A+ A A-

Ալեն Դելոն

Ալեն ԴելոնՖրանսիացի հայտնի կինոդերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և գործարար: Միլիարդների կարողության և հսկայական անշարժ գույքի տեր: Շամպայնի, ակնոցների, տղամարդու հագուստի, օծանելիքի և դիմահարդարման պարագաների արտադրության հիմնադիր և սեփականատեր: Էլիտար ձիերի բուծարանի հիմնադիր: Գեղանկարների, զենքի և արվեստի այլ գործերի հավաքածուների տեր:
Բազմաթիվ սերունդների համար Ալեն Դելոնը մոլորակի ամենագեղեցիկ տղամարդկանցից է, որ երբևէ հայտնվել է էկրաններին: Կինոյում նա քիչ կերպարներ չի կերտել, հաճախ նա կերտել է հենց ինքն իրեն: 
Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին: Նրա ծնողների ամուսնությունը հաջող չէր: Հայրը լքել էր ընտանիքը տղայի ծնունդից անմիջապես հետո, իսկ մայրն աշխատում էր դեղատանը` հազիվ պահելով ընտանիքը: Որոշ ժամանակ անց Ալենը տեղափոխվում է բարեկամների մոտ, իսկ երբ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ, վերադառնում է մոր մոտ: Մոր երկրորդ ամուսինը, ով մսավաճառ էր, ստիպում էր խորթ որդուն օրերով միս կտրատել: Նա Ալենին սարսափելի երեխա էր կոչում: Դրա համար պատճառներ կային: Տղան շատ վատ էր սովորում և հաճախ բաց էր թողնում դասերը: Տարիներ անց Դելոնը դժվարությամբ էր կարողանում հաշվել, թե քանի դպրոց է փոխել: Սարսափելի վարքի համար նրան դուրս էին հանում ցանկացած դպրոցից: Ալենի հետաքրքրությունները կազմում էին հեծանիվը և բռնցքամարտը: Դելոնը հետագայում ասում էր. «Սարսափելի երեխան շատ դժբախտ երեխան է»: Ալեն Դելոն
Մոր և խորթ հոր հետ մշտական վեճերը հանգեցրին նրան, որ 17 տարեկանում Ալենը գնում է Վիետնամ պատերազմի: Ծնողները դեմ չէին. նրանց չէր վախեցնում որդու հնարավոր մահը: Իսկ Ալենն ինքը կարծես չէր հասկանում, թե ինչի է գնում: Հետագայում Ալեն Դելոնը գրում էր. «Պատերազմը սարսափելի բան արեց ինձ հետ. այն սպանեց իմ մեջ ապրող երեխային»:
Հենց այստեղ տղան հասկացավ, որ ամեն ինչում պետք է միշտ առաջինը լինել: Դելոնը պատերազմի ժամանակ իրեն լավ չէր դրսևորում: Որոշ ժամանակ անց նրան հեռացնում են ծառայությունից: Ալենը որոշում է տուն չվերադառնալ: Նա ապրում է Մարսելում: Այս ժամանակահատվածն ամենաառեղծվածայինն է նրա կյանքում: Ասում են` այդ ժամանակ նա սերտորեն կապված էր մաֆիայի հետ: Սակայն ոչինչ ապացուցել չի ստացվել:Ալեն Դելոն
Անհայտ պատճառներով Դելոնը տեղափոխվում է Փարիզ, որտեղ բանվոր է աշխատում, ապա մատուցող համասեռամոլների սրճարանում: Այստեղ նա ծանոթանում է բիսեքսուալ Ժան Կլոդ Բրիալիի հետ, ով օգնում է Դելոնին լավ կապեր հաստատել:
Սրճարանի այցելուների մեջ շատ էին արվեստի ներկայացուցիչները: Որոշ ժամանակ անց գեղեցկադեմ երիտասարդին նկատում է մի ամերիկացի իմպրեսարիո Հարրի Ուիլսոնը: Նա Դելոնին յոթ տարվա պայմանագիր է խոստանում, եթե Ալենը երեք ամսում անգլերեն սովորեր: Ալենը որոշում է անցնել պարապմունքներին, սակայն շուտով նրան հրավիրում են «Երբ խառնվում է կինը» ֆիլմում նկարահանվելու, ինչը նրան համաշխարհային ճանաչում և միլիոնավոր երկրապագուների սեր է բերում:Ալեն Դելոն
Արդեն 60-ականների սկզբին Դելոնը ֆրանսիական կինոյի ամենաշատ վարձատրվող դերասանն էր: Այդ ժամանակ արդեն նա ամեն ֆիլմի համար 100 միլիոն ֆրանկ էր ստանում: Կոմերցիոն հաջողության ցանկությունը ստիպում է Դելոնին զբաղվել ռեժիսորությամբ, հետագայում նաև պրոդյուսերությամբ: Դելոնը նկարել է ավելի քան քսան ֆիլմ, որոնցից շատերը հսկայական կոմերցիոն հաջողություն են ունեցել: 
Գրեթե ոչ մի կրթություն չունենալով` Դելոնը հաջողության է հասել ոչ միայն էկրանին, այլև ռեժիսուրայում: Տաղանդն ու գումարների անսահմանափակությունը թույլ տվեցին նրան զբաղվել նաև բիզնեսով: Դելոնի կյանքի այդ կողմի մասին քիչ բան է հայտնի, քանի որ նա չի սիրում խոսել իր ձեռնարկատիրական գործունեության մասին: Սակայն այն, որ նա համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում:Ալեն Դելոն
Սուր և արագ միտքը թույլ են տալիս Դելոնին շահ տեսնել այնտեղ, որտեղ մյուսները դա չեն տեսնում: Արդյո՞ք կարող ենք ասել, որ Դելոնի հաջողության գրավականը նրա աստվածային գեղեցկությունն է: Ինձ թվում է` այո…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries