A+ A A-

Կամերոն Դիաս

Կամերոն ԴիասԿամերոն Դիասը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 30-ին Սան-Դիեգո քաղաքում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը: Դիասի հայրը մեքսիկացի է, մայրը` անգլիացու և գերմանացու խառնուրդ: Մանուկ հասակում Դիասը բավականին չարաճճի երեխա էր` լսում էր մեթալ, զվարճանում տեղացի տղաների հետ, հայհոյում և հարկ եղած պահին ջարդում դիմացինի մռութը: Մայրն ըմբռնումով էր մոտենում աղջկա երաժշտական նախասիրություններին և անգամ ուղեկցում էր նրան Մետալիկայի ու Օզի Օզբորնի համերգներին:
Այդ ժամանակ աղջիկն անգամ չէր էլ մտածում դերասանուհու կամ մոդելի կարիերայի մասին. նա երազում էր կենդանաբան դառնալ: Տանը նա իսկական կենդանաբանական այգի ուներ` կատուներ, շներ, թռչուններ և անգամ մկներ ու օձեր: Սակայն ճակատագիրն այլ կերպ է դասավորվում. երբ Դիասը 16 տարեկան էր, խնջույքներից մեկի ժամանակ ծանոթանում է լուսանկարիչ Ջեֆ Դյունասսի հետ, ով առաջարկում է նրան աշխատել իր մոդելային գործակալությոնում:
Պայմանագիր կնքելով` Դիասը սկսում է նկարահանվել տարբեր գովազդայինԿամերոն Դիաս հոլովակներում, իսկ նրա դեմքը զարդարում էր նորաձևության մասին ամսագրերը: Նկարահանումների մեկ օրվա համար նա մինչև երկու հազար դոլար էր ստանում: Այդ ժամանակ նա երկարատև հարաբերություննեի մեջ էր պրոդյուսեր Կարլոս դե լա Տորրեյի հետ, որոնք տևում են հինգ տարի:
Դիասի կինոկարիերան բավականին արագընթաց ու սրընթաց առաջ է գնում: Մի անգամ Դիասը հանկարծակի բախվում է «Դիմակ» ֆիլմի սցենարին, որը դրված էր իր մենեջերի սեղանին: Դերասանական ոչ մի հմտություն չունենալով` նա փորձում է իր ուժերը և 12 լսումներից հետո ստանում է դերը: Ֆիլմն իսկական հիթ է դառնում, և Դիասը դառնում է տարվա ամենախոստումնալից դերասանուհին: Որոշ կասկածամիտներ համարում էին, որ այս դերակատարումից հետո նրա կարիերան առաջ չի գնա, սակայն Դիասը որոշում է համոզել նրանց, որ դա այդպես չէ:
Դերասանուհու փառքն ավելի է աճում «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմից հետո, որտեղ նա խաղում է Ջուլիա Ռոբերտսի հետ: Ամեն դեպքում այդ ֆիլմում նա դեռևս երկրորդ պլանի դերասանուհի էր:
Իրավիճակը փոխվում է 1998 թվականին «Ինչ-որ բան Մերիի մասին» ֆիլմից հետո, որը դառնում է տարվա լավագույն կատակերգությունն ու այդ ժամանակի ամենասիրված ֆիլմերից: Դիասի երկրպագուների թիվն օրեցօր աճում էր. Ամերիկան սիրում էր Կամերոն Դիասին:
Դիասի մասին ևս մեկ անգամ բուռն խոսում են «Չառլիի հրեշտակները» ֆիլմից հետո: Այստեղ նրա խաղընկերուհիներն էին Դրյու Բերիմորը և Լյուսի Լյուն:
2001 թվականին Դիասը Ոսկե գլոբուս է ստանում «Վանիլային երկինքը» ֆիլմում երկրորդ պլանի դերասանական աշխատանքի համար: Բացի այդ` «Շրեկ» մուլտֆիլմում նրան է պատկանում Ֆիոնայի ձայնը: Այդ աշխատանքի համար նա ստացավ 10 միլիոն դոլար` դառնալով Հոլիվուդի ամենաթանկ վարձատրվող դերասանուհիներից մեկը:
Կամերոն Դիաս2002 թվականին Դիասը նկարահանվում է «Չառլիի հրեշտակները» ֆիլմի երկրորդ մասում` գրեթե գերազանցելով Ջուլիա Ռոբերտսի հոնորարները:
«Չառլիի հրեշտակներից» հետո Դիասը կրկին իր վրա է հրավիրում հանրության ուշադրությունը և հրավիրվում Շրեկի երկրորդ և երրորդ մասերի աշխատանքներին: 
2004-ին Կամերոնը հայտնվում է «FHM» ամսագրի` «Ամենասեքսուալ կանանց թոփ 100» ցուցակում, իսկ 2005-ին Մակսիմ ամսագրի համանուն ցուցակում գրավում է 11-րդ տեղը:
Շատ մեծ աղմուկ է առաջացնում Կամերոնի նշանադրությունը երգիչ և դերասան Ջարեդ Լետոյի հետ: Նշանադրությունն ամուսնության չհասավ: Նրանք բաժանվեցին 2002 թվականին: Ասում են Ջարեդը լքել էր Դիասին, որովհետև խանդում էր նրան:
Դրանից հետո Դիասը հանդիպում էր Ջասթին Թիմբերլեյքի հետ, սակայն 2007-ին զույգը բաժանվում է: 2008-ին շշուկներ էին պտտվում, թե դերասանուհին հանդիպում է շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերի հետ:
2008-ի գարնանը լույս է տեսնում «Մի անգամ Վեգասում» ֆիլմւը, որը շատ է սիրվում հանդիսատեսի կողմից: 
2008-ի ամռանը Կամերոնը սկսում է հանդիպել բրիտանացի մոդել Պոլ Սկելֆորի հետ, իսկ 2010-ին հանդիպում էր բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:
2009-ի հունիսի 23-ին Հոլիվուդի Փառքի արահետում տեղադրվում է Կամերոն Դիասի անվանական աստղը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries