A+ A A-

Հարցազրույց Բեյոնսեի հետ

ԲեյոնսեPeople ամսագիրը հերթական անգամ կազմել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց ցուցակը: Այս անգամ ցուցակը գլխավորում է 30-ամյա երգչուհի Բեյոնսեն: Բեյոնսեն հարցազրույց է տվել ամսագրին:

-Ի՞նչ եք զգում որպես մոլորակի ամենագեղեցիկ կին:

-Ապշելու բան է: Եվ մեծ պատիվ ինձ համար: Հիմա ինձ ավելի գեղեցիկ եմ զգում, քան երբևէ: Չէ՞ որ մայրացել եմ: Այնպես եմ զգում, ասես հենց դրա համար եմ ծնվել:

-Ինչպե՞ս են փոխվել խնամքի մեթոդները:

-Մատներս ու կրունկներս ծննդաբերությունից հետո կոշտացել են: Աշխատում եմ հետևել ինձ, օրական առնվազն չորս լիտր ջուր եմ խմում կիտրոնի հետ, որպեսզի ընդունեմ բոլոր վիտամինները:

-Ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա` համեմատած այն ժամանակի հետ, երբ 20 տարեկան էիք:Բեյոնսե

-Հիմա ինձ ավելի վստահ եմ զգում: Ընդունել եմ թերություններս: Ինձ մոտ էլ են լինում օրեր, երբ նայում եմ հայելու մեջ և մտածում. «Աստված իմ, որքան կուզեի այս կամ այն բանը փոխել»: Բայց տարիքի հետ գիտակցում ենք, որ այդ թերություններն էլ են մեզ զարդարում:

-Մարմնի ո՞ր մասով եք հիմա հպարտ:

-Հպարտ եմ, որ ծննդաբերությունից հետո իրանս կրկին բարակել է:

-Իսկ ո՞ր մասից եք դեռևս դժգոհ:

-Ինձ համար միշտ բարդ է եղել պահել ձեռքերիս վերևի մասը: Դրա վրա դեռ երկար պետք է աշխատեմ:

-Ե՞րբ եք ձեզ առավել գեղեցիկ զգում:

-Երբ դուրս եմ գալիս լոգանքից: Մաքուր եմ, գեղեցիկ ներքնազգեստ եմ կրում, պառկում եմ անկողնուս: Այդ ժամանակ ինձ իսկապես գեղեցիկ երջանիկ եմ զգում, երբ դիմահարդարված չեմ և կարող եմ զգալ մաշկս:

-Ինչպե՞ս է փոխվել ձեր մարմինը ծննդաբերությունից հետո:

-Ստիպված եմ վերադառնալ նախկին կազմվածքիս: Ես հիմա այդքան էլ ձիգ չեմ: Բայց զգում եմ, որ մարմինս կարգի է գալիս: Պետք է միայն աշխատել դրա վրա:

-Ունե՞ք այնքան հին կոսմետիկա, որ պետք է դեն նետեք:

-Ես հեշտությամբ եմ դեն նետում հին և անպետք իրերը, բայց այ թարթչաներկը երկար եմ պահում: Նախընտրում եմ ոչ այդքան նոր թարթչաներկ. այն թարթիչներն ավելի խիտ ու երկար է դարձնում:

-Հիշու՞մ եք, թե երբ եք առաջին անգամ դիմահարդարվել:

-Ես խաղում էի մայրիկիս կոսմետիկայի հետ, երբ մոտ վեց տարեկան էի: Կապույտ ստվերաներկ, կարմիր շրթներկ ու ինչ-որ ահավոր դիմափոշի էի քսել դեմքիս: Ծաղրածուի նման էի, բայց այդ ժամանակ վստահ էի, որ շատ գեղեցիկ եմ:

-Ինչպիսի տեսքով է ձեզ նախընտրում տեսնել ձեր ամուսինը:

-Նա սիրում է, երբ ես բարձրակրունկներով չեմ: Նա ինձ բնական է սիրում:

-Նկարագրեք ձեր իդեալական կիրակին:

-Օր ընտանիքիս հետ: Ոչ մի աշխատանք, անգամ աշխատանքի մասին խոսացություն: Լանչ իմ սիրած պիցցայատանը, մի բաժակ կարմիր գինի և ինչ-որ սերիալ:

Բեյոնսե-Կարևոր իրադարձություններից առաջ միշտ ինքներդ եք դիմահարդարվում: Ինչու՞:

-Սիրում եմ ինքս դիմահարդարվել: Բայց չեմ կարող ինչ-որ մեկին դիմահարդարել: Ճիշտն ասած չեմ էլ փորձել: Ես գիտեմ իմ դեմքը և գիտեմ, թե ինչպես է պետք ճիշտ ներկայացնել դեմքս:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որպեսզի տանից առանց դիմահարդարման դուրս գաք:

-Ես ինձ վատ չեմ զգա, եթե ինչ-որ մեկն ինձ առանց դիմահարդարման տեսնի: Ես հաճախ եմ այդպես դուրս գալիս` առանց դիմահարդարման, միայն ակնոց ու շրթունքների փայլ:

-Ինչպե՞ս դիմակայեցիք արհեստական փորի և սուրոգատ մոր մասին շշուկներին:

-Դե դա լրիվ անհեթեթություն էր, բայց ուշադրություն չեմ դարձրել դրան: 

-Դուք երիտասարդ մայր եք: Ինչպիսի՞ օրինակ եք ուզում լինել:

-Ես ուզում եմ ցույց տալ կանանց, որ այն, որ դուք մայր եք դառնում, չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ամեն ինչից: Դու կարող ես մայր լինել և ցանկալի մնալ ամուսնուդ համար: Կարող եք ուժեղ լինել զավակիդ համար: Կարող եք բարեհոգի լինել: Կարող եք սիրել քեզ ու ընտանիքիդ: Ես ուզում եմ առաջ գնալ իմ կարիերայում:

-Ի՞նչ կարող ենք գտնել միշտ ձեր պայուսակում:

-Մի քանի զույգ արևային ակնոց, շրթունքների փայլ, օծանելիք: Եվ ծծակ:

Բեյոնսեն կիսվում է գեղեցության իր գաղտնիքներով.

  • Միշտ լվացեք կոսմետիկան ձեր դեմքից:
  • Մի խնայեք լավ իրերի վրա:
  • Մի լսեք, թե ինչ են խոսում ձեր մասին. նախանձողներ միշտ կգտնվեն:
  • Ծիծաղեք. դա օգտակար է մարմնի և հոգու համար:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries