A+ A A-

Ամերիկյան կատակերգու-դերասանուհի. Էլեն Լի ԴեՋեներեսը

Էլեն Լի ԴեՋեներեսԱմերիկյան կատակերգու-դերասանուհի, հաղորդավարուհի և գրող, «Էլենի շոուի» հեղինակ և վարող, 29 Էմմի մրցանակակիր Էլեն Լի ԴեՋեներեսը ծնվել է 1958 թվականի հունվարի 26-ին Նոր Օռլեանում: Մայրը լոգոպեդ էր, հայրը` ապահովագրական գործակալ: Էլենի ավագ եղբայրը` Վանս ԴեՋեներեսը դերասան, պրոդյուսեր և սցենարիստ է: Երբ Էլենը 16 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվում են, և Էլենը մոր և խորթ հոր հետ տեղափոխվում է Ատլանտա, իսկ Վանսը մնում է հոր մոտ: ԴեՋեներեսը հիշում է Ատլանտայի իրենց կյանքը որպես իրենց կյանքի ամենածանր շրջան, որովհետև մայրը բուժվում էր կրծքի քաղցկեղից: Մորը դեպրեսսիայից հեռու պահելու համար Էլենը նրա համար կատակերգական ներկայացումներ էր անում: Էլենի ջանքերը զուր չանցան, և մայրը հաղթահարեց հիվանդությունը: 
1976-ին, ավարտելով դպրոցը, ԴեՋեներեսը տեղափոխվում է Նոր Օռլեան` այնտեղԷլեն Լի ԴեՋեներես ընդունվելով համալսարան: Սակայն շուտով նա թողնում է ուսումը: Նա ստիպված էր զբաղվել ցածր որակավորում ունեցող աշխատանքով, որպեսզի փող վաստակի: Նա աշխատել է որպես հագուստի վաճառողուհի, մատուցողուհի, բարմեն, բանվոր, բացի այդ մի շարք սրճարաններում և ակումբներում հանդես էր գալիս կատակերգական համարներով: 
Հեռուստատեսությունում Դեջեներեսի աշխատանքը սկսում է 1980-ականների սկզբին` մի քանի սերիալներում նկարահանվելով: Իսկական հաջողություն նրան բերում է «Ահա իմ ընկերները» սիթքոմ-սերիալը, որն առաջին սեզոնից հետո վերանվանվում է «Էլեն»: Սերիալը հեռարձակվում էր ABC հեռուստատեսությամբ 1994-1998 թվականներին և առավել ճանաչում է ձեռք բերում 1997-ին, երբ Օպրա Ուինֆրիի շոուի ժամանակ Էլենը խոստովանում է իր միասեռականության մասին: 1998-ին սերիալի ռեյթինգը սկսում է ընկնել, և ABC հեռուստաալիքը որոշում է փակել շոուն:
1996-ից 2001 թվականներին ԴեՋեներեսը մասնակցում է տարբեր հեռուստատեսային նախագծերում և նկարահանվում մի շարք ֆիլմերում: 1996 և 1997 թվականներին նրան է վստահվում Գրեմմի արարողության հաղորդավարի դերը:
2001-ին ԴեՋեներեսը վերադառնում է հեռուստատեսություն իր նոր` «Էլենի շոուն» նախագծով, որը կրկին մեծ ռեյթինգ չի հավաքում և սահմանափակվում է մեկ սեզոնով: Այդ տարի Էլենը վարում է Էմմի մրցանակաբաշխությունը: 
2003-ի սեպտեմբերին ԴեՋեներեսը երրորդ անգամ բացում է իր շոուն. այս անգամ շոուն փոխել էր իր ֆորմատը և սկսում հեռարձակվել NBC հեռուստաալիքով: Չնայած մրցակցությանը` շոուն բավականին մեծ հաջողություն է ունենում քննադատների շրջանում և ստանում է չորս Էմմի: 2010 թվականին Էլենն ընդգրկված էր American Idol հեռուստաշոուի ժյուրիի կազմում:
2004 թվականից Էլենը հարաբերությունների մեջ է Պորսիա դե Ռոսսիի հետ: Նրանք ամուսնացել են 2008 թվականի օգոստոսի 16-ին` հարսանիքին հրավիրելով 19 հյուրի, այդ թվում իրենց մայրիկներին: Նրանք ապրում են Բեվերլի Հիլզում` երեք շների և չորս կատուների հետ: Երկուսն էլ բուսակեր են:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries