Ուիլլ Սմիթ
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Ուիլլարդ Քրիստոֆեր Սմիթը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆիլադելֆիայում: Մայրն ուսուցչուհի էր, հայրն աշխատում էր սառնարանների գործարանում: Դեռ դպրոցում Ուիլը, շնորհիվ իր հմայքի ու ցանկացած տհաճ իրավիճակից դուրս գալու կարողության, բոլորի սիրելին էր: Դպրոցում նրան «արքայազն» էին անվանում:12 տարեկանում Ուիլլը տարվում է «ռեփով»: Իր ընկերոջ հետ նա խումբ է բացում: Նրան հաջողո
ւթյուն էր սպասվում: Նրանց երկու ձայնասկավառակները պլատինե են հռչակվում, իսկ սինգլերից մեկի համար խումբը Գրեմմի է ստանում:
ւթյուն էր սպասվում: Նրանց երկու ձայնասկավառակները պլատինե են հռչակվում, իսկ սինգլերից մեկի համար խումբը Գրեմմի է ստանում:
Չնայած Սմիթի գործերը լավ էին ընթանում, 18 տարեկանում նա ծախսել էր վաստակած
փողերի մեծ մասն ու խրված էր պարտքերի մեջ: Հենց այդ ժամանակ Warner Brothers ընկերության պրոդյուսեր Բեննի Մեդինան որոշում է Բեվերլի Հիլզի հարուստ ընտանիքում դաստիարակվող աղքատ տղայի մասին հեռուստատեսային սերիալ նկարահանել: Սերիալի գլխավոր դերը բաժին է հասնում Ուիլլ Սմիթին: 1990 թվականին Սմիթի մասին իմանում են միլիոնավոր հեռուստադիտողներ:
փողերի մեծ մասն ու խրված էր պարտքերի մեջ: Հենց այդ ժամանակ Warner Brothers ընկերության պրոդյուսեր Բեննի Մեդինան որոշում է Բեվերլի Հիլզի հարուստ ընտանիքում դաստիարակվող աղքատ տղայի մասին հեռուստատեսային սերիալ նկարահանել: Սերիալի գլխավոր դերը բաժին է հասնում Ուիլլ Սմիթին: 1990 թվականին Սմիթի մասին իմանում են միլիոնավոր հեռուստադիտողներ:Սերիալը շարունակվում էր վեց տարի, սակայն այդ ընթացքում Ուիլլը միայն այդտեղ չէր նկարահանվում: Սկզբից նա նկարահանվեց մի քանի հեռուստանախագծերում, իսկ 1992-ին էկրաններ բարձրացավ նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը:
Հատկապես հաջող էր 1993 թվականը, երբ նա նկարահանվում է երկու ֆիլմում: Քննադատների կողմից դրական արձագանքներ ստանալով Ուիլլ Սմիթը Մարտին Լոուրենսի հետ նկարահանվում է «Վատ տղաները» ֆիլմում, որը կոմերցիոն մեծ հաջողություն է ունենում: 2003-ին նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասը:
Ուիլլ Սմիթին մեծ հաջողություն է բերում 1997 թվականին նկարահանված «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը: Ֆիլմն ահռելի հաջողություն է ունենում, և որոշվում է նկարահանել դրա շարունակությունը: Ֆիլմի սաունդթրեքը, որ հենց Սմիթն էր կատարում, երաժշտական հիթ է դառնում: Այդ հաջողությունը ստիպում է Սմիթին կրկին անդրադառնալ ռեփին և նույն տարի թողարկել ձայնասկավառակ ու վերադառնալ երաժշտական ասպարեզ:
1998 թվականին` «People» ամսագրի անցկացրած հարցման Ուիլլ Սմիթը հռչակվում է մոլորակի ամենագեղեցիկ հիսուն մարդկանցից մեկը:
2001-ին նկարահանված Ալի ֆիլմում Մուհամեդ Ալիի դերակատարման համար նա առաջադրվում է Օսկարի: Հաջորդ առաջադրումը 2006 թվականին էր:2002-ին MTV Movie Awards մրցանակաբաշխության ժամանակ Ալի ֆիլմի համար ստանում է մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար:
2002-ի աշնանը թողարկում է "Greatest Hits" լավագույն երգերի ձայնասկավառակը:
2002-2003 թվականներին Ուիլլ Սմիթը զբաղված էր «Սևազգեստ մարդիկ-2» և «Վատ տղաները 2» սիկվելներում: 2004-ին Ուիլլ Սմիթը դեր է ստանում «Ես ռոբոտ եմ» ֆիլմում: Բացի այդ նա զբաղվում էր մուլտֆիլմերում աշխատանքներով:
2008 թվականին Ուիլլ Սմիթը գլխավորում է Հոլիվուդի ամենաթանկ վարձատրվող դերասանների Forbes-ի ցուցակը: Այդ ժամանակ նա վաստակում էր տարեկան 80 միլիոն դոլար: Սմիթը Հոլիվուդում առաջին դերասանն էր, ում ութ ֆիլմերը հերթականությամբ վարձույթներում հավաքում էին ավելի քան 100 միլիոնական դոլար:
XXI դարի երկրորդ տասնամյակի սկզբին Ուիլլ Սմիթը շարունակում է մնալ Հոլիվուդի ամենացանկալի դերասաններից մեկը:






