A+ A A-

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոն ԲոնապարտԶինվորական իր կարիերայի սկզբին Նապոլեոն Բոնապարտը հրետանային անհայտ սպա էր: Ամեն ինչ փոխվում է 1793 թվականին, երբ Նապոլեոնի հրամանատարության ներքո ֆրանսիական զորքերը գրավում են Տուլոնն ու ջախջախում անգլիացիներին: 1795 թվականին նրան շտապ Փարիզ են կանչում, որտեղ նա դաժանորեն ապստամբության հախից գալիս է և պրակտիկորեն փրկում երիտասարդ հանրապետությունը: Դրանից հետո Նապոլեոնին նշանակում են Իտալիայում ֆրանսիական զորքերի հրամանատար: Մեկը մյուսին հաջորդող հաղթանակները Նապոլեոնին դարձնում են ազգային հերոս: Վերադառնալով հայրենիք և օգտվելով ներքին խնդիրներից` Բոնապարտը պետական հեղափոխություն է անում: 30 տարեկանում Բոնապարտը դառնում է Ֆրանսիայի տերը: Նա զինվորական դիկտատուրա է սահմանում, որը քողարկված էր նրան գրեթե անսահմանափակ քաղաքական իշխանություն տվող սահմանադրությամբ: Դրանից հետո Նապոլեոնի զորքերը նվաճում են գրեթե ողջ Եվրոպան: 1812 թվականին ռուսական արշավի տապալումն ու 1814 թվականին Լայպցիգում ջախջախիչ պարտությունը ստիպում են Նապոլեոնին հրաժարվել իշխանությունից: Նրան արտաքսում են Էլբա կղզի: Հաջորդում է նրա հայտնի «100 օրը», սակայն Ֆրանսիան գրավելու նրա նոր փորձը անհաջողությամբ է պսակվում: 1815-ից Նապոլեոնին ցմահ արտաքսում են Սուրբ Հեղինա կղզի:
Նապոլեոնը երկու անգամ պաշտոնապես ամուսնացած է եղել և ունեցել է մի քանի Նապոլեոն Բոնապարտտասնյակ սիրային կապ: Ինչպես Նապոլեոնն է խոստովանել` նա տղամարդ է դարձել 18 տարեկանում մարմնավաճառուհու հետ, ում գտել էր Փարիզի փողոցներում: Առաջին անգամ Բոնապարտը սիրահարվել է 1795 թվականին` իր եղբոր կնոջ քրոջը: Հետագայում Նապոլեոնը ուշադրություն էր դարձնում ավելի հասուն կանանց, որոնցից մեկը 60 տարեկան էր, մյուսը` 40: Նապոլեոնը երկու կանանց էր լուրջ առաջարկություն է անում, նրանք, սակայն, հրաժարվում են: 
Կին գտնելու հուսահատ և անարդյունավետ փնտրտուքներին վերջ է դրվում, երբ կոմս Պոլ Բարան, փորձելով ազատվել իր ծերացած սիրուհուց, նրան ծանոթացնում է Նապոլեոնի հետ: Շատ շուտով Նապոլեոնը ամուսնանում է 32-ամյա Ժոզեֆինայի հետ: Իրենց ամուսնական առաջին գիշերը մի փոքրիկ միջադեպ է տեղի ունենում: Երբ զույգը սիրով էր զբաղվում, երիտասարդ կնոջ սիրելի շունը թռնում է անկողին ու կծում Նապոլեոնի ոտքը: Գուցե շանը թվացել էր, թե իր տիրուհու վրա հարձակում են գործում: Երկու օր անց Նապոլեոնը վերադառնում է Իտալիա, իսկ քանի որ ժոզեֆինան չէր սիրում միայնակ քնել, Նապոլեոնը թույլ է տալիս նրան հանդիպել իր բազմաթիվ սիրեկանների հետ:  
Եգիպտական պատերազմի ժամանակ Նապոլեոնը սկսում է սիրուհի պահել: Նապոլեոնը հիացած էր 20-ամյա շիկահեր Պոլինա Ֆուրեով, ում ամուսինը նույնպես զինվորական էր, ում Նապոլեոնը «շտապ» գործերով ուղարկում է Փարիզ: Անգլիացիներն իմանում են այս սիրային կապի մասին և այնպես անում, որ Ֆուրեի ամուսինը վերադառնա Եգիպտոս և տեղեկանա կնոջ դավաճանության մասին: 
Նապոլեոնն ավելի երկարատև կապեր է ունեցել: Դրանցից մեկը Էլեոնորա Դենյուելի հետ էր, ով 1806 թվականին Նապոլեոնին որդի է պարգևում: Նապոլեոնը նախընտրում էր թաքցնել իր սիրային կապերը, սակայն հաճախ դրանք հայտնի էին դառնում: 
Նապոլեոնի սիրելի զուգընկերուհին Մարիա Վալեվսկան էր, որ նվեր էր Նապոլեոնին Չեխիայից, որ Ֆրանսիայից քաղաքական օգնություն էր ակնկալում: Իրենց առաջին հանդիպման ժամանակ Նապոլեոնն իրեն սեքսուալ տեսանկյունից ագրեսիվ է պահում, ինչի հետևանքով Մարիայի ուշքը գնում է: Դա չի կանգնեցնում Նապոլեոնին և նա բռնաբարում է կնոջը: Երբ Մարիան ուշքի է գալիս, նա ներում է Նապոլեոնին: Նրանց կապը տևեց երեք տարի: Մարիայի խելքը, գեղեցկությունն ու հավատարմությունը գրավում էին Նապոլեոնին, և Մարիան միակ կինն էր, ում Նապոլեոնն իսկապես սիրում էր: 1810 թվականին Մարիան մայրանում է: 
Պաշտոնական ժառանգորդի հարցը դեռ լուծված չէր: Նապոլեոնի երկրորդ պաշտոնական կինը 18-ամյա Մարիա Լուիզան էր, ով արդարացնում է նրա սպասումները: 1810 թվականին Մարիան Նապոլեոնին որդի է պարգևում:  
42 տարեկանում Նապոլեոնը իմպոտենտ է դառնում:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries