A+ A A-

Լեդի Դի

Դիանա Ֆրենսիս ՍպենսերԴիանա Ֆրենսիս Սպենսերը ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին: Դիանայի հայրը ծառայել է թագավոր Գևորգ VI-ի արքունիքում: Դիանան Լեդի Դիանա է դառնում 1975 թվականից, երբ նրա հայրը կոմս է դառնում: 1977 թվականի ձմռանը, երբ 16-ամյա Դիանան պետք է մեկներ Շվեյցարիա ուսման, նա առաջին անգամ հանդիպում է արքայազն Չարլզին: Այդ ժամանակ անթերի դաստիարակություն ունեցող ինտելիգենտ Չարլզը Դիանային ընդամենը «զվարճալի» է թվում:
Շվեյցարիայում Դիանան շուտով կարոտում է տունն ու ժամանակից շուտ վերադառնում Անգլիա: Երեք ընկերուհիների հետ նա Լոնդոնի կենտրոնում բնակարան է վարձում և որպես դաստիարակ աշխատանքի ընդունվում մանկապարտեզներից մեկում: 1980 թվականի աշնանն առաջին անգամ տարածվում է Դիանայի և Ուելսի արքայազնի սիրավեպի մասին լուրը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ թագավորական ընտանիքի անդամների անձնական կյանքը լուսաբանող լրագրողներից մեկը լուսանկարում է Չարլզին ինչ-որ ամաչկոտ երիտասարդ աղջկա հետ զբոսնելիս: Համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռվում է այդ անհայտ աղջկա վրա, ով շուտով ստանում է «Ամաչկոտ Դի» անունը:Ամաչկոտ Դի (1980 թ.)
1981-ի փետրվարին զույգը ռոմանտիկ ընթրիք է անում Բուքինգեմյան պալատում: Ընթրիքից հետո Չարլզը Դիանային ամենակարևոր հարցն է տալիս, որին վերջինս տալիս է երկար սպասված պատասխանը: Շուտով բոլոր շշուկներին և ենթադրություններին վերջ է դրվում: Փետրվարի 24-ին պաշտոնապես հայտարարվում է Ուելսի արքայազնի և լեդի Դիանա Սպենսերի նշանադրության մասին: Հարսանիքը նշանակվեց հուլիսի 29-ին: 
1981 թվականի հուլիսի 28-ի առավոտյան մոտ 600 հազար մարդ արդեն կանգնած էր լոնդոնյան փողոցներում, որպեսզի ողջունի հարսանիքի մասնակիցներին: Հարսանյաց արարողությանը հետևում էր շուրջ 750 միլիոն մարդ ողջ աշխարհում:Ուելսի արքայազնի և լեդի Դիանա
Հասարակությունում հայտնվելիս Դիանան միշտ հնարավորության դեպքում կանգ էր առնում մարդկանց հետ խոսելու և նրանց լսելու համար: Նա ազատ կարող էր խոսել ամեն խավի ներկայացուցիչների հետ: Անսխալական ընտրությամբ նա միշտ օգնության էր հասնում այն մարդկանց, ովքեր ամենից շատ իր կարիքն ունեին: Այս շնորհը Դիանան օգտագործում էր իր բարեգործական գործունեությունում: Դիանան եղել է բոլոր հնարավոր երկրներում` Անգոլայից մինչև Բոսնիա: Նա իսկապես ազգային արքայադուստր էր, այդ պատճառով մարդիկ սիրում էին նրան:
90-ականների սկզբին աշխարհի ամենահայտնի ամուսինների միջև սև կատու է անցնում: 1992-ից Դիանայի մոտ դեպրեսսիա է սկսվում, որը պատճառ է դառնում է բուլեմիայի զարգացման: Շուտով վարչապետը հայտարարում է, որ ամուսինները որոշել են բաժանվել և առանձին կյանք վարել:
1994-ի դեկտեմբերին Դիանան հայտարարում է, որ մտադիր է կենտրոնանալ իր անձնական կյանքի վրա, ուստի խիստ կրճատում է իր պաշտոնական գործառույթները: Հայրենակիցներին ուղղված խոսքում նա ասում է. «Հուսով եմ, որ կհասկանաք ինձ ու դադարի իրավունք կտաք, որի կարիքը վերջին տարիներին այդքան զգում եմ: Ձեր բարությունն ու բարյացկամությունը օգնել են ինձ հաղթահարել կյանքիս դժվարագույն պահերը: Շնորհակալ եմ դրա համար»: Թեև հանրային իրադարձությունների թիվը խիստ կրճատվում է, սակայն Դիանան շարունակում էր նախկին եռանդով զբաղվել բարեգործությամբ:Դիանա
1995-ի նոյեմբերին Դիանան մասնակցում է հայտնի «Տեսանկյուն» հեռուստահաղորդմանը: Հարցազրույցի ժամանակ նա անկեղծորեն պատմում է իր ամուսնության մասին: «Ես շատ էի սիրում ամուսնուս, ցանկանում էի ամեն ինչ կիսել նրա հետ և հավատում էի, որ մենք մի թիմ ենք, սակայն այդ ամուսնության մեջ մենք երեքով էինք»: Ամուսինը դավաճանում էր Դիանային Կամիլլա Պարկեր-Բոուլսի հետ: Ապագայի պլանների մասին հարցին Դիանան պատասխանում է. «Ես կուզեի դեսպան լինել`ներկայացնել մեր երկիրը աշխարհում: Ես կուզեի մարդկանց սրտերի թագուհին լինել, բայց ես այս երկրի թագուհին չեմ կարող լինել»:
Հարցազրույցից հետո թագուհին խորհուրդ է տալիս ամուսիններին բաժանվել: Ամուսնալուծությունը պաշտոնապես կայանում է հաջորդ ամռանը: Չնայած դրան` Դիանայի հանդեպ ուշադրությունը բնավ չպակասեց, ընդհակառակը:
Լրագրողները դեռևս փորձում էին ներխուժել արքայադստեր անձնական կյանք, հատկապես երբ 1997-ի ամռանը պարզ է դառնում արաբ միլիոնատիրոջ որդի Դոդի Ալ Ֆայեդի հետ նրանց ռոմանտիկ կապը: Օգոստոսի 30-ին սիրահար զույգը Փարիզում էր: Հաջորդ օրը Դիանան պետք է Լոնդոն թռներ, որպեսզի հանդիպի որդիներին և նրանց հետ անցկացնի արձակուրդների վերջին օրը:Դիանա Ֆրենսիս Սպենսեր
Շաբաթ երեկոյան Դիանան և Դոդին որոշում են ընթրել Ռից հյուրանոցի ռեստորանում: Ընթրիքից հետո նրանք դուրս են գալիս հյուրանոցի ետնամուտքից, նստում Մերսեդես S-280 և հեռանում: Թունելում ավտովթար է տեղի ունենում, ինչի արդյունքում արքայադուստր Դիանան մահանում է: Մինչև այսօր պարզ չի, թե իրականում ինչ կատարվեց այդ օրը…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries