A+ A A-

Ջեք Նիկոլսոն

Ջեք ՆիկոլսոնՋեք Նիկոլսոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգում պարուհի Ջուն Ֆրենսիս Նիկոլսոնի ընտանիքում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Ջունը հստակ չգիտեր, թե ով է որդու հայրը, ուստի որդուն կնքում է իր ազգանվամբ: Ջեքը մեծացել է պապիկի և տատիկի տանը` համարելով, որ նրանք են իր ծնողները: Այն, որ նրանք իր ծնողները չեն, իսկ իր քույրն իրականում իր մայրն է, Նիկոլսոնն իմանում է միայն 1974 թվականին թերթերից մեկից: Այդ ժամանակ մայրն ու տատիկն արդեն մահացած էին:  

Կարիերան

Առաջին անգամ Հոլիվուդում հայտնվելով նա սկսում է օգնական աշխատել մուլտիպլիկացիայի լեգենդների` Ուիլյամ Հանայի և Ժոզեֆ Բարբերայի մոտ: Այստեղ նկատում են նկարելու նրա տաղանդն ու առաջարկում նկարիչ-մուլտիպլիկատորի աշխատանք: Նիկոլսոնը հրաժարվում է` պատճառաբանելով, որ ցանկանում է դերասան դառնալ: Դերասանական իր դեբյուտը Նիկոլսոնը կատարում է «Արտասվող երեխաների մարդասպանը» ֆիլմում` երիտասարդ հանցագործի դեր կատարելով: Դրան հաջորդում է «Սարսափների խանութը» ֆիլմում ատամնացավից հաճույք ստացող այլասերվածի դերը, ապա «Ագռավը» և «Վախը» ֆիլմերում դերակատարումները: «Վախը» ֆիլմում Նիկոլսոնն առաջին անգամ մեկ օրով ստանձնում է ռեժիսորի պաշտոնը: Այս ֆիլմում էր խաղում Նիկոլսոնի ապագա կինը` Սանդրա Նայթը:Ջեք Նիկոլսոն և Սանդրա Նայ
Քանի որ 1960-ականներին դերասանի աշխատանք դժվար էր գտնել, Նիկոլսոնը սկսում է ավելի հաճախ աշխատել սցենարների վրա: Դրա արդյունքում ծնվում են «Ամպրոպի կղզին», «Թռիչք դեպի ցասում» և «Առաջնորդը» ֆիլմերը: Այս ֆիլմերն առանձնապես ճանաչում ձեռք չեն բերում, սակայն Նիկոլսոնին ապահովում էին մշտական աշխատանքով: Քանի որ դերասանական կարիերայում ոչ մի հեռանկար չկար, Նիկոլսոնը կարծես լիովին ընկղմվել էր «կադրից դուրս» աշխատանքում` զբաղեցնելով սցենարիստի և ռեժիսորի պաշտոններ: «Անհոգ հեծյալը» ֆիլմում Նիկոլսոնի դերը նրան առաջին մեծ հաջողությունն է բերում: Առաջին անգամ նա հայտնվում է Օսկարի անվանակարգերում: Հաջորդ տարի «Հինգ հեշտ պիես» ֆիլմի համար նա կրկին առաջադրվում է Օսկարի: Իսկ առաջին Օսկարը նա ստանում է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար: Նիկոլսոնին դեր են առաջարկում «Կնքահայրը» ֆիլմում, սակայն նա հրաժարվում է: 
Հետագայում Նիկոլսոնը ձեռնարկում էր իր համար ավելի անսովոր դերեր: «Փայլատակում» ֆիլմում նրա դերակատարումը մինչև այսօր ամենահաջողվածներից է նրա կարիերայում: Իր երկրորդ Օսկարը Նիկոլսոնը ստանում է «Քնքուշ խոսքեր» ֆիլմի համար: 1989 թվականին Նիկոլսոնը Բեթմեն ֆիլմում խաղում է Ջոկերի դերը, որը համաշխարհային հիթ է դառնում և Նիկոլսոնին բերում է 60 միլիոն դոլար: Ջեք Նիկոլսոն
Նիկոլսոնի բոլոր աշխատանքները չեն, որ լավ են ընդունվել: «Մարդկային տհաճություններ» և «Հոֆֆա» ֆիլմերի համար նա առաջադրվել էր «Ոսկե մորու» անվանակարգերում: Ի դեպ նույն «Հոֆֆա» ֆիլմի համար նա առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» անվանակարգում: Իր երրորդ Օսկարը Նիկոլսոնը ստանում է «Ավելի լավ չի լինում» ֆիլմի համար: 

Անձնական կյանքը

Թեև Նիկոլսոնը հավաստիացնում է, որ քնել է ավելի քան երկու հազար կանանց հետ, նա երբեք չի հայտնվեկ 10 սեքս-լեգենդների ցուցակում: Դերասանը չորս տարբեր կանանցից հինգ երեխա ունի, թեև ամուսնացած եղել է ընդամենը մեկ անգամ: Նիկոլսոնը սիրային հարաբերություններ է ունեցել բազմաթիվ դերասանուհիների և մոդելների հետ, որոնցից ոմանք տարիներ են տևել: Ամենաերկարատև հարաբերությունները, որ տևեցին 17 տարի, Անժելիկա Հյուսթոնի հետ էին: Նրանք բաժանվեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մեկ այլ կին երեխայի է սպասում Նիկոլսոնից: 
Նիկոլսոնի տան հարևանությամբ երկար տարիներ ապրել են Մարլոն Բրանդոն և Ուորեն Բիթթին, այդ իսկ պատճառով այն փողոցը, որտեղ նրանք ապրում էին, կոչվում էր «վատ տղաների փողոց»:
Ջեք Նիկոլսոնը հայտնի է նրանով, որ ի տարբերություն այն դերասանների, որոնք հրաժարվում են այն դերերից, որոնք իրենց կարծիքով անհաջող են լինելու, նա մերժում է նրանք, որոնք իր կարծիքով չափազանց հաջող են լինելու:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries