A+ A A-

Մուհամեդ Ալի

Մուդամեդ Ալի-Կասիուս ԿլեյԻսկական անունը `Մուդամեդ Ալի-Կասիուս Կլեյ: Ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին: Երբ լրանում է  սևամորթ տղայի 16-ամյակը, նա զանգահարում է հայտնի մարզիչ Անջելո Դանդիին և հայտարարում, որ եթե նա ընդգրկի իրեն իր խումբ, ապա ինքը օլիմպիական չեմպիոն կդառնա: Միայն Դանդին գիտի, թե ինչը ստիպեց իրեն չկախել լսափողն ու հանդիպել համարձակ պատանու հետ: Մարզիչին մեկ հանդիպումն էլ հերիք էր, որպեսզի հասկանա. տղան մեծ ապագա ունի: Մուհամեդ Ալին Աստծու շնորհ ուներ. իդեալական աթլետիկ կազմվածք, ֆենոմենալ ինտուիցիա, ճարպիկ միտք: Մուհամեդն օդի մեջ էր ընկալում ամեն ինչ: Իսկ նրա ռեակցիան և ռինգում թռիչքները ապշեցնում էին ականատեսներին:
Մուհամեդ Ալիի մարտերը բոքսի էտալոն էին, նրա էսթետիկայի մարմնացումը: Մի խոսքով` արվեստ: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե որքան ջանք էր այդ գեղեցկությունը պահանջում: Նրանք չգիտեին, թե ինչպես դասարանցիների ծաղրանքից խուսափելու համար 12 տարեկան Ալին պարապում էր ոստիկան-մարզչի մոտ, թե ինչպես էր նա փոքր եղբորը ստիպում իր վրա քարեր նետել: Հանուն բոքսի Մուհամեդ Ալին անուշադրության էր մատնում բժիշկների զգուշացումները. արդեն 17 տարեկանում նրա ճնշումը շատ էր բարձրանում: Նա ընտրել էր իր ուղին և գնում էր դեպի նպատակ: 1959 թվականին նա ընդգրկվում է ԱՄՆ օլիմպիական թիմում, իսկ 1960-ին ստանում է չեմպիոնի տիտղոս:
Մուհամեդ Ալին աշխարհի բազմակի չեմպիոն էր 1964-1974 թվականներին: 192 սմ հասակի և 97 կիլոգրամ քաշի պայմաններում նա անհավանական ճարպիկ էր և աշխույժ: Մասնագիտական կարիերայի 20 տարիների ընթացքում նա բոքսի ռինգում նորաձևության թելադրողն էր: Նա ընդամենը 5 պարտություն է կրել: Մուհամեդ Ալիի և Ջորջ Ֆորմեն
Առաջին պարտությունը նա կրում է 1971 թվականին: 1974-ի հոկտեմբերի 30-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունենում Մուհամեդ Ալիի և Ջորջ Ֆորմենի միջև: Այս մարտը, մասնագետների կարծիքով, ամենաանմոռացն է բոքսի պատմության մեջ: Ութերորդ ռաունդի ժամանակ Մուհամեդը նրան գետնին է տապալում: 
1978 թվականին Մուհամեդ Ալին որոշում է լքել բոքսը: Վերջին մարտի համար ընտրվել էր 1976-ի օլիմպիական չեմպիոն Լեոն Սպինկսը: Մարտը կայացավ 1978 թվականի փետրվարին: Ալին թերագնահատել էր իր մրցակցին, ինչի արդյունքում պարտվում է: Ալին չի համակերպվում պարտության հետ և մրցակցին ռեվանշի է հրավիրում: Այս անգամ նա հաղթում է և ապա կրկին հայտարարում բոքսի ասպարեզը լքելու իր որոշման մասին:
Մուհամեդ Ալին ավարտում է իր կարիերան 80-ականների սկզբին: 40 տարեկանում Ալին հիվանդանում է Պարկինսոնի հիվանդությամբ: 1999 թվականին Sports Illustrated և the BBC-ն Մուդամեդ Ալիին հայտարարում են «Տարվա սպորտսմեն»:Մուհամեդ Ալի և Լեոն Սպինկս
Իր կարիերայի ընթացքում Մուհամեդ Ալին անց է կացրել 56 մարդ` հաղթելով 51-ում, որոնցից 37-ը` նոկաուտ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի դուստրը հիմա հանդես է գալիս մասնագիտական ռինգում: Ներկայումս Մուհամեդ Ալին հայտնի հասարակական և քաղաքական գործիչ է:

Մուհամեդ Ալիի կյանքի օրենքները

  • Աստված մարդու ուսերին այնպիսի բեռ չի դնի, որ նա չկարողանա տանել:
  • Երբ ճիշտ ես, ոչ ոք չի հիշում դրա մասին: Իսկ երբ սխալվում ես, ոչ ոք չի Մուհամեդ Ալիիմոռանում:
  • Լռությունը ոսկի է, եթե չես կարող լավ պատասխան հորինել:
  • Բարությու՞ն: Մայրս է:
  • Երբ մարդու մայրը մահանում է, դա իսկապես ցավոտ է: Սակայն ժամանակի հետ նա դրան էլ է սովորում: Կյանքն է այդպիսին:
  • Երազներն իրականություն դարձնելու լավագույն միջոցն արթնանալն է:
  • Չեմպիոնին էլ է մի կինը բավական:
  • Որքան շատ ենք օգնում մյուսներին, այնքան շատ օգնում ենք ինքներս մեզ:
  • Երբ երազում ես ինչ-որ բան դառնալ, դառնում ես:
  • Ուրախացիր քո երեխաներով, անգամ եթե նրանք իրենց այնպես չեն պահում, ինչպես ուզում ես:
  • Իմաստությունն այն է, երբ գիտես, թե երբ չես կարող իմաստուն լինել:
  • Այն, ինչ ես չեմ հասկանում, պատերազմներն են:
  • Ամենամեծ սխալը նախկին սխալների մասին անընդհատ մտածելն է:
  • Ես կուզեի ապրել մինչև 100 տարեկան:
  • Ես միայն կուզեի, որ մարդիկ միմյանց սիրեին այնպես, ինչպես ինձ են սիրում: Այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կլիներ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries