A+ A A-

Վիկտորիա Բեքհեմ

Վիկտորիա ԲեքհեմՎիկտորիա Քերոլայն Ադամսը ծնվել է 1974 թվականի ապրիլի 17-ին Անգլիայում: Ընտանիքը բավականին ապահովված էր, սակայն Վիկտորիայի մանկությունն այդքան էլ անամպ չի անցել. համադասարանցիները նախանձում էին նրա ընտանիքի հարստությանը և ոչ միայն չէին ընդունում նրան, այլև ծաղրում էին: Ծաղրելու համար պատճառներ կային` մեծ քիթն ու դեմքի բշտիկները, թեև հաճախ ծաղրելու համար պատճառներ առանձնապես պետք չէին:
Վիկտորիան տանը կարողանում էր լիակատար բացվել. նա սիրում էր ներկայացումներ կազմակերպել, երգել, լուսանկարվել, փորձարկումներ անել հագուստի և մազերի հետ: Ավարտելով բալետի դպրոցը` Վիկտորիան ընդունվում է Laines Arts Theatre քոլեջ, որտեղ շատ լավ էր սովորում, թեև ուսուցիչները նրա մոտ առանձնակի տաղանդներ չէին գտնում: Ուսումից հետո Վիկտորիային սպասվում էին բազմաթիվ լսումներն ու քասթինգները, մի քանի մոդելային ցուցադրությունները և գովազդային նկարահանումները, սակայն Վիկտորիան, բնականաբար, երազում էր ավելի մեծ փառքի մասին:Վիկտորիա Բեքհեմ
1994 թվականին Վիկտորիան «The Stage» թերթում նկատում է աղջիկների նոր փոփ-խմբի կազմավորման համար կազմակերպվելիք լսումների մասին: Նա հեշտությամբ անցնում է լսումները և հայտնվում նորահայտ «Touch» խմբում, որը հետագայում վերանվանվում է «Spice Girls»: Վիկտորիայից բացի խմբում ևս չորս հոգի կար` Մելանի Բրաունը, Մելանի Չիսհոլմը, Էմմա Բանտոնը և Ջերի Հոլիուելը:
Երկու տարի շարունակ «Spice Girls»-ը պատրաստվում էր, որպեսզի գրավի ողջ աշխարհը` զբաղվում էր վոկալով, սովորում պարեր և ընտրում երգացանկ:
Հարկ է նշել, որ պրոդյուսերները չէին խնայում աղջիկներին և նրանց համար շատ դաժան աշխատանքային գրաֆիկ էին կազմել: Աղջիկների ու պրոդյուսերների միջև կոնֆլիկտ է առաջանում, ինչի արդյունքում աղջիկները խզում են բոլոր պայմանագրերը:
Ամեն դեպքում խմբին վիճակված էր զգալ, թե ինչ է փառքն ու ճանաչվածությունը: Աղջիկները նոր պրոդյուսերներ են գտնում և 1996-ին թողարկում իրենց առաջին` «Wannabe» սինգլը, ապա նաև դեբյուտային «Spice» ալբոմը, որն ամբողջ աշխարհում վաճառվում է 20 միլիոն օրինակով:
1996-98 թվականների աշխարհը վարակվում է սպայս-մոլուցքով. ամենուր ցանկանում էին խմբին տեսել, նրանց երգերը հիթ-շքերթների վերին հորիզոնականներում էին, ձայնասկավառակները վաճառվում էին միլիոնավոր օրինակներով, իսկ ամեն երեխայի սենյակում Spice Girls պաստառ կար: Spice
Երկրպագուներն ու մամուլը Վիկտորիային տալիս են posh spice (շքեղ համեմունք) մականունը, որովհետև նա միշտ շատ ճաշակով էր հագնվում: Spice Girls խումբը միայն սկիզբն էր Վիկտորիայի կարիերայում, և 2001-ին խմբի լուծարումից հետո նրա մասին ամենաշատն էին խոսում:
Հենց այդ ժամանակ բացահայտվում է Վիկտորիայի իրական տաղանդը` համադրել հաճելին օգտակարի հետ և դրանով փող վաստակել: 
1999-ի մարտին Վիկտորիան մայրանում է: Նույն թվականի ամռանը նա և Դեվիդ Բեքհեմն ամուսնանում են, և Վիկտորիան վերցնում է ամուսնու ազգանունը:
Ապա Վիկտորիան ընկերանում է ամենահայտնի դիզայներների հետ, և ծննդաբերությունից կես տարի անց նորաձևության հարթակ է բարձրացնում աստղ-մոդելի տեսքով:
Այն ժամանակ, երբ Spice Girls խմբի նախկին անդամները զբաղվում  էին անհատական կարիերայով, տիկին Բեքհեմը դառնում է աշխարհիկ թագուհի և ոճի մարմնացում: Վիկտորիա և Դեվիդ Բեքհեմներ
Բացի այդ` Վիկտորիան սկսում է գովազդել նոր բրենդ` Բեքհեմների ընտանիքը: Հենց նրա շնորհիվ` Դեվիդ Բեքհեմը դառնում է սնդուսափայլ ամսագրերի շապիկների և գովազդային արշավների գլխավոր հերոս: Իր կնոջ ջանքերի շնորհիվ նա դառնում է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստը: Սակայն իր սեփական կարիերայի մասին էլ Վիկտորիան չէր մոռանում. 2001-ին թողարկվում է նրա «Victoria Beckham» ձայնասկավառակը, որը, սակայն, ապացուցում է, որ երգելը Վիկտորիայի համար չէ:
2002-ի սեպտեմբերի 1-ին Բեքհեմների ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան, իսկ 2003-ին թողարկում է «This Groove/Let Your Head Go» սինգլը, որից հետո հայտարարում է, որ լքում է երաժշտական ասպարեզը:
Այստեղից սկսում է Վիկտորիա Բեքհեմի կարիերան նորաձևության աշխարհում: Սեփական բրենդի թողարկումը հաստատում է նրա ամուր դիրքը ոճային հասարակության զգեստապահարաններում:
2006-ի հոկտեմբերի Վիկտորիան թողարկում է իր «That Extra Half an Inch: Hair, Heels and Everything in Between» գիրքը, որը բեսթսելլեր է դառնում: 
2007-ին Վիկտորիան ընտանիքի հետ տեղափոխվում է Հոլիվուդ: Այնտեղ բնակության մեկ տարվա ընթացքում նրանց ընտանիքը համալրվում է աստղային ընկերներով` Թոմ Կրուզ, Քեթի Հոլմս, Գվեն Ստեֆանի, Հայդի Քլում և այլն: 
2011-ի հուլիսի 10-ին Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում Բեքհեմների ընտանիքում ծնվում է Բեքհեմների առաջին աղջիկ երեխան, ում կնքում են Հարփեր Սեվեն անունով:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries