A+ A A-

Անմահ շանսոնյե Էդիտ Պիաֆը

Էդիտ ՊիաֆՖրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆը ծնվել է 1915 թվականին Փարիզում: Ծնվել է արտիստների ընտանիքում: Մայրը չհաջողված դերասանուհի էր, իսկ հայրը` փողոցային մարմնամարզիկ: Էդիտը կույր էր ծնվել: Բժիշկները հույս չէին տալիս, որ աղջիկը երբևէ կտեսնի: Տատիկը տանում է նրան սուրբ Թերեզայի մոտ: Այցից հետո աղջիկը վեց տարեկան հասակում սկսում է տեսնել:
Մինչև ութ տարեկան Էդիտը դպրոց էր գնում տատիկի հոգատարությամբ շրջապատված, հետո հայրը նրան Փարիզ է տանում, որտեղ աղջկան մարմնամարզություն է սովորեցնում: Էդիտը ստիպված է լինում 11 տարեկանից աշխատել: Նա փողոցում երգում էր, մինչև նրան կաբարե չեն տանում: Այստեղ Էդիտը ծանոթանում է Լյուի Դյուպոնի հետ, ում հետ շուտով ամուսնանում է, մեկ տարի անց էլ մայրանում: Ամուսնությունը հաջող չէր, քանի որ Էդիտը ստիպված էր պահել ողջ ընտանիքը: Էդիտը հայտարարում է ամուսնուն, որ չի պատրաստվում հետագայում լուծել ընտանիքի ֆինանսական խնդիրները և առաջարկում է բաժանվել: Լյուին չէր պատրաստվում համակերպվել: Շուտով Էդիտը իմանում է, որ աղջիկը ծանր հիվանդ է: Մի քանի օր անց հիվանդանում է նաև Էդիտը: Նա բուժվում է, սակայն աղջիկը մահանում է:Պիաֆ
Այդ ժամանակ Էդիտը 22 տարեկան էր: Երբ նա երգում էր փողոցում, նրան նկատում է կաբարեի տնօրեն Լյուի Լեպլեն: Նա սովորեցնում է Էդիտին ճիշտ երգել: Հենց Լեպլեն էր հորինում է Էդիտի բեմական անունը` Պիաֆ, ինչը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ճնճղում: Պիաֆին այցի է գալիս հաջողությունը: Ժակ Բուրժան գրում է հատուկ Էդիտի համար երգեր: 1936-ին Պիաֆը հայտնվում է ռադիոյում: Դրանից հետո մարդիկ զանգահարում էին ռադիո, ուղիղ եթեր ու պահանջում, որ Պիաֆը կրկին երգի:
Սակայն Էդիտի բարեկեցության ժամանաշրջանն ավարտվում է: Ողբերգական մահով մահանում է Լյուի Լեպլեն: Կասկածյալների թվում էր նաև Պիաֆը, քանի որ Լեպլեն կտակի մեջ նշել էր, որ առանձին գումար է հատկացնում Պիաֆին: Պիաֆը հրավերներ է ստանում հռչակավոր կաբարեներից, քանի որ հանդիսատեսը ցանկանում էր տեսնել «թերթերի այն աղջկան»:
Շուտով Պիաֆի կյանքում է հայտնվում Ռեյմոն Ասսոն, ում պարտական ենք հռչակավոր Էդիտ Պիաֆի հայտնության համար: Նա սկսում է Պիաֆից իսկական աստղ կերտել: Եվ սովորեցնում է այնպիսի բաներ, ինչպիսիք չէին սովորեցնում ոչ մի տեղ` ինչպես ճիշտ օգտվել սպասքից, ինչպես պահել շրջապատում, լինել հաճելի զրուցակից, ինչպես հագնվել և այլն:Էդիտ Պիաֆ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էդիտը բաժանվում է Ասսոյից, որովհետև նրանից քաղելու էլ ոչինչ չուներ: 
Այդ ընթացքում Պիաֆը ծանոթանում է հայտնի բանաստեղծ և ռեժիսոր Ժան Կոկտոյի հետ, ով նրան դեր է առաջարկում մի փոքրիկ բեմադրության մեջ: Թատրոնին հաջորդում է կինոն: 
Պատերազմի ժամանակ մահանում են Պիաֆի ծնողները: Այդ ընթացքում նա շատ է լինում ճամբարներում, օգնում զինվորներին: 
1947 թվականին Էդիտը հյուրախաղերի է մեկնում Հունաստան, հետո նաև Միացյալ նահանգներ: Հենց այստեղ էլ նա հանդիպում է իր կյանքի մեծագույն սիրուն: Էդիտի կյանքում քիչ չէին ռոմանտիկ պատմությունները: Էդիտը հանդիպում է բռնցքամարտիկ Մարսել Սերդանին: Անհնար էր թաքցնել արագ ծնվող սիրավեպը: Սերդանը կին և երկու որդի ուներ: Լրագրողները փորձում են այս սիրավեպից սկանդալ սարքել, սակայն Սերդանը հայտարարում է, որ Պիաֆն իր սիրուհին է, և ինքն այժմ հնարավորություն չունի բաժանվել:  1949 թվականին Սերդանն ինքնաթիռ է նստում և թռչում Էդիտի մոտ: Տեղի է ունենում ավիավթար: Սերդանը մահանում է:Էդիտ Պիաֆը և Մարսել Սերդան
Էդիտի մոտ սարսափելի դեպրեսսիա էր, նա վստահ էր, որ մեղավոր է նրա մահվան մեջ: Այդ օրվանից Պիաֆի կյանքը կարծես երկատվում է: Նա ապրում էր միայն բեմի վրա: Նա իրեն մարդկանցով էր շրջապահում, խմում: Սակայն իրական փրկություն նրան միայն բեմն էր բերում: 
1952 թվականին Էդիտը երկու ավտովթարի է ենթարկվում: Բժիշկները նրան մորֆի էին սրսկում, և նա թմրանյութերի կախվածություն է ձեռք բերում: Սակայն նա երդվում է ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից: Առաջին բուժումը չի օգնում նրան: Նա փախչում է հիվանդանոցից, սակայն հետո վերադառնում է: 
1961 թվականին` 46 տարեկան հասակում Պիաֆն իմանում է, որ անբուժելի հիվանդ է: Նա մահանում է 1963 թվականին Փարիզում: 
Էդիտ Պիաֆը գնաց, սակայն չմոռացվեց, քանի որ այն, ինչ կազմում էր նրա կյանքը` սերը, ցավը, ատելությունը, ուրախությունը, երգը, ժամանակի հետ չեն կորում: Պիաֆը կենդանի է. նա կենդանի կմնա այնքան ժամանակ, որքան կհնչեն նրա երգերը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries