Դեկորատիվ կոսմետիկայի հայրը. Մաքս Ֆակտոր
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Մաքս Ֆակտորը (իսկական անունը` Մաքսիմիլիան Ֆակտորովիչ) ծագումով լեհ ամերիկացի բիզնեսմեն էր: Դիմահարդար և ոճաբան Մաքս Ֆակտորին անվանում են դեկորատիվ կոսմետիկայի հայր: Նա այն մարդն է, ում դիմահարդարումը նախընտրում էին հոլիվուդյան աստղերը: Max Factor բրենդի ստեղծման պատմությունը նման է ֆիլմի սցենարի: Մաքս Ֆակտորը ծնվել է Ռուսական կայսրությանը պատկանող քաղաքներից մեկում, որը հիմա Լեհաստանում է գտնվում: Նրա ընտանիքը շատ մեծ էր. Ֆայտորը 9 քույր և եղբայր ուներ: Ֆակտորի ճակատագիրը որոշված էր դեռ յոթ տարեկանում, երբ նա առաջին անգամ ծանոթացավ թատրոնի հետ: Ճիշտ է` այդ ծանոթությունը սկսեց այնպես, որ նա թատրոնի նախասրահում քաղցրավենիք էր
վաճառում: Արդեն 14 տարեկանում Մաքս Ֆակտորը դիմահարդարների և կեղծամներ պատրաստողների մոտ օգնական էր աշխատում: 15 տարեկանում նա տեղափոխվում է Ռուսաստան և Ռուսական կայսերական օպերայում աշխատանքի տեղավորվում որպես դիմահարդարի օգնական: 22 տարեկանում նա Ռյազանում մի փոքրիկ խանութ է բացում, որտեղ վաճառում էր իր արտադրած կոսմետիկան: 1904 թվականին Մաքս Ֆակտորը որոշում է տեղափոխվել Ամերիկա:
վաճառում: Արդեն 14 տարեկանում Մաքս Ֆակտորը դիմահարդարների և կեղծամներ պատրաստողների մոտ օգնական էր աշխատում: 15 տարեկանում նա տեղափոխվում է Ռուսաստան և Ռուսական կայսերական օպերայում աշխատանքի տեղավորվում որպես դիմահարդարի օգնական: 22 տարեկանում նա Ռյազանում մի փոքրիկ խանութ է բացում, որտեղ վաճառում էր իր արտադրած կոսմետիկան: 1904 թվականին Մաքս Ֆակտորը որոշում է տեղափոխվել Ամերիկա:1908 թվականին բախտի բերմամբ Մաքս Ֆակտորը հայտվում է Լոս-Անջելեսում, որտեղ էլ դիմահարդարման պարագաների նոր խանութ է բացում: Բացի կոսմետիկ նյութերի պատրաստումից, նա զբաղվում էր կեղծամների արտադրությամբ, որոնք գրեթե չէին տարբերվում բնական մազերից: Բացի այդ` հոլիվուդյան նորահայտ աստղերը խնդրում էին նրան նկարահանումներից առաջ անձամբ դիմահարդարել իրենց: Մաքս Ֆակտորը մեծ փորձ ուներ. չէ՞ որ նա դիմահարդարել էր ռուսական կայսերական օպերայի երգչուհիներին:
Այդ ժամանակ Լոս-Անջելեսը կինոարտադրության քաղաք էր, ուստի Մաքս Ֆակտորի գործունեությունը սերտորեն կապված էր կինոյի հետ: Արհեստական թարթիչները, տոնային կրեմը, ջրակայուն կոսմետիկան, թարթչաներկը` մեզ ծանոթ վիճակում և դիմափոշին Մաքս Ֆակտորի գաղափարն են: Այդ ժամանակ դրանք ստեղծվում էին հենց կինոէկրանների, այս կամ այն ֆիլմի և անգամ առանձին դերասանների համար: 

1916 թվականին Մաքս Ֆակտորի դեկորատիվ կոսմետիկայի օրինակներն առաջին անգամ հայտնվեցին ազատ վաճառքում: Հասարակ կանայք գնում էին շրթներկ, թարթչաներկ ու դիմափոշի և կրկնօրինակում հոլիվուդյան աստղերին: Ամեն դեպքում Մաքս Ֆակտորը հավատարիմ էր մնում նրան, ինչից սկսել էր: Նա սիրում էր բեմական գրիմ անել, տարբեր միջոցներ էր հորինում, որպեսզի դերասանուհիներն էկրանին կատարյալ տեսք ունենալ: Նա դիմահարդարում էր Գրետա Գարբոյին, Տվիգգիին և անգամ Չարլի Չապլինին:
1938 թվականին Vogues of 1938 ֆիլմում առաջին անգամ տիտրերում գրվեց` «Դիմահարդարումը Մաքս Ֆակտորի»:
Դեկորատիվ կոսմետիկայի հիմնադիր-հայրը մահացավ 1938 թվականին 61 տարեկան հասակում: Հոր գործը շարունակեց Ֆրենկը` փոխելով անունը և դառնալով կրտսեր Մաքս Ֆակտոր: Ի դեպ` կրտսեր Մաքս Ֆակտորին է պատկանում make-up բառը: Մաքս Ֆակտորի կենսագրությունները վաճառվում են միլիոնավոր օրինակներով:
Max Factor կոսմետիկայից օգտվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սոֆի Լորենը, Մերիլին Մոնրոն, Օդրի Հեփբերնը, Էլիզաբեթ Թեյլորը, Բրիջիտ Բարդոն, Մադոննան, Դեմի Մուրը և այլոք:

Ոգևորում է նաև ֆիլմոգրաֆիան` «Անգլիացի հիվանդը», «Ֆորեստ Գամփ», «Տիտանիկ», «Սիրունիկը» և «Էվիտա» ֆիլմերի գրիմը պատկանում է Max Factor ընկերությանը:
Max Factor դիմահարդարման պարագաներն այսօր արտադրվում են խոշորագույն Procter & Gamble կոնցերնի գործարաններում: Max Factor-ի գովազդային արշավների դեմք եղել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կրիստի Տերլինգթոնը, Կարմեն Էլեկտրան, Կամիլլա Ռատերֆորդը և ամենաթանկ վարձատրվող մոդել Ժիզել Բյունդխենը:
Այսօր ցանկացած կին կարող է ձեռք բերել Max Factor դիմահարդարման պարագաները: Ընկերությունը հանդիսանում է Հոլիվուդի պաշտոնական «դիմահարդարը»: Հիանալի է, որ բոլորս կարող ենք ամենահայտնի դերասանուհի հետ հավասար օգտվել նույն կոսմետիկայից: «Աստղերի և ձեզ համար». սա միայն կարգախոս չէ: Այս բառերն արտահայտում են իրականությունը: Max Factor կոսմետիկան ընտրում են միլիոնավոր կանայք, իսկ Հոլիվուդի խոշորագույն կինոընկերությունները հավատարիմ են Max Factor-ին արդեն ավելի քան 80 տարի:






