A+ A A-

Իմ ունկնդիրն ինձ հավատում է. Վալերի Մելաձե

Վալերի ՄելաձեՎալերի Մելաձեն ծնվել է 1965 թվականի հունիսի 23-ին Բաթումիում: Ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 1983 թվականին ընդունվել է Նիկոլաևսկու նավաշինարարական ինստիտուտ: Ինստիտուտի վոկալ-երաժշտական խմբում էլ սկսվում է նրա երաժշտական կարիերան. Վալերին խմբի մենակատարն էր, իսկ ավագ եղբայրը` Կոնստանտինը դաշնամուր էր նվագում և զբաղվում էր երգերի գործիքավորմամբ: 
1989 թվականին Մելաձե եղբայրները Կիմ Բրեյտբուրգի հրավերով միանում են լեգենդար «Диалог» խմբին: «Посредине мира» և «Осенний крик ястреба» ձայնասկավառակների համար Կոնստանտին Մելաձեն մի քանի երգ է գրում: Այդ ժամանակից Կոստանտինը եղբոր երգերի միակ հեղինակն է:
Վալերի Մենաձեի առաջին հիթը «Не тревожь мне душу, скрипка» երգն էր, որի շնորհիվ Մելաձեն դառնում է 1994 թվականի տարվա հայտնություն: Ամեն դեպքում ավելի մեծ ճանաչում նրան բերում է «Сера» երգը, որը մինչև այսօր սիրված է երկրպագուների կողմից: 1995-ի սկզբին թողարկված նույնանուն ձայնասկավառակը դառնում է բեստսելլեր: 1996-ին թողարկվում է երկրորդ ձայնասկավառակը` «Последний романтик» անվանումով: 1997-ի մարտին Մելաձեն Олимпийский համերգասրահում երկու անգամ համերգ է տալիս: 1998-ի հունվարին թողարկվում է «Самба белого мотылька» ձայնասկավառակը: 1999-ի վերջին թողարկվում է ևս մեկ` «Все так и было» ձայնասկավառակը:Վալերի Մելաձե
2002-ի մարտին Կրեմլի դահլիճում հիասքանչ համերգ է տեղի ունենում նոր` «Настоящее» ձայնասկավառակի առթիվ: 2003-ի դեկտեմբերին թողարկվում է «Нега» ձայնասկավառակը: Մելաձեին անհավանական հաջողություն է բերում ВИА Гра խմբի հետ համատեղ աշխատանքը: Ռադիոկայաններում հայտնվելուց անմիջապես հետո «Океан и три реки» և «Притяженья больше нет» երգերը գրավեցին միլիոնավոր մարդկանց սրտերը: Գեղեցիկ տեսահոլովակները երկար ժամանակ գրավում էին երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: 
2005-ի նոյեմբերին տեղի է ունենում «Океан» անհատական համերգը. 12 հազար տոմսից չէր վաճառվել ընդամենը մի հատը:
2004, 2005 և 2006 թվականներին Муз-ТВ ամենամյա մրցանակաբաշխությանը Մելաձեն հաղթել է տարվա լավագույն երգիչ անվանակարգում, իսկ ВИА Гра-ի հետ զուգերգը` լավագույն զուգերգ:
2006-ի սեպտեմբերին Մելաձեն ստանում է Ռուսաստանի Դաշնության պատվավոր արտիստի կոչում: Վալերի Մելաձե
Gallup Media անկախ կազմակերպության անցկացրած սոցիալական հարցման` Վալերի Մելաձեն ընդգրկված է ռուսական ամենահայտնի կատարողների տասնյակում:
Յոթ հաջողված ձայնասկավառակ, ավելի քան քսան տեսահոլովակ, հազարավոր համերգներ Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս. բավականին մեծ աշխատանք է ցանկացած կատարողի համար: Մելաձեն ռուսական գրեթե բոլոր մրցանակաբաշխությունների անվանակարգերում: Ինքը` Մելաձեն, շատ զուսպ է արտահայտվում իր հաջողությունների մասին. «Այդ ամենն իհարկե հաճելի է, սակայն հաջողությունն անցողիկ բան է: Շատ արտիստներ պատրաստ են ամեն ինչի հանուն մրցանակների` հավատալով, թե դրանով կփոխարինեն հանդիսատեսի սերը, սակայն դա անհնար է»:
Բեմին և իրական կյանքում Վալերի Մելաձեն իսկական տղամարդ է` ռոմանտիկ, զգայուն, դրա հետ մեկտեղ` խելացի և զարգացած, ինչը հազվադեպ երևույթ է ռուսական ժամանակակից արտիստների շրջանում: Ինչպե՞ս կարելի է հայտնի դառնալ առանց սկանդալների, որ դեղին մամուլն այնքան սիրում է: Մելաձեն իր ամեն նոր երգով ապացուցում է, որ ռուս ունկնդիրը շատ ավելի խելացի ու հասկացող է, քան ներկայացնում են փառքի հետևից վազող պրոդյուսերները:Վալերի Մելաձե
Երգիչը չի սիրում կիսվել իր պլաններով: Մինչև նոր նախագիծը չհասունանա, դրա մասին չի իմանա ոչ ոք, բացի շատ նեղ շրջանակից, ավելի շուտ` ընտանիքից: Երաժշտական մեծ փիառից հեռու գտնվելով` նա այսքան տարիներ հաջողացնում է համադրել կայունությունն ու ստեղծագործական թարմությունը: Մելաձեն չի վախենում փորձարկումներից և անսպասելի քայլերից, այդ պատճառով նրա ամեն հաջորդ քայլը հետաքրքրություն է առաջացնում հանդիսատեսի շրջանում:
«Ռուսաստանում գոյություն չունի փոփ երաժշտություն, մեզ մոտ պոպսա է: Ես չեմ զբաղվում պոպսայով. այն ցածրորակ է: Ժամանակին ես աշխատել եմ «Диалог» խմբում, ինչի համար շատ հպարտ եմ: Այն երաժշտությունը, որ մենք անում ենք, շատ անսովոր ու հետաքրքիր է: Եվ այս 10 տարիների ամենակարևոր բանն այն է, որ ինձ սկսել են ընկալել ոչ թե որպես հեռուստատեսությամբ երևացող հայտնի դեմք, այլ որպես արտիստ, մարդ: Ես զգում եմ, որ իմ ունկնդիրները հավատում են ինձ»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries