A+ A A-

Ֆրենկ Սինատրա

Ֆրենսիս Ալբերտ ՍինատրաՖրենսիս Ալբերտ Սինատրան ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու-Ջերսի նահանգում իտալացի փախստականների տանը: Հայրը բռնցքամարտիկ-հրշեջ էր, իսկ մայրը` բուժքույր: 
Ֆրենկը մեծացել է այնպիսի թաղամասում, որտեղ հաճախ հանցագործություններ էին կատարվում: Երիտասարդ տարիքում նա նույնպես ներգրավված էր սկանդալներում, անգամ հանցագործ պատմություններում: Այդ փառքը ուղեցկում էր նրան ողջ կյանքի ընթացքում: Անգամ շշուկներ կային, թե նրա գործունեությունը ֆինանսավորվում էր մաֆիայի կողմից, և շատ մարդիկ հենց դրա հետ էլ կապում էին նրա հաջողությունը: Որոշ չափով նրան կարելի է դասել Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» գրքի հերոսների շարքին:
Երիտասարդ տարիքում Սինատրան շատ մասնագիտություններ է փորձել, այդ թվում` մատուցող և սպորտային մեկնաբան: Սակայն նա մի բանի մասին էր երազում. նա իրեն բեմին էր տեսնում: 
Սինատրան սկսում է երգել քոլեջի պարային երեկոների ժամանակ, մասնակցում է սիրողական մրցույթների, իր ծառայություններն է առաջարկում փոքրիկ ռադիոկայաններին: Նրան սիրով ընդունում են, սակայն պատճառը նրա տաղանդը չէր: Ամեն ինչ շատ ավելի պարզ էր. երիտասարդ երգիչը փող չէր պահանջում:Սինատրա
1937-ին Ֆրենկը հաղթում է փոքրիկ սիրողական մրցույթում: Երգում է գիշերային ակումբում: Այդ ժամանակ նա հանգիստ ու հավասարակշիռ կյանք էր վարում: Նա ամուսնանում է համեստ ու գրավիչ Նենսի Բարբատոյի հետ և երեք երեխա ունենում: 
1939-ին Ֆրենկին հաջողություն է ժպտում. ջազային նվագախմբի ղեկավար Թոմմի Դորսը նրան աշխատանք է առաջարկում շաբաթական 75 դոլարով: 1940-ին թողարկվում է նրա ձայնասկավառակը: Երկրորդ համաշխարհային պատերազմ նրան չեն կանչում պայթած թմբկաթաղանթի պատճառով: Սակայն նա իր լուման ներդնում է հաղթանակում: Նա պարբերաբար ռադիոյով ելույթ էր ունենում: Նրա հոգեթով մեղեդային երգերը մեծ հաջողություն էին վայելում ամերիկացի զինվորիների շրջանում:
1942-ի դեկտեմբերի 30-ին Սինատրան աստղ է դառնում: Այդ օրը Ոսկե ձայնի ծննդյան օր է դառնում, ինչպես նրան անվանում են երկրպագուները: Երկու ամիս շարունակ այն դահլիճը, որտեղ նա համերգ էր տալիս, լեփ-լեցուն էր: Ֆրենկին առաջարկում են տաս տարվա պայմանագիր կնքել Կոլամբիայի հետ: Հաջողությունը հաջորդում է հաջողությանը, և շուտով Ֆրենկ Սինատրան սկսում է տարեկան 50 հազարից ավելի դոլար աշխատել:Ֆրենկ Սինատրա
1941-ին Սինատրան նկարահանվում է «Լաս-Վեգասի գիշերները» ֆիլմում, ինչից հետո սկսում է պարբերաբար երաժշտական համարներով հանդես գալ ֆիլմերում:  
Այդ ժամանակ ասպարեզ են դուրս գալիս նոր անուններ` Ֆրենկի Լեյն, Թոնի Բենեթ, իսկ Սինատրայի համերգներին ավելի ու ավելի քիչ մարդիկ են գալիս: Երգիչը պարտքերի տակ է ընկնում, ձախողում բազմաթիվ հեռուստաշոուներ: Հետո դրանց ավելանում է դերասանուհի Ավա Գարդների հետ սիրավեպը:
Ընկերները զուր փորձում են նրան համոզել չամուսնալուծվել, քանի որ վստահ էին, որ դա կվնասի նրան: Հասարակությունը նրա կողմից չէր: 1951-ին Սինատրան ամուսնալուծվում է, իսկ երկու օր անց ամուսնանում: Այդ ամուսնությունը ոչ մեկին երջանկություն չի բերում: Նկարահանումների պատճառով նրանք ամիսներով չէին տեսնվում, և ոչ մեկի մտքով չէր անցնում զոհաբերել կարիերան հանուն մյուսի: Ֆրենկը սկսում է դավաճանել կնոջը: Նրանք պաշտոնապես ամուսնանում են 1957 թվականին: Ֆրենկ Սինատրա և Ավա Գարդներ
Դրանից հետո Սինատրան ևս երկու անգամ ամուսնանում է: Երրորդ կինը` դերասանուհի Միա Ֆերրոուն, երեսուն տարով երիտասարդ էր նրանից: 1976-ին Սինատրան չորրորդ և վերջին անգամ ամուսնանում է Բարբարա Մարկսի հետ: 
Սինատրան նկարահանվել է 58 ֆիլմում: 1994-ին նա թողարկում է իր վերջին` «Դուետներ» ձայնասկավառակը, որտեղ տեղ էին գտել 13 տարբեր կատարողների հետ իր զուգերգերը, այդ թվում` Բարբարա Սթրեյզանդ, Թոնի Բենեթ, Խուլիո Իգլեսիաս և այլոք:
Սինատրան տներ ուներ Նյու Յորքում և Լոս Անջելեսում, ձայնագրման ստուդիաներ ուներ, մի քանի ռադիոկայան, անձնական ինքնաթիռներ: Վերջին տարիներին նրա անվան հետ կապված բոլոր բիզնեսներով զբաղվում էր նրա դուստրը: 
Սինատրան լքեց մեր աշխարհը 1998 թվականի մայիսին 15-ին:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries