ սկսվեցին «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումները: Մամուլը, որ այդ ժամանակ ներկայացնում էր նկարահանման հրապարակում տեղի ունեցող սկանդալները, որոշեց ընթերցողներին հետաքրքրել Էլիզաբեթի և իր տղամարդկանց հարաբերություններով:Էլիզաբեթ Թեյլոր և  Մայքլ Թոդ
Իրականում Էլիզաբեթի կողքին գտնվում էր մի տղամարդ, ում մասին նա երկար ժամանակ երազում էր: Դա Ռիչարդ Բարտոնն էր` Էլիզաբեթի հինգերորդ ամուսինը: Բարտոնի հրճվանքին չափ ու սահման չկար. նա գրավել էր աշխարհի ամենագեղեցիկ և հայտնի կնոջը: Բարտոնի ընկերներն ու հովանավորները դեմ էին նրանց կապին: Բոլորը զգուշացնում էին, որ նա հեռու մնա այդ «հրեշից» և որ նա վաճառել էր իր տաղանդը սիրո դիմաց: Սակայն Ռիչարդն ու Լիզը սիրուց արբած էին: Լիզն ամուսնուն թանկ նվերներ էր անում` էլ Վան Գոգի նկարներ, էլ նավ, էլ ինքնաթիռ: 
«Երջանիկ եմ, որ Ռիչարդ Բարտոնի կինն եմ: Ուզում եմ նրա ստվերը լինել: Գուցե ծիծաղելի հնչի, բայց նրա հետ կարող եմ անգամ անապատում ապրել»: Սակայն զույգն իրեն ոչնչով չէր սահմանափակում. էլ ի՞նչ անապատ…
Ռիչարդ Բարտոնի հետ Լիզը սկսեց խմել: Ոգելից խմիչքի հանդեպ սերն աստիճանաբար վերածվեց կախվածության: Երկարատև հարբեցողությունից հետո զույգը որոշեց բաժանվել: Էլիզաբեթ Թեյլոր և  Ռիչարդ Բարտոնի
Ներկայացնենք լրագրողների հետ հարցազրույցից մի հատված:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնությանը:
-Առաջին անգամ աղջիկն ամուսնանում է ուղեղի մթագնումից, երկրորդ անգամ իսկական սիրուց:
-Իսկ երրորդ անգա՞մ:
-Կրքից: Չորրորդ անգամ փորձառությունից:
-Իսկ հինգերորդ անգա՞մ:
-Հինգերորդ անգամ ամուսնանում է հույսով:
-Իսկ վեցերո՞րդ:
-Մի վայրկյան, դուք ճանաչում եք կնոջ, ով վեց անգամ ամուսնացե՞լ է: Տվեք ինձ նրա հասցեն:
Մի քանի շաբաթ անց Լիզ Թեյլորն ամուսնացավ: Եվ կռահեք ում հետ: Այո, Ռիչարդ Բարտոնի: Զվարճասեր լրագրողները Թեյլորին են ուղարկում իր սեփական հասցեն:
1984 թվականին Բարտոնը մահանում է: Այդ ժամանակ զույգն արդեն կրկին ամուսնալուծված էր, սակայն Լիզը շատ ծանր է տանում նրա մահը: Մի քանի ամիս անց նա ամուսնանում է խելացի և հարուստ սենատոր Ջոն Ուորների հետ, սակայն այս ամուսնությունն էլ երկար չտևեց: 
Լիզ Թելյորը չորս երեխա ունի: «Ես միշտ երազել եմ մեծ ընտանիքի մասին: Երեխաներն ինձ համար լավագույն մխիթարանքն են: Ուզում եմ խոստովանել, որ այնքան լավ, որքան հղիության ժամանակ ինձ երբեք չեմ զգացել»,- խոստովանել է նա:Էլիզաբեթ Թեյլոր
Կան կանայք, ովքեր ասում են, որ տղամարդիկ բնության սխալներն են: Էլիզաբեթ Թեյլորն իր ողջ կյանքը նվիրել է նրանց և այդ կարծիքին չէր. «Եթե նա իսկական տղամարդ է, ուրեմն նրա համար է ստեղծված, որ մեր արյունը եռա: Իմ կյանքում տղամարդիկ շատ են եղել: Նրանք սիրել են ինձ, ես էլ նրանց»:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries