A+ A A-

Ռեփի արքա. 2Pac

Ռեփի արքա. 2PacԻ՞նչ է գանգստա-ռեփը: Արդյո՞ք դա լիմուզիններով երթևեկելն ու ոսկերչական զարդեր կրելն է և տեստերում պատմելը, թե ինչ կարգին տղա ես: Ոչ: Առաջին հերթին դա կենսակերպ է, որին ժամանակի հետ կցվում են վերոնշյալ մեքենաներն ու շքեղությունները: Ռեփում կան մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ինչպես գանգստերական կռիվների, այնպես էլ հուզիչ երգերի համար:
Դատեք ինքներդ. Թուփաք Շակուր` ռեփում համաշխարհային մեծություն: Դրա հետ մեկտեղ նա 1991 թվականին Օկլենդի ոստիկանությունից դատով ստանում է 10 միլիոն դոլար այն բանի համար, որ ոստիկանները ծեծել էին իրեն: Դատը նա շահեց, սակայն ստացավ ընդամենը 42 000 դոլար: 1992 թվականին նա մասնակցել էր փողոցային կռվի, որի արդյունքում մահացել էր վեցամյա մի տղա: Թուփաքին ձերբակալում են, սակայն ոչինչ չեն կարողանում ապացուցել, և մեղադրանքը հանվում է: 1993-ին Թուփաքին մեղադրել էին երկու ոստիկանների հետ կռվի մեջ, որոնք մի սևամորթ վարորդի էին ծաղրում: Թուփաքը չէր դիմացել ու հանելով ատրճանակը կրակել էր նրանց վրա: Մեղադրանքը հանվում է, որովհետև հաջողվում է ապացուցել, որ ոստիկանները հարբած էին: Սակայն արդեն հաջորդ ամսին Թուփաքին և իր երկու ընկերներին ձերբակալում են մի երկրպագուհու խմբակային բռնաբարության համար: Ասում են, որ աղջիկն ինքն էր հետապնդում Թուփաքին և ստացել էր այն, ինչ ցանկանում էր, սակայն երբ Թուփաքը կիսվել էր նրանով իր ընկերների հետ, աղջիկն այդքան էլ գոհ չէր մնացել ու բողոք էր ներկայացրել: 1994-ին Թուփաքին մեղադրում են սեքսուալ հետապնդումների մեջ: Նրան չորս ու կես տարով ազատազրկում են: Մինչև դատարանի որոշման հայտարարումը Թուփաքի վրա հարձակում են գործում` հինգ հրազենային վնասվածք հասցնելով: Այդ հարձակման մեջ նեղադրում էին նյու-յորքյան ռեփերների Notorious B.I.G.-ին և Puff Daddy-ին:Ռեփի արքա. 2Pac
Ռեփի պատմության մեջ չկա ավելի ողբերգական կերպար, քան Թուփաքն է: Նրա կյանքն ու մահն ուղեկցված են այնքան առեղծվածներով ու հանելուկներով…
Թուփաք Ամարու Շակուրը ծնվել է 1971 թվականի հունիսի 16-ին Նյու Յորքում: Հայրը լքել էր ընտանիքը դեռ մինչև երեխայի ծնվելը: Մայրը` Աֆենի Շակուրը, երիտասարդ տարիքում «Սև հովազների» շարժման ակտիվ մասնակից էր, որը պայքարում էր սևամորթների իրավունքների ոտնահարման դեմ: Չնայած սահմանափակ միջոցներին` նա փորձում էր որդուն արժանի ուսման տալ: Թուփաքը լավ դպրոցում էր սովորում, որտեղ դասավանդում էին բալետ, պոեզիա, ջազզ և դերասանական արվեստ: Սակայն տղային փողոցն էր ձգում: Թուփաքը սիրում էր կատակել, որ բանտում եղել է մինչև ծնվելը: Բանն այն է, որ նրա մորը ձերբակալել էին Նյու Յորքի ոստիկանական կայանի պայթյունի կազմակերպման համար:
Երբ լրանում է Թուփաքի 17 տարին, ընտանիքը տեղափոխվում է Մարին-Սիթի, որտեղ նա աչքի է ընկնում Digital Underground խմբի մոտ: Նրան խումբ են վերցնում:  "Same Song" երգի ձայնագրությունն առաջինն է դառնում Թուփաքի համար: Խմբի հետ աշխատելու ժամանակ արդեն նա զբաղվում էր անհատական կարիերայով:
1991-ին նա թողարկում է իր առաջին "2pacalypse Now" առաջին ալբոմը: Սև Ամերիկայի ողբալի վիճակի մասին կտրուկ, ցենզուրայից դուրս տեքստերը զայրացնում են կառավարությանը: Ամեն դեպքում ալբոմը ոսկե է հռչակվում: Թեև դա քիչ բան է փոխում Թուփաքի կյանքում: Նրա երկրորդ` "Strictly 4 My N.I.G.G.A.Z." ձայնասկավառակը վաճառվում է մեկ միլիոնից ավելի օրինակով:Ռեփի արքա. 2Pac
1995-ի փետրվարին Թուփաքին ազատազրկում են, իսկ մեկ ամիս անց վաճառքի է հանվում "Me Against the World" ալբոմը: Առաջին դեպքն էր, որ ազատազրկված մարդու ալբոմը զբաղեցնում էր բոլոր հնարավոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:
Թուփաքը բանտում անց է կացնում ութ ամիս, որից հետո Death Row ձայնագրման ստուդիայի նախագահ Մերիիոն Շուգ Նայթը 1,4 միլիոն դոլար գրավով ազատում է նրան, ինչի համար Թուփաքը ստիպված է լինում պայմանագիր կնքել ստուդիայի հետ հետագա երեք ձայնասկավառակների համար: Թուփաքն ասում էր, որ պայմանագիր է կնքել սատանայի հետ: 1996-ին թողարկված "All Eyez on Me" ալբոմը հինգ անգամ պլատինե է հռչակվում (այժմ արդեն ինը անգամ): "California Love" հիթը ցնցել երկիրը: Միևնույն ժամանակ Նյու Յորքում կրակոցներ հնչեցին. սպանվել էր Ստրետչ Ուոկերը, ում մեղավոր էին համարում Թուփաքի վրա հարձակման մեջ: Թուփաքը վստահ էր, որ իր վրա հարձակման մեջ խառն է Notorious B.I.G.-ի մատը: Մինչև կյանքի վերջ նա B.I.G.-ին իր թշնամին էր համարում:
1996-ին շշուկներ կային, որ Թուփաքը հոգնել է հիփ-հոփից ու պատրաստվում է փոխել իր ոճն ու քաղաքականություն մտնել: Սակայն ռեփերն ահռելի ուժով աշխատում էր ու մեկը մյուսի հետևից հիթեր արտադրում:
1996-ի սեպտեմբերի 7-ին Թուփաքն ու Շուգ Նայթը գնում են Լաս-Վեգաս բռնցքամարտի մարտ դիտելու: Ոչինչ առանձնահատուկ չկար. Մայք Թայսոնը նոկաուտի է ենթարկում հակառակորդին: Սակայն իրական նոկաուտը տեղի է ունենում մարտից հետո, երբ Թուփաքի մեքենայի վրա հրազենային հարձակում է տեղի ունենում: Վեց օր անց` սեպտեմբերի 13-ին ռեփերը մահանում է` այդպես էլ ուշքի չգալով: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries