A+ A A-

Ռուսական ռեպի հպարտությունը. Basta «Բաստա»

Վասիլի «Բաստա» ՎակուլենկոՎասիլի «Բաստա» Վակուլենկոն ծնվել է օլիմպիական 1980 թվականին Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունը հիշելիս Բաստան ասում է, որ տանը նա պահող ոչինչ չուներ: Ծնողներն ամուսնալուծված էին և կառուցում էին իրենց անձնական կյանքը: Ապագա ռեփերի դաստիարակությամբ զբաղվում էր տատիկը, ով նրան երաժշտական դպրոց է տեղավորում հետևյալ խոսքերով. «Այժմ կտանջվես, սակայն հետո դա քեզ պետք կգա»: Հիանալի օրինակ, որ մեծերի խոսքին երբեմն հետևել է պետք:
Իսկ ահա երաժշտական ուսումնարանի դիրիժորական բաժնում Բաստան երկար չի մնում: Այդ ժամանակ (1996-ն էր) նա արդեն ձայնագրել էր իր առաջին երգը` "Мой город" և խումբ էր հավաքել Street sound (Փողոցային ձայներ) անունով, որտեղ նա հանդես էր գալիս Բաստա Խրյու անունով: 
Առաջանում էր ռոստովյան հայտնի ռեփ-շարժումը, որը հաջորդ տասնամյակում առաջատար դիրքեր էր զբաղեցնելու երկրում: Բաստան ոչ միայն այդ գործընթացի ականատեսն էր, այլև ակտիվ մասնակիցը: Առաջին հիփ-հոփ փարթիները, ռեփերների լեգենդար հավաքատեղիները, առաջին ռեփ-խմբերը: "Первый удар" երգով Բաստան տեղ է գտնում ռոստովյան Կաստայում` երիտասարդ ռեփերների մեծ և նշանակալից միավորման մեջ, որը հետագայում վերածվում է համանուն խմբի:
Բաստան ամեն դեպքում գնում է իր սեփական ուղղությամբ` ավելի լիրիկ և մեղեդային: Շուտով ձայնագրվում է "Моя игра" երգը, որն անվանում են Բաստայի կենսագրության ամենագլխավոր երգերից մեկը: Դի-ջեյ Անդրեյ Բասկակովն առաջարկում է Բաստային ելույթ ունենալ Սպորտի պալատում տեղի ունենալիք մեծ միջոցառմանը: «Երգեցի "Моя игра"-ն: Ու առավոտյան արթնացա արդեն հայտնի: Չպատրաստված մեկի համար դա մահվան պես մի բան էր: Աստղային հիվանդությու՞ն: Չէ, չկար նման բան: Թմրանյութեր եղան: Հայտնվեցին ավագ ընկերներ ու իրական խուլիգաններ»:Վասիլի «Բաստա» Վակուլենկո
«"Моя игра"-ից հետո երկար ժամանակ չէի կարում ոչինչ գրել: Բոլորն ասում էին` "Моя игра"-ի պես մի բան գրի: Այդպիսի ժամանակներ էին, կործանիչ: Ծրագրված ինքնաոչնչացում… Ամեն դեպքում հաստատ կարող եմ ասել, որ այդ երգն ինձ մի անգամ չի, որ փրկել է: Ուղիղ իմաստով: Ուզում էին կյանքից զրկել, հետո իմանում էին, որ այդ երգը ես եմ երգում»:
Մի խոսքով, դա այն ժամանակաշրջանը չէր, որի մասին մարդիկ հետագայում հաճույքով հիշում են: Բաստայի դեպքում այդ ժամանակաշրջանն իր արձագանքները գտավ նրա երգերում: Նա վերադարձավ 2002-ին:
 «Ընկերոջս հետ ձայնասկավառակ ձայնագրեցինք, որը հայտնվեց Բոգդան Տիտոմիրի ձեռքում: Նա գտավ մեզ և ասաց, որ վաճառեմ երգերս: Ես էլ ասեցի, որ երգերս չեմ վաճառում: Նա անհետացավ: Հետո հայտնվեց ու առաջարկեց Մոսկվա գնանք: Հավաքվեցինք ու գնացինք: 2004 թիվն էր»:
Մոսկվա տեղափոխումը նոր հույսեր ներշնչեց: 
«Ամեն ինչ դժվար էր: Մարդիկ, ում հանդիպեցինք, մեզ անսովոր բան էին առաջարկում. ոչ մի տեսահոլովակ, փիառ քայլ: Միայն երգեր գրել, աշխատել դրանց վրա: Դա ինձ շատ կոտրեց: Մտածում էի` հիմա կգանք Մոսկվա, 10 հատ տեսահոլովակ կնկարենք, կհայտնվենք էկրաններին, ողջ Ռոստովը կտեսնի ինձ»:
Դրա փոխարեն սկսում է Gala Records-ում առօրյա աշխատանքը: Վերաձայնագրվում էր Ռոստովում գրված նյութը, որը հիմք ծառայեց դեբյուտային ձայնասկավառակի համար: 
2006-ին նկարահանված "Осень" տեսահոլովակը հայտնվում է էկրաններին: Հեռուստաընկերություններում այն մնաց մոտ կես տարի, սակայն քանի որ նրանք չգիտեին, թե ում հետ գործ ունեն, տեսահոլովակը եթեր տալիս հայտարարում էին` Բաստա խումբ:
«Առաջին`  "Баста I" ձայնասկավառակը վիճելի էր: Այժմ նման բան երբեք չէի թողարկի: Բայց չեմ զղջում: Ես այդպիսին էի: Դժվար էի ապրում, ցանկանում էի չափազանցնել, ռոմանտիկացնել: Դրանց համար չեմ ամաչում»:Վասիլի «Բաստա» Վակուլենկո
Բաստայի մոսկովյան կյանքի փուլը սերտորեն կապված է Գազգոլդեր ակումբի հետ, որն այդ ժամանակ համարվում էր Մոսկվայի ամենափակ հաստատությունը: 
Առաջին ձայնասկավառակի թողարկման ժամանակ Բաստան մի-փոքր հեռու էր տեղի ռեփ-շարժումից: Այն, որ  "Баста I"-ը գտավ իր ունկնդրին, կասկած չկա, սակայն դա դժվար թե տիպիկ ռեփ լսող էր: «Հետո ծանոթացա Սմոկի Մոյի հետ, հետո Գուֆի: Մի անգամ մոտեցա Գուֆին համերգի ժամանակ, նա հիշել էր "Моя игра"-ն, որոշեցինք ձայնագրել դրա cover տարբերակը, որը թողարկվեց "Баста 2" ձայնասկավառակում: Մի անգամ Slim-ը խնդրեց ինձ երգել "Город  дорог" երգի կրկներգը: Տեսահոլովակ նկարահանեցինք: Շատ շնորհակալ եմ դրա համար»:
"Город дорог" երգի համար Բաստան MTV մրցանակ է ստանում: Երկրորդ ձայնասկավառակի թողարկումից հետո Բաստան փառք է ստանում: Անվանակարգեր, լի դահլիճներ:  
Երկրորդ ձայնասկավառակը լույս է տեսել 2007-ին և սահմանել վաճառքի ռեկորդներ: Այն ավելի հասուն ու բազմազան էր, սակայն Բաստայի ոճն ամփոփոխ էր. նա հավատարիմ էր իր ոճին: Ընթացքում Նոգանո անվան տակ երկու ռելիզ թողարկելուց հետո երրորդ ալբոմը Բաստան ձայնագրում էր արդեն որպես երկրի առաջատար ռեփեր: "Урбан", "Хэндз Ап", "Ростов", "Любовь без памяти", "Солнца не видно" և "Калифорния" հիթերը մեկ անգամ չէ, որ դահլիճներ են պայթեցնում:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries