A+ A A-

Լարրի Քինգ

Լարրի ՔինգԱմերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարրի Քինգը ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքում:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տարբեր աշխատանքներ է ունեցել: 22 տարեկանում Լարրին տեղափոխվում է Մայամի, որտեղ տեղական WIOD ռադիոկայանում աշխատանքի է ընդունվում որպես հաղորդավար: Նրա առաջին եթերը տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 1-ին: Այդ ժամանակ նա ընտրում է Քինգ ազգանունը, քանի որ իր իրական ազգանունն իսրայելական էր: Ռադիոյում նա վարում էր լուրերը և սպորտային հաղորդումները:
1960 թվականին Քինգը WTVJ հեռուստաալիքում իր սեփական հաղորդումն է ունենում, սակայն նրա գործունեությունը չէր սահմանափակվում հեռուստատեսությամբ. նա անձնական խորագրեր էր վարում տեղի թերթերում:
1970-ականների սկզբին Քինգը ներգրավվեց ֆինանսական ինչ-որ սկանդալում և Լարրի Քինգձերբակալվեց: Արդյունքում նրան հեռացնում են հեռուստատեսային աշխատանքից, և հետագա մի քանի տարիներին նա զբաղվում էր այլ աշխատանքներով:
Վերադառնալով Մայամի, նա կրկին սկսում է աշխատել WIOD ռադիոկայանում, իսկ 1978-ին Mutual Broadcasting Network ռադիոյում բացում է «Լարրի Քինգի շոուն», որը ուղիղ եթեր էր հեռարձակվում ամեն երկուշաբթիից շաբաթ: Շոուի էությունն այսպիսինն էր. սկզբից նա հարցազրույց էր վերցնում օրվա հյուրից, ապա հարցեր էր ուղղում իր ունկնդիրներին, որոնք զանգահարում էին տարբեր քաղաքներից, հետո հաջորդում էր թեմայի քննարկումը: Հաղորդաշարը բավականին հայտնի էր և ժամանակի հետ երկրի հարյուրավոր ռադիոկայաններ սկսում են այն հաղորդել:
1985 թվականին Քինգն առաջարկ է ստանում CNN ընկերության կողմից, ստեղծում է իր ռադիոհաղորդման հեռուստատեսային տարբերակը` այն անվանելով Larry King Live:
27 տարվա ընթացքում Քինգը հարցազրույց է վերցրել ավելի քան 5000 մարդուց, այդ թվում ԱՄՆ-ի նախագահներից, քաղաքական գործիչներից, սպորտսմեններից, շոու-բիզնեսի աստղերից, գրողներից և այլ հայտնի մարդկանցից: Այդ ողջ ընթացքում շոուի ժամն ու հաղորդավարն անփոփոխ են մնացել: Larry King Live հաղորդումը Գիննեսի ռեկորդների գրքում է գրացված որպես ամենաերկարակյաց շոու: 
Այլ երկրներում հեռարձակվելու շնորհիվ Քինգի շոուն նրան համաշխարհային ճանաչում է բերում, իսկ իր երկրում Լարրի Քինգը դառնում է ամենահայտնի հեռուստահաղորդավարը (թեև Քինգն նախընտրում է իրեն հարցազրույցավար անվանել): 
2010-ի հունիսին Լարրի Քինգը հայտարարեց, որ նույն թվականի աշնանը պատրաստվում է փակել շոուն: Ինչպես նշում է CNN-ը, շոուի ռեյթինգը բավականին ընկնում է այդ ընթացքում: Ամեն դեպքում 76-ամյա հաղորդավարը հետագայում հայտարարում է, որ չի լքում CNN-ն առհավետ: «Ես կմնամ CNN-ի ընտանիքի անդամը և մի քանի հաղորդում կվարեմ»,- ասաց նա: Շոուի վերջին` 6,120-րդ  հաղորդումը եղավ 2010-ի դեկտեմբերի 16-ին: 2011-ի հունվարից CNN-ով եթեր է հեռարձակվում նմանատիպ հաղորդում, որը վարում է Փիրս Մորգանը` բրիտանական Daily պարբերականի գլխավոր խմբագիրը: Այն կոչվում է Piers Morgan Tonight: Լարրի Քինգ
Լարրի Քինգը 17 գրքի հեղինակ է, որոնք բեստսելլերներ են դարձել: Նրա գրած գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով: 
Քինգի անձնական կյանքը սիրելի թեմա է ամերիկյան մամուլի համար: Նա ութ անգամ ամուսնացած է եղել: Իր երրորդ կնոջ հետ նա երկու անգամ է ամուսնացել: Իր ներկայիս կնոջ` Շոն Սաութվիկից էլ Քինգը պատրաստվում էր ամուսնալուծվել, սակայն զույգը փոխեց իր միտքը: Քինգը հինգ երեխա ունի:
1997 թվականին Փառքի արահետի վրա հայտնվում է Լարրի Քինգի անվանական աստղը: 2011 թվականին Լարրի Քինքը Emmy մրցանակաբաշխությանը մրցանակ է ստանում: 
Լարրի Քինգը թերևս աշխարհի բոլոր հաղորդավարների և շոումենների համար մնում է լավագույն օրինակ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries