A+ A A-

Չակ Նորիս

Չակ ՆորիսՉակ Նորիսը ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին Օկլահոմա նահանգում: Հայրը ավտոմեխանիկ էր և սիրում էր խմել: Չակի պապը մաքուր իռլանդացի էր, իսկ մոր երակներով հնդկացիական արյուն էր հոսում: Չակի մանկության տպավորություններն էին կարիքը, ապրելու մշտական վայրի բացակայությունը, կիսաաղքատ կյանքը, ապա նաև ծնողների ամուսնալուծությունն ու խորթ հոր ներկայությունը: Չակ Նորիսը հիշում է, որ հենց խորթ հայրն է նրա մեջ սեր սերմանել դեպի սպորտը:
Մեծանալով Չակ Նորիսն ազատ ժամանակ բանվոր էր աշխատում և երազում էր ոստիկան դառնալ: Երազանքն իրականացնելու համար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նա միանում է Ռազմաօդային ուժերին ու 1959 թվականին տեղափոխվում Հարավային Կորեա: Այդ ժամանակ նա ամուսնացած էր իր դասընկերուհի Դիանա Հոլեչեկի հետ: Իր խոսքերով ծառայությունն անսահման ձանձրալի էր, ուստի ինքը սկսեց զբաղվել սպորտով և գրվեց ձյուդոյի, ապա նաև տեկվոնդոյի ակումբներ: Երեք տարի անց նա արդեն սև գոտի ուներ:
1963 թվականին Չակ Նորիսը բացում է կարատեի առաջին դպրոցը, մեկ տարի անց նաևՉակ Նորիս երկրորդը, իսկ 1965-ին մեկնում Լոս-Անջելես` մասնակցելու բոլոր աստղերի չեմպիոնատին: Այնտեղ Չակը հաղթանակ է տանում: 1968 թվականին Չակը կարատեի դպրոցների ցանց է բացում, որը բաղկացած էր 32 դպրոցից: Այդ ժամանակ նա հռչակվում է կարատեի աշխարհի չեմպիոն և պահպանում իր տիտղոսը յոթ տարի շարունակ:
Կինոյում իր կարիերան Չակը սկսել է հայտնի դերասան Սթիվ Մակ Կուիրինի շնորհիվ, ով ժամանակին Նորիսին կարատեի դասեր էր տալիս: Հենց նա է Նորիսին նկարահանման հրապարակ բերել: Առաջին հարաբերական լուրջ դերերը Չակը խաղացել է Բրյուս Լիի հետ: 
Չակ Նորիսին դուր եկավ կինոյում նկարահանվելը, սակայն հաջող դեբյուտից հետո նա ստանում է միայն մեկ հրավեր նկարահանվել երկրորդական դերում: Ֆիլմն այնքան անհաջող էր ստացվել, որ մինչև 1981 թվականն այն չէին թույլատրում ցուցադրել:
Շփվելով պրոֆեսիոնալ դերասանների հետ` Չակը հասկացավ, որ դերասանական արվեստը հմտությունների ցուցադրում չէ միային. այն շատ ավելի բարդ բան է: Նա որոշեց դերասանական արվեստ սովորել իսկական պրոֆեսիոնալների մոտ: Դերասանական դպրոցում Չակի ուսուցիչն էր Էսթելլա Հարմոնը: 34-ամյա կարատեիստն ամենաավագ աշակերտն էր: Դերասանական դասերը նրան շատ բան են տալիս. նա դառնում է ավելի անկաշկանդ տեսախցիկի առջև, սովորում է ճիշտ արտասանության:
1977 թվականին նա վերադանռում է կինո և շուտով դառնում  Cannon Pictures ընկերության ֆիլմերի աստղ: 1990-ականների սկզբին ընկերությունը սնանկանում է, սակայն Չակը շարունակում էր նկարահանվել:
1993 թվականին CBS հեռուստաալիքն առաջարկում է Չակին նկարահանվել տեխասցի ռենջեր Ուոքերի դերը, և Չակը համաձայնում է: 
30 տարվա համատեղ կյանքից հետո Նորիսն ամուսնալուծվում է և ամուսնանում 25-ամյա դիզայներ Մոնիկա Հոլի հետ: Նորիսը լավ հայր է: Նա ընկերական հարաբերությունների մեջ է իր ավագ որդիների հետ: 
Չակ ՆորիսՉակ Նորիսը կարծես թե շատ է սիրում Ռուսաստանը: 1992 թվականին նա այցելել է Մոսկվա` որպես քիքբոքսինգի դատավոր, իսկ 1996-ին Մոսկվայում բացել է Chuck Norris Enterprise Club Beverly Hills սեփական ակումբը, որտեղ կա կաբարե, խաղատուն և ռեստորան: Նա նաև խաղատուն ունի Լաս-Վեգասում:
Չակ Նորիսը բազմաթիվ հեռուստատեսային շոուների հիմնադիր է, բացի այդ նա հրատարակում է իր սեփական ամսագիրն ու գրել է յոթ գիրք:
Չի կարելի չնշել նաև այն, որ Չակ Նորիսը շատ հայտնի կերպար է հայկական վիրտուալ հասարակության շրջանակներում: Facebook-յան ցանկացած հարցի տարբերակներում անպայման կա Չակ Նորիս տարբերակը, մենք էլ ամեն անգամ կարծես թե հաճույք ստանալով սեղմում ենք հենց այդ տարբերակի վրա: Բացի այդ մոտալուտ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների շարքում կես-կատակ կես-լուրջ շրջանառվում է Չակ Նորիսի անունը, և շատերը հավաստիացնում են, որ քվեաթերթիկներում հենց նրա անունն են նշելու: Դե ինչ, սպասենք, գուցե Չակ Նորիսն էլ տեղ գտնի մեր Ազգային ժողովում :)

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries