A+ A A-

Ամեն ելույթից առաջ աղոթում եմ. Գուֆ

ԳուֆԳուֆը (Ալեքսեյ Սերգեեվիչ Դոլմատով) ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայում: Ռեփ գործունեություն ծավալում է 1998 թվականից: Ինչպես ներկայիս ռեփերների մեծ մասը` Լյոշա Գուֆը շատ վաղուց էր ձայնագրություններ անում. դեռ 90-ականների վերջին, գրեթե միաժամանակ այլ հոբբիի հետ` թմրանյութերի: Նրա առաջին ռեփ-խումբը կոչվում էր Rolex-X, որն այդ ժամանակ Գուֆի ժամանակավոր կեղծանունն էր: Իր առաջին ռեփ ստեղծագործությունը` «Китайская стена» գրել է 19 տարեկանում: 
Այդ ժամանակ Գուֆը համագործակցում էր ոմն Ռոման G-Rom-ի հետ, ով առանձնապես ոչ մի բանով չէր առանձնանում: Այսպես, թե այնպես կյանքի մասին առաջին հանգավորված տպավորությունները ընդգրկվում են առաջին` «Подарок» ձայնասկավառակում, որը թողարկվեց 2002 թվականին:
Գուֆի առաջին ձայնագրությունները թեև հասանելի են, սակայն դժվար ինչ-որ բանով գրավեն: Նրա սկզբնական նյութի մեծ մասը տեղ է գտնում նրա հաջորդ` «Город дорог» ալբոմում, որը նախորդից տարբերվում էր ձայնի որակով և նյութի բովանդակությամբ: Այդ ժամանակ Գուֆը համագործակցում էր Centr ձայնագրման ստուդիայի հետ: 2006-ին թողարկված “Сплетни” սինգլը շատ մեծ հաջողություն է ունենում, թեև խորը իմաստ չուներ: Այս երգի կերպարներից է Բա-ն` Թամարա Կոնստանտինովնան, Գուֆի սիրելի տատիկը, որը հաճախ կարդում է բուլվարային մամուլ: «Город дорог» ալբոմում նրան նվիրված երգ կա, որում տատիկը նույնպես ռեփ է կարդում:
Գուֆ
Բարեբախտաբար Գուֆը չէր սահմանափակվում շոուբիզնեսի հասցեին վիրավորական ռեփ կարդալով. նրա միտքը զբաղված էր ավելի լուրջ թեմաներով: 2006-ին Ren-TV ընկերությունը Drug Users վավերագրական ֆիլմի համար տեսահոլովակ է նկարահանում Գուֆի «Новогодняя» երգի հիման վրա, որն արծարծում էր թմրանյութերի թեման: 
2007-ի ապրիլին թողարկվում է այդքան սպասված «Город дорог» ալբոմը: Նա երկար էր պատրաստվում այդ տրիումֆին: Անցնում է մի-փոքր ժամանակ, և թեժացած ռեփ-հանդիսատեսը նոր նվեր է ստանում: 2007-ի հոկտեմբերի 25-ին թողարկվում է հաջորդ` “Качели” ձայնասկավառակը: 
Սկսում են անասելի բարձր վաճառքներն ու համերգային և շրջագայության ակտիվ գործունեությունը: Գուֆը մամուլի ուշադրության կենտրոնում էր. նա օրինակ էր այն բանի, թե ինչպես կարելի է հաջողության հասնել: 2008-ի ամռանը Գուֆի կյանքում ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունենում: Այզա Բագապովան դառնում է ռուսական ռեփի ամենագլխավոր դեմքերից մեկի պաշտոնական կինը: Այզային նվիրված երգը` Ice Baby-ն պայթեցնում է բոլոր հնարավոր հիթ-շքերթները: 2008-ին թողարկվում է հաջորդ` «Эфир. В Норме» ձայնասկավառակը:
Բոլորի համար շատ անսպասելիորեն Գուֆը լքում է Centr ձայնագրման ստուդիան: Իրական պատճառները պարզ են դառնում, երբ 2009-ին Գուֆը որոշում է ստեղծել իր սեփական լեյբլը` ZM Nation անունով: Նա արագորեն նյութ պատրաստեց հաջորդ ալբոմի համար, որ  "Дома"  էր կոչվելու: Մարդիկ թերահավատորեն էին մոտենում դրան, քանի որ կարող էր խանգարեր տնտեսական ճգնաժամը, բացի այդ` նախորդ ալբոմի թողարկումից շատ քիչ ժամանակ էր անցել, ինչը մենեջմենթի տեսանկյունից կխանգարեր նոր ալբոմի տարածմանը: Այսպես, թե այնպես  "Дома" ալբոմին սպասում էին: Եվ  "Дома" ալբոմը թողարկվեց: 
Գուֆ2010 թվականի մայիսի 5-ին Գուֆը հայրիկ է դառնում. որդուն անվանում են Սամի: 2010-ին թողարկվում է Գուֆի և Բաստայի համատեղ ձայնասկավառակը` Баста/Гуф անունով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին, իսկ 2011-ին տեղի ունեցավ մեծ համերգ երկու ռեփերների մասնակցությամբ, որին ներկա էր մոտ 8000 մարդ: 
Իսկ դուք գիտեի՞ք, որ Գուֆը յոթ տարի Չինաստանում է ապրել, սակայն թմրանյութերի հետ խնդիրների պատճառով լքել է երկիրը: Գուֆը հավաստիացնում է, որ ամեն ելույթից առաջ աղոթում է: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries