A+ A A-

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրաժշտական հրաշամանուկ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում և չորս տարեկանից ջութակահար հոր խիստ հսկողության տակ սկսել է երաժշտություն սովորել: Հինգ տարեկանում Մոցարտը սկսել է ինքնուրույն երաժշտական ստեղծագործություններ գրել, իսկ վեց տարեկանում ապշեցրել է եվրոպական արիստոկրատիային իր համերգներով: Նա հանճարեղ ջութակ և մի քանի այլ երաժշտական գործիք էր նվագում: Եվ չնայած իր ահռելի փառքին` Մոցարտը պարզ ու բնական մարդ էր:
Տարիների հետ Մոցարտի կյանքը փոխվեց: Ցածրահասակ, գունատ, հասարակ արտաքինով Մոցարտը այդպես էլ չկարողացավ գրավել հարուստ հովանավորների ուշադրությունը, քանի որ ոչ ոք նրան չէր ընկալում որպես լուրջ ու հասուն կոմպոզիտոր: Նա այդպես էլ չկարողացավ այնպիսի աշխատանք գտնել, որը նրան հնարավորություն կտար լրջորեն զբաղվել ստեղծագործելով: Շատ թանկ ժամանակ էր ծախսվում երաժշտական դասերի վրա, որ Մոցարտը ստիպված տալիս էր, որպեսզի ապրելու փող վաստակի: Իր ողջ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտկյանքում Մոցարտը անհավասար պայքարի մեջ էր մրցակիցների, հիվանդությունների և աղքատության հետ: Այդ պայքարում Մոցարտը պարտվեց: Կոմպոզիտորն ու իր կինը` Կոնստանցիան իրենց հնարավորությունների չափով չէին ապրում: Նրանք սիրում էին վայելել կյանքը, իսկ փողը նրանք ֆանտաստիկ արագությամբ էին ծախսում: Նրանք սիրում էին հյուրեր ընդունել, իսկ դրա վրա նույնպես ահռելի գումարներ էին գնում: Մոցարտը մահացավ 35 տարեկանում երիկամների հիվանդությունից: Նա պարտք մնաց իր ընկերներին, դերձակին ու պաստառագործին: Ուժեղ անձրևի պատճառով կինն ու ընկերները չկարողացան գնալ գերեզմանատուն: 17 տարի անց միայն Կոնստանցիան իմանում է, որ Մոցարտին թաղել են աղքատների ու անտունների ընդհանուր գերեզմանոցում:
Մանկուց Մոցարտը շրջապատված էր կանանցով: Նա վայելում էր նրանց հետ սիրախաղն ու մեկ անգամ չէ, որ ասել էր, որ եթե նա ստիպված լիներ ամուսնանալ բոլոր այն կանանց հետ, ում հետ երբևէ սիրախաղ է ունեցել, ապա առնվազն 100 կին էր ունենալու: Երբ նա 20 տարեկան էր, Մոցարտը սիրային նամակագրություն էր պահպանում իր սիրելի զարմուհու հետ:
Իր բազմաթիվ համերգներից մեկի ժամանակ Մոցարտը լրջորեն սիրահարվում է 16-ամհա գեղեցկուհի Ալոիզա Ուեբերի հետ, ով պատրաստվում էր օպերային երգչուհի դառնալ: Երբ նրանց հարաբերությունների մասին իմանում է Մոցարտի հայրը, նա կարգադրում է որդուն իսկույն վերադառնալ, քանի որ համարում էր, որ Ուեբերներն իրենց հասարակական դիրքով զիջում էին իրենց: Մի քանի ամիս անց Մոցարտը կրկին հանդիպում է Ալոիզային, ով այդ ժամանակ արդեն օպերային երգչուհի էր: Պարզվում է, որ աղջիկն արդեն մոռացել էր Մոցարտին ու չէր պատրաստվում վերականգնել իրենց հարաբերությունները: 
25 տարեկանում Մոցարտն ուշադրություն է դարձնում Ալոիզայի կրտսեր քրոջը` անգրագետ ու երաժշտությունից հեռու Կոնստանցիային: Հորն ուղղված նամակում Մոցարտը գրել էր, որ Կոնստանցիան գեղեցիկ չէ, սակայն ոսկի սիրտ ունի և հիանալի տան տիկին կլինի: Այս անգամ Ուեբերների մայրն ամեն ինչ անում է, որպեսզի Մոցարտին իրենցով անի: Նա ինքն է լուրեր տարածում, թե Մոցարտն արդեն չափազանց մոտ է Կոնստանցիայի հետ, ապա հայտնում է Մոցարտին, որ իրենց ինտիմ կապի մասին բոլորն են խոսում, և ինքը վստահ է, որ աղջկա պատիվը գետնով է տված: Խորամանկ կինը Մոցարտին ընտրության առջև է կանգնեցնում. կամ Մոցարտն առհավետ լքում է Կոնստանցիային, կամ էլ ամուսնանալու պարտադիր պայմանագիր է կնքում, որը խզելու դեպքում ստիպված էր տարեկան 300 գուլդեն մուծել: Մոցարտը չէր պատրաստվում լքել Կոնստանցիային: 
Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրբ նրանք ամուսնացան, Մոցարտը 26 տարեկան էր, Կոնստանցիան` 19: Նրանց համատեղ կյանքը տևեց 9 տարի և իսկապես երջանկացրեց նրանց: Նրանք սազում էին իրար: Կոնստանցիան երբեք չէր բողոքում դժվար կյանքից և փողի մշտական բացակայությունից: Ընտանիքում ծնված վեց երեխաներից կենդանի մնաց ընդամենը երկուսը: Մի անգամ նրանց տուն հյուր է գալիս և տեսնում, որ ամուսինները միմյանց գրկած պարում էին: Դա ոչ թե սիրո արտահայտում էին, այլ նրանք դա անում էին, որպեսզի տաքանան: Նրանք պարզապես փող չունեին, որ փայտ գնեն: Մոցարտի մահից հետո Կոնստանցիան սարսափելի հիսթերիկայի մեջ էր: Հետագայում նրա երկրորդ ամուսինն օգնում է նրան գրել Մոցարտի առաջին կենսագրությունը:
Լեգենդները հավաստում են, որ Մոցարտը բազմաթիվ արտամուսնական կապեր է ունեցել: Սակայն նա երբեք Դոն Ժուան չի եղել: 
Լարված աշխատանքը խլում էր Մոցարտի ողջ ժամանակն ու ուժերը: Եթե նա որևէ տեղ էր գնում, ապա կնոջը սիրառատ նամակներ էր գրում: Այդ նամակներից կարելի է եզրակացնել, որ Մոցարտն ամուսնական հավատարմության իդեալ էր: Բացի այդ` Մոցարտն ինքն է մի անգամ խոստովանել, որ չի ցանկանում պատահական կապեր ունենալ, որովհետև վախենում է վեներական հիվանդություններից:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries