A+ A A-

Շառլ Ազնավուր

Շառլ ԱզնավուրՆա հայ փախստականների որդի է, ով փառքի բարձունք հասավ միայն իր ցանկության ուժով: Նա քսան տարի ծախսեց, որպեսզի աստիճանաբար բարձրանա հաջողության բարձունքին: Այսօր Շառլ Ազնավուրը ռոմանտիկ երգի մարմնացում է ողջ աշխարհի համար և իր արժանի տեղն ունի համաշխարհային լավագույն երգիչների շարքում:
Այն, որ նա ծնվել է Փարիզում, պատահականություն է: 1924 թվականի մայիսի 22-ն էր. նրա ծնողները Ֆրանսիայում ԱՄՆ վիզայի էին սպասում: Հայրը Նիկոլայ II թագավորի նախկին խոհարարի որդի էր, իսկ մայրը սերում էր հայ փախստականների ընտանիքից: Հայրը Փարիզում հայկական փոքրիկ ռեստորան է բացում, որտեղ երգում էր փախստականների համար: Ծնողները Շառլին և քրոջը ստեղծագործ միջավայրում էին մեծացնում:  
1929-ի տնտեսական ճգնաժամից հետո Ազնավուրյանների ընտանիքը տեղափոխվում էՇառլ Ազնավուր Cardinal-Lemoine փողոց, որտեղ թատերական դպրոց կար: 1933-ին Շառլը, ով երազում էր դերասան դառնալ, ընդունվում է այդ դպրոց:
Շատ շուտով Շառլը սկսում է մասնակցել մասսայական տեսարաններում, ապա փոքրիկ դերեր է ստանում թատրոնում և կինոյում: 1939-ին հայրը պատերազմ է գնում, և Շառլը ստիպված թողնում է դպրոցը: 1941-ին Շառլը հանդիպում է կոմպոզիտոր Պիեր Ռոշեին, ում հետ դուետ է գրում և ելույթներ ունենում Փարիզի կաբարեներում: Բոհեմական միջավայրն ընդունում է նրանց:
1946 թվականին Շառլ Ազնավուրը հանդիպում է Էդիտ Պիաֆին և իր կուռքին` Շառլ Տրենեին: Նույն թվականին Շառլն ամուսնանում է, իսկ հաջորդ տարի հայր դառնում: 40-ականների վերջին Ազնավուր-Ռոշե դուետը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ նրանց է սպասում ամիսների անհավանական հաջողությունը:
1952 թվականին Ազնավուրը վերադառնում է Ֆրանսիա: Պիեր Ռոշեն ամուսնանում է և մնում Ամերիկայում: Ազնավուրը սկսում է միայնակ հանդես գալ, սակայն հանդիսատեսը չի ընդունում նրան: Նա ռեվանշ է վերցնում` ճանաչվելով որպես կոմպոզիտոր:  
1952  թվականին ծնվում է Շառլի երկրորդ զավակը:
1954 թվականին Շառլը պլանավորում է այցելել Հյուսիսային Աֆրիկա, որտեղ նրան է սպասում առաջին հաջողությունը: Այդ ժամանակ նա իր երգացանկում ընդամենը 30 երգ ուներ: Հանդիսատեսը նրան ջերմ է ընդունում:
1956 թվականին Ազնավուրն ամուսնանում է երկրորդ անգամ: Ծնվում է որդին` Պատրիկը:
1957-ին Ազնավուրին համերգների հաղթարշավ է սպասվում Ալգամբրեում և Օլիմպիայում: 
Դրանից հետո նա որոշում է միջազգային շրջագայության գնալ: Նրան ամենուր հաջողություն էր սպասվում: Կինոյում նա նույնպես հաջողություններ է ունենում: 
1960 թվականին Ֆրանսուա Տրյուֆֆոն Շառլին նկարում է «Կրակեք դաշնակահարի վրա» ("Tirez sur le pianiste") ֆիլմում, որի հաջողությունը նրա առջև է բացում Կարնեգի-հոլի դռները: Քննադատները ծափահարում են Շառլ Ազնավուրին, և նա որոշում է գնալ համաշխարհային շրջագայության, որ տևում է մի քանի տարի: Ազնավուրը համաշխարհային աստղ է դառնում և միլիորավոր սկավառակներ է վաճառում: 
1966-ին Շառլ Ազնավուրը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունն ու գրավում Լատինական Ամերիկան:
Մի քանի տարի շարունակ Ազնավուրը միջազգային շրջագայությունների մեջ էր` ժամանակ առ ժամանակ ելույթ ունենալով Ֆրանսիայում:
1968 թվականին Լաս Վեգասում Ազնավուրն ամուսնանում է շվեդ Ուլլլա Տորսելի հետ, որից հետո պսակադրվում է նաև հայկական եկեղեցում: Դրանից հետո նա երկար ժամանակ ապրում էր ԱՄՆ-ում: Մի տարվա ընթացքում նա բազմաթիվ համերգներ էր տալիս ԱՄՆ-ի համալսարաններում: Հատկապես նշանավոր էր Բրոդվեյում նրա հաջողությունը: 
1972 թվականին Ազնավուրի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում: Նա ընկնում է դահուկներից և մի քանի ամիս չի կարողանում շարժվել: Նա օգտվում է այդ իրավիճակից և կոմպոզիտոր Ժորժ Հարվարենցի հետ գրում է «Douchka» օպերետան:
1975-ին Հայոց ցեղասպանության 60-ամյա տարելիցի կապակցությամբ գրում է "Ils sont tombés" երգը: 
Հետագա տարիներին Շառլ Ազնավուրը շարունակում էր գրել երգեր, նկարահանվել ֆիլմերում և շրջագայելով:
Շառլ Ազնավուր
Երբ 1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, Շառլ Ազնավուրը միավորեց իր ուժերը հայրենիքին օգնելու համար: Նա բացում է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որը կոչ է անում մարդկանց հագուստ և ուտելիք հավաքել` օգնելու տուժածներին: 1989 թվականին հայազգի ռեժիսոր Անրի Վերնելի հետ Ազնավուրը կոչ է անում ֆրանսիացի արտիստներին միասին տեսահոլովակ նկարահանել: Իննսուն երգիչ ու դերասան ձայնագրում են «Քեզ համար Հայաստան» երգը, որ վաճառվում է միլիոնավոր օրինակներով: Դրանից հետո Ազնավուրը դառնում է ՅՈւՆԵՍԿՈ-ում Հայաստանի մշտական դեսպան: 
90-ականների սկզբին նա շարունակում է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությամբ: 
1994-ին Ազնավուրը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, որպեսզի վերաթողարկի իր բոլոր երգերը, որոնց թիվն այդ ժամանակ արդեն հասնում էր 1000-ի: 1996-ին թողարկվում է Ազնավուրի երգերի ամբողջական հավաքածուն` կազմված 30 ձայնասկավառակներից: 
 
Տարիներ են անցնում, սակայն հայազգի հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը շարունակում է մնալ աշխարհի մեծագույն երգիչներից մեկը: Հայ ազգն իսկապես պետք է հպարտ լինի, որ այսպիսի զավակ ունի:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries