A+ A A-

Լուչիանո Պավարոտտի

Լուչիանո ՊավարոտտիՄանուկ հասակում Լուչիանոն ամենից շատ սիրում էր գորտեր ու մողեսներ որսալ, ֆուտբոլ խաղալ և իհարկե երգել: Թեև Իտալիայում բոլորն են երգում: Լուչիանոյի հայրը տուն էր բերում հայտնի տենորների սկավառակներ և որդու հետ լսում դրանք: Լուչիանոն բարձրանում էր խոհանոցի սեղանին ու որքան ուժ ուներ երգում: Դրան ի պատասխան հարևան 15 տներից բացականչում էին`Basta!, ձայնդ կտրիր:
Արդեն դպրոցում Լուչիանոն երգում էր եկեղեցու երգչախմբում: Նա 12 տարեկան էր, երբ տեղական թատրոն շրջագայության եկավ տենոր Բենյամինո Ջիլյին: Լուչիանոն փորձերի ժամանակ կարողացավ թատրոն մտնել: «Ես էլ եմ ուզում երգիչ դառնալ»,- ասաց նա Ջիլյիին: 1961 թվականին Լուչիանո Պավարոտտին Ռեդժոներ-Էմիլիայում կայացած վոկալիստների մրցույթում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Երկու տարի անց երիտասարդ երգչի երազանքն իրականանում է. նա դառնում է «Լա Սկալա» օպերային թատրոնի մենակատարը: Սկսվում է Պավարոտտիի հաղթական արշավը աշխարհի բեմերով: Իր համերգներից մեկի ժամանակ Լուչիանոն ստիպված էր 160 անգամ «նա բիս» դուրս գալ: Այս դեպքը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Ընկերները Պավարոտտիին Big P. էին կոչվում: Եվ ոչ միայն որովհետև նա մեծ երգիչ էր,Լուչիանո Պավարոտտի այլ որովհետև նա բառիս բուն իմաստով մեծ էր` 150 կգ բարություն և հմայք: Այո, Լուչիանոյի 150կգ-ը խնդիր էր դերձակների և աթոռների համար: «Ինչու՞ եմ ես այսքան ուտում: Նախ որովհետև ես իտալացի եմ: Հետո ծնունդով Մոդենայից եմ` շատակերների քաղաքից»,- ասում էր Լուչիանոն: Նա օրական ահռելի գումարներ էր տալիս անձնական դիետոլոգին, սակայն հենց բժիշկը դուրս էր գալիս տնից, Լուչիանոն վազում էր խոհանոց ու դատարկում սառնարանը: «Ես աշխարհի ամենածանր երգիչն եմ»,- ասում էր նա: 
Լուչիանոն և Ադուան ծանոթացել էր դեռ պատանի հասակում և յոթ տարի նշանված էին, մինչև 1961 թվականին կայացած ամուսնությանը: Հենց Ադուային էր նա պարտական երգիչ դառնալու համար, քանի որ ապագա կինն անընդհատ խորհուրդ էր տալիս նրան վոկալի դասեր վերցնել: «Մեր ամուսնական կյանքում մենք ավելի շատ հեռախոսով ենք խոսացել: Հեռախոսով էլ Լուչիանոն իմացավ, որ դուստր է ունեցել»,- խոստովանել է Ադուան: 
Իր ամուսնու կյանքի կրեդոն Ադուան այսպես էր սահմանել` սպագետի, սպագետի, ապա սեր: Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն բանին, որ շրջագայությունների ժամանակ Լուչիանոյին գեղեցիկ աղջիկներ են շրջապատում, Ադուան իմաստաբար պատասխանել էր. «Վատ բան չկա, եթե նա սիրունիկ աղջիկներ տեսնի, միևնույն է` նա կընտրի պիցցան»: 
Սակայն Պավարոտտին միշտ չէ, որ ընտրում էր պիցցան: Օրինակ նրա 27-ամյա քարտուղարուհին. գեղեցիկ արտաքին, խելացի, համարձակ: Ինչպե՞ս դիմադրել սրան: Եվ սա առաջին դեպքը չէր, որ փափկամարմին տենորն ապտակ էր հասցնում ընտանեկան միությանը: Ադուան սովորել էր աչք փակել: Սակայն Լուչիանոյի սիրուհին հղիանում է: Կինը կատաղությունից պոկում է իրենց տան դռանը փակցված «Պավարոտտի» գրությունն ու թողնում միայն իրենը: Պավարոտտին հարցազրույց է տալիս "Frau im Spigel" ամսագրին.
-Մաեստրո, հոգեբանները պարզաբանում են, որ երիտասարդ կնոջ ընտրությունը կապված է սեփականի տարիքից փախուստի հետ:
-Ինչու՞ ոչ: Ես շատ լավ մանկություն եմ ունեցել: Երջանիկ կյանք եմ ապրել կնոջս և աղջիկներիս հետ: Հաջողացրել եմ ֆանտաստիկ կարիերա ունենալ: Այժմ որոշել եմ նոր կյանք սկսել Նիկոլետտայի հետ: Վստահ եմ, որ նա այնքան հիասքանչ կլինի, որքան իմ կյանքում եղած ամեն ինչ: Արդյո՞ք ձեր հոգեբանները մարդկային երջանկության դեմ ինչ-որ բան ունեն: 
Լուչիանո Պավարոտտի-Իսկ չէի՞ք վախենում հասարակության վատ վերաբերմունքից:
-Դա նման էր մղձավանջի: Որոշ մարդի չեն կարողանում տարբերական անձնական կյանքը մասնագիտականից: Նրանք կարծում են, որ եթե երգիչն իր սիրտն է նվիրել երիտասարդ կնոջ, ապա դա անպայման կարդրառանա նրա արվեստի վրա, ընդ որում վատ առումով:  
-Դուք 15 կիլոգրամ նիհարել եք: Արդյո՞ք դա Նիկոլետտայի արժանիքն է:
-Միանգամայն ճիշտ եք: Նա ինձ երեք շաբաթ տանը փակեց դիետիկ պլանի հետ` ոչ մի սպագետի, պիցցա, ոգելից խմիչք: Միայն ջրով բացած հյութ:
-Իսկ ինչպիսի՞ն  են ձեր նախկին կնոջ հետ հարաբերությունները:
-Խաղաղ: Դստրերիս հետ նույնպես խնդիր չկա. նրանք խելացի աղջիկներ են և ինձ շատ են սիրում: 
-Նիկոլետտայի հետ որևէ վիճաբանություն ունենու՞մ եք, թե խաղաղ եք ապրում:
-Ուտելիքի հետ կապված միշտ վիճում ենք: Նա բացարձակ պատրաստել չգիտի: 
-Չե՞ք պատրաստում երեխա ունենալ:
-Անպայման: Ես շատ կուզեի որդի ունենալ, քանի որ միշտ կանանցով եմ շրջապատված եղել: Սակայն մի քանի տարի կսպասենք: 2001-ի ապրիլի 29-ին կնշեմ բեմական գործունեությանս 40 տարին և թոշակի կանցնեմ: Հենց այդ ժամանակ էլ որդի կունենամ:
Լուչիանոն այդպես էլ որդի չի  ունենում. որդին մահացած է ծնվում:
Բեմին Պավարոտին հրաժեշտ տվեց 2004 թվականին, իսկ վերջին անգամ ելույթ ունեցավ 2006-ին: 2007-ի սեպտեմբերի 6-ին աշխարհահռչակ տենորը կնքում է իր մահկանացուն:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries