Կսենիա Սոբչակը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 5-ին Սանկտ-Պետերբուրգում: Մանուկ հասակում Կսենիան զբաղվում էր բալետով և գեղանկարչությամբ: Սովորել է անգլիական թեքումով դպրոցում: 1998-ին ընդունվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 2001-ին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում: 2004-ին
Սոբչակը դառնում է ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող «Дом-2» ռեալիթի-շոուի հաղորդավարը: Այդտեղից սկսում է Սանկտ-Պետերբուրգի առաջին քաղաքապետի աղջկա աստղային կյանքը:
Կսենիա Սոբչակն առաջին հերթին ասոցացվում է էպոտաժի, սկանդալների և գլամուրային խնջույքների հետ: Սակայն դրա հետ մեկտեղ Կսենիան շատ խելացի և անկեղծ կին է:
- Խնայում է ժամանակը, այլ ոչ փողը: «Լավ բան կարելի է գտնել նաև տոնավաճառում: Պարզապես եթե ես տոնավաճառ գնայի, մի քանի անգամ շատ ժամանակ էի ծախսելու նորաձև և ոճային իր գտնելու համար: Բայց ես խնայում եմ ժամանակն ու գնում եմ բուտիկներ»:
- Տարվող մարդ է: «Սկզբից շատ էի սիրում անընդհատ ինչ-որ նոր բան ձեռնարկել: Հիմա դա այլևս բարդ բան է: Իմ կյանքում սթրեսը շատ է: Լարված գրաֆիկ ունեմ: Որոշ առումով օգնում են յոգայի պարապմունքները: Բայց դրանցից հետո ես կրկին ինչ-որ տեղ եմ սլանում: Շատ հանդիպումներ, նկարահանումներ, լրագրողական մեծ աշխատանք: Եվ ահա արդեն ժամը 12-ն է, իսկ ես դեռ պիտի աշխատեմ: Իսկ ես ուզում էի ընկերներիս տեսնել»:
- Չի պատրաստում: «Ես պատրաստելուց կիլոմետրերով հեռու եմ: Չնայած մի
անգամ բորշ եմ պատրաստել սիրած էակի համար: Դա մի իսկական արարողություն էր սկսած մթերքների գնումից մինչև պատրաստումը: Հաշվի առնելով, որ դրանից առաջ ես փորձ բացարձակ չունեի, բորշը համեղ էր ստացվել, չնայած ընկերուհիս հեռախոսով ասում էր, թե ինչը ինչից հետո անեմ»:
- Գիտի իր արժեքը: «Ես ինքս ինձ շատ եմ սիրում: Ավելին` ես ինձ շատ հավանում եմ: Դե պարզապես ես ուրիշ տիպի գեղեցկություն ունեմ. Բարբի տիկնիկ չեմ: Իհարկե ես դուր եմ գալիս տղամարդկանց, միշտ շատ երկրպագուներ ունեմ: Հավատացեք` հինգերորդ համարի կուրծք ունեցող և ոչ մի աղջիկ ինձ մրցակից չէ: Տղամարդկանց գրավելու հարցում ես արտաքինն այդքան էլ չեմ կարևորում»:
- Սովորում է ուժեղներից: «Երբ ընդունվեցի անգլիական թեքումով դպրոց, ամենաթույլն էի: Անցավ երկու տարի, և ես դարձա ամենաուժեղը: Բայց ոչ թե նրա հաշվին, որ ճանապարհից մի կողմ քշեցի մյուսներին: Պարզապես նրանք սովորելու վրա ծախսում էին մի ժամ, իսկ ես` երկու և կես ժամ: Պետք է գտնվել ուժեղների կողքին: Ուժեղներից ավելի շատ բան ունես վերցնելու»:
- Իրեն անտի-գլամուրային է համարում: «Գլամուրն ուզում է բոլորին դուր գալ, իսկ ես կոտրում եմ բոլոր կարծրատիպերն ու երբեմն չեմ կարողանում կանգ առնել: Երբեմն ես իսկապես շատ եմ տարվում, հետո ինքս ինձ հարցնում եմ` ինչու մի հաղորդումից հետո հարաբերություններ փչացնել այսքան մարդկանց հետ»:
- Մարդու մեջ գնահատում է ներքին ուժը: «Կարևորը մարդ ուժեղ ներաշխարհ ունենա: Այնպիսին, որ եթե նրան մերկ փողոց նետեն, մեկ-երկու ամիս հետո կարողանա հագնվել, իսկ մի տարի անց` աշխատել: Իսկ եթե մարդ ձգտումներ չունի և միայն հարբեցողությամբ է զբաղված, ես թքած ունեմ նրա վրա»:
- Չի կարողանում թույլ լինել: «Անձնական հարաբերություններում ես իսկական անհաջողակ եմ. կյանքում շատ բան եմ սովորել, բացի մի բանից. չեմ կարողանում թույլ լինել: Ես տղամարդկային շատ մեծ էներգիա ունեմ. սիրում եմ աշխատել, համագործակցություն, մրցակցություն: Իսկ կինը, իրական կինը, այլ բան է: Կինը քնքշություն է, զիջելու և լռելու ունակություն»:
- Լավ ընկերուհի է: «Իմ ամենագլխավոր առավելությունը համարում եմ ընկերություն անելու կարողությունս: Ողջ հոգով եմ ընկերություն անում: Սիրո հարցում այդքան հաջողակ չեմ, որքան ընկերության: Երբ խոսքը գնում է ընկերներիս մասին, ինձ երկրորդական դիրքում եմ դնում և առաջին հերթին մտածում եմ նրանց շահերի և հետաքրքրությունների մասին»:
- Չի շտապում մայրանալ: «Ես այն կարծիքին եմ, որ կապիտալիզմը լավագույն հակաբեղմնավորիչն է: Երբ նորմալ կյանք, աշխատանք, կրթություն և հնարավորություններ ունես, բացարձակ ցանկություն չես ունենում կյանքդ ծախսել տակաշորերի, բորշերի և այլ «հաճույքների» վրա»: