Կույր հրաշք. Սթիվի Ուանդեր
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
«Հիմարություն է ճակատագրից նեղանալը, բողոքել, առավել ևս ինքներդ ձեզ խղճալը: Պարզապես մոռացեք, որ ձեր աչքերը չեն տեսնում և ապրեք մյուսների պես` միայն թե ավելի լավ ու ավելի հետաքրքիր: Դա ինձ իմ մայրն է ասել»: Սթիվի Ուանդեր Տղան ծնվել էր աղքատների հիվանդանոցում և բժիշկները հույս չէին տալիս, որ նա կապրի: Նրան ինկուբատորում են տեղադրում և մոռանում: Արդյունքում Սթիվին չի մահանում, սակայն աչքերը վնասվում են:
Մայրը` Լուլան, որդու դաստիարակության հատուկ ծրագիր էր մշակել. քիչ փաղաքշել, փոխարենը շատ սիրել և հարգել: Տղան երկար ժամանակ տանը մենակ էր մնում և սովորել էր առանց մյուսների օգնության գլուխ հանել: Նա ֆենոմենալ ճշգրտությամբ հասկանում էր, թե ինչ է կատարվում իր շուրջը: Մարդկանց շարժումները նա այնքան հստակ էր հասկանում, որ կարծես տեսնում էր նրանց: Լուլան ամեն ինչ անում էր տղայի լսողությունն ու ինտուիցիան զարգացնելու համար. նա բացատրել էր որդուն, թե ինչ է գույնը: Մայրը սովորեցրել էր նրան անգամ կարդալ. ոչ թե հատուկ գրքեր, այլ սովորական գրքեր: Սթիվիի մատները բնությունից չափազանց զգայուն էին, իսկ մարզումները գործն ավարտին հասցրին:
Կույրերի հատուկ դպրոցի մասին Լուլան լսել անգամ չէր ուզում: Ընդունարանումսարսափելի սկանդալ սարքելով Լուլան հասավ նրան, որ Սթիվիին ընդունեն սովորական դպրոց: Շուտով դասընկերների շրջանում Սթիվին ստանում է «մարդ-չղջիկ» անունը. նա հիանալի բասկետբոլ էր խաղում: Նա գիտեր, թե որտեղ է գնդակն ու ուր է թռչում: Հետո նա շատ էր սիրում կինո գնալ. ամենաչնչին ձայներից անգամ նա կարողանում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում էկրանին:
Ձայների աշխարհում տղան հիանալի կողմնորոշվում էր: Ասես Աստվածն ինքն էր ստիպել նրան երաժշտությամբ զբաղվել: Սթիվին սկսել է նվագել չորս տարեկանից: Նրա առաջին գործիքներն էին խոհանոցի կաթսաները: Նա այնքան հմտորեն էր նվագում դրանց վրա, որ Լուլան հասկացնում է. ժամանակն է որդու համար իսկական գործիք գնել: Նրանք աղքատ էին ապրում, տան անգամ սառնարան չկար, սակայն շրթհարմոնի փող կարելի էր գտնել: Սթիվիի փողոցային համերգներին հավաքվում էր գրեթե ողջ քաղաքը: Եվ մի անգամ նրա մասին շշուկները հասնում են պրոդյուսեր Բրայան Հոլլենդին: Բրայանը գտնում է Սթիվիին երկու երգ անգամ չլսած բացականչում. «Տղաս, դու իսկական հրաշք ես: Խորհուրդ կտամ վերցնես հենց Ուանդեր մականունը: Ի դեպ` ուզում եմ քեզ հետ պայմանագիր կնքել»: Սթիվին այդ ժամանակ տաս տարեկան էր…
Այդ օրվանից նրա կյանքը փոխվում է: Նախ նրա մոտ դաշնամուր է հայտնվում, դրա հետ` բանջո, կիթառ, թմբուկներ… Ապա շատ փող: Հետո նա սկսում է ակտիվ շրջագայել երկրով մեկ: Սովորելու համար ժամանակ չէր մնում, և Բրայանը համոզում է Լուլային Սթիվիին տալ կույրերի մասնավոր էլիտար դպրոց: Սթիվին չէր ցանկանում իրեն ինչ-որ բանում կարիքավոր զգալ: Դպրոցում նա ապստամբում էր, իրեն լավ չէր պահում:
Սթիվին սկսել է սիրահարվել 15 տարեկանից: Առաջին մարդը, ում նա սիրահարվել է, Էնջի անունով աղջիկ էր: Դրանից հետո սկսվեց… Սթիվին խենթորեն սիրահարվում էր, իսկ աղջկա սիրտը գրավելուց հետո նրան երգեր էր նվիրում, ապա հեշտորեն հրաժեշտ տալիս: «Ես սիրահարված եմ կյանքին և բոլոր աղջիկներին միաժամանակ: Էլ ինչու՞ ամուսնանամ»: Ամեն դեպքում նա մի անգամ ամուսնանում է: Սիրիյթա Ռայթ. նա այնքան էլ գեղեցիկ չէր, սակայն նրա հիասքանչ ձայնը գրավում էր:
Ուանդերն առաջին երաժիշտներից էր, ով սովորեց սինտեզատոր նվագել: Դա 70-ականների սկզբին էր: Այդ ժամանակից նա այս գործիքից հեռու չէր գնում:
Սթիվի Ուանդերն այն սակավաթիվ երաժիշտներից է, որ կարող է ժպիտ առաջացնել ցանկացած մարդու դեմքին: Արդեն տասնյակ տարիներ նա մեզ համոզում է, որ գուցե հենց այդպես էլ պետք է լիներ, որ ինքը կուրանար` այդպես էլ կարգին չտեսնելով այս աշխարհը:






