A+ A A-

Ջամայկայի հերոս Բոբ Մարլին

Բոբ ՄարլինԲոբ Մարլին մեր ժամանակների ամենահռչակավոր երաժիշտներից է: Քչերին է հաջողվում հասնել այն բարձունքներին, որոնց հասել է նա: Նա Ջամայկայի առաջին երաժիշտն է, ով հասել է համաշխարհային ճանաչման: Իր տաղանդի շնորհիվ նա կարողացավ իր ունկնդիրներին հասցնել Ջամայկայի բնակիչների խնդիրներն ու ուրախությունները: Իր երգերում Բոբ Մարլին բացահայտեց Ջամայկայի կյանքի բոլոր բարդությունները, սակայն կարողացավ ցույց տալ դրա բնակիչների վառ հոգին:
Բոբ Մարլին (իրական անունը Ռոբերտ Նեստա Մարլի) ծնվել է Ջամայկայի Փերիշ (Սուրբ Աննա) կղզում 1945 թվականի փետրվարի 6-ին: Նրա հիսունամյա հայրը` Նորվալ Մարլին, ծովային նավատորմի սպա էր: Մայրն ընդամենը 18 տարեկան էր: Չնայած Նորվալ Մարլին ֆինանսապես ապահովում էր ընտանիքին, սակայն նրանց ընտանեկան կյանքը դժվար էր երջանիկ անվանել: Բոբի հայրը հազվադեպ էր լինում ընտանիքի հետ:
60-ականների վերջին Բոբը մոր հետ լքում է Փերիշն ու տեղափոխվում մայրաքաղաք Քինգսթոն: Այնտեղ նա իր նոր ընկերների հետ ռադիո է լսում: Հենց ռադիոյի շնորհիվ ապագա երաժիշտը ծանոթանում է դեռ նոր ձևավորվող ռոք-ն-ռոլլ երաժշտության հետ: Բոբը, թողնելով դպրոցը, սկսում է զոդող աշխատել: Ազատ ժամանակ նա երգում է: 1963 թվականին նա հիմնադրում է "The Wailers" խումբը:Բոբ Մարլին
Շատ արագ խումբը հայտնություն է ձեռք բերում: Որոշ ժամանակ անց խումբը «Studio One» ձայնագրման ստուդիայում ձայնագրում է «I'm Still Waiting» սինգլը: Շուտով Բոբը դառնում է խմբի վոկալիստ: "Simmer Down" երգի հաջողությունը երաժշտի համար իսկական անսպասելիություն էր: 1964 թվականին այն զբաղեցնում է Ջամայկայի բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Եվ սա միակ հաջողությունը չէր, սակայն 1966-ին խումբը լուծարվում է:
1966-ին Բոբն ամուսնանում է Ռիտա Անդերսոնի հետ: Կնոջ և մոր հետ նա տեղափոխվում է ԱՄՆ: Սակայն մի տարուց էլ պակաս ժամանակ անց Մարլի ամուսինները վերադառնում են Ջամայկա: Բոբը վերականգնում է "The Wailers" խումբը և դառնում ռաստամանների շարժման առաջնորդ, որն այդ ժամանակ մեծ թափ էր առնում: Այդ ընթացքում նա փորձում է պայմանագրեր կնքել ձայնագրման ստուդիաների հետ, բայց փորձերը հաջողությամբ չեն պսակվում, քանի որ երաժիշտը երկրի սահմաններից դուրս հայտնի չէր: Եվ ահա նա գտնում է Island Records ստուդիան, որի տնօրեն Քրիս Բլեքվելը ի սկզբանե իր գործունեությունը կենտրոնացրել էր Ջամայակյի վրա: Նա գիտեր Բոբի ճանաչվածության մասին և առաջարկում է հաջող պայմանագիր կնքել: Այնպիսի պայմանագիր, որ նախկինում անհասանելի էր ռեգգի երաժշտության ներկայացուցիչների համար:Բոբ Մարլին
Եվ ահա 1973-ին խումբը ձայնագրում է իր դեբյուտային "Catch a Fire" ձայնասկավառակը, որը ջերմորեն ընդունվում է հանդիսատեսի կողմից, իսկ Բոբը համաշխարհային ճանաչում է ստանում: Նրա երգերը դառնում են ռասսայական հավասարության համար պայքարի խորհրդանիշ:
1975 թվականին "The Wailers" խումբը թողարկում է նոր` "Natty Dread" ձայնասկավառակը: "No Woman, No Cry" երգն ամենավառն էր ալբոմում, որը մեծ ճանաչում է ստանում ոչ միայն Ջամայկայում: Այն հորիզոնականներ է զբաղեցնում բրիտանական թոփ-40-ում և ամերիկյան թոփ-100-ում: Համապատասխանաբար աճում է խմբի և հատկապես Բոբ Մարլիի ճանաչումը: 
Թողարկվում է "Rastaman Vibration" ձայնասկավառակը, որը տեղ է գտնում Ամերիկայի թոփ տասնյակում:
"Rolling Stone" հարցումների շնորհիվ Բոբ Մարլիի խումբը հռչակվում է 1976 թվականի լավագույն խումբը: Այն հաջող շրջագայում է ողջ աշխարհով մեկ, սակայն առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում երրորդ աշխարհի երկրներին` հատկապես Աֆրիկային: Խումբը հիմնականում անվճար է երգում: 1978-ին Բոբ Մարլին ՄԱԿ-ի Խաղաղության մեդալ է ստանում, իսկ 1980-ին հրավիրվում է Զիմբաբե` մասնակցելու Անկախության օրվա տոնակատարություններին:
Սակայն որոշ ժամանակ անց Բոբ Մարլիի առողջական վիճակը սկսում է վատթարանալ: Դրա պատճառը ոտքի մատի հին վնասվածքն էր, որ նա ստացել էր ֆուտբոլ խաղալիս: Երգչի մոտ չարորակ ուռուցք է ձևավորվում, որը վնասում է ուղեղը: Բուժելու բոլոր փորձերն անհաջողությամբ են պսակվում: Զգալով մոտեցող մահը` Մարլին ցանկանում է վերադառնալ հայրենիք, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվում. նա մահանում է 1981 թվականին մայիսի 11-ին Մայամիի հիվանդանոցներից մեկում:
Մարլին մահացել է 36 տարեկան հասակում: Սգում էր ողջ երկիրը, իսկ նրա թաղման օրը երկրում ազգային սգի օր էր հայտարարվել: 
Մարլին հռչակավոր երաժիշտ է: Իր կարճ կյանքի ընթացքում նա շատ բաների է հասել` համաշխարհային ճանաչում է ստացել, ստեղծել է երաժշտության առանձին ոճ, դարձել հավասարության պայքարի ջատագով, ապա նաև խորհրդանիշ: Այս ամենի հետ մեկտեղ նա վայրկյան անգամ չի մոռացել իր հայրենիքի մասին: Աշխարհը շատ է զգում նոր բոբմարլիների կարիք:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries