Միքի Ռուրկ
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Միքի Ռուրկը ծնվել է 1953 թվականին սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում իռլանդացի կաթոլիկների ընտանիքում: Միքիի հայրը զբաղվում էր մարմնամարզությամբ և բարդ բնավորություն ուներ: Միքին անսահման սիրում էր հորը, և երբ ծնողներն ամուսնալուծվեցին, երբ Միքին յոթ տարեկան էր, դա նրա համար ամենածանր հարվածն էր: Էնն Ռուրքն ամուսնանում է ոստիկանի հետ, և ընտանիքը տեղափոխվում է Մայամի: Խորթ հոր հետ հարաբերությունները չեն ստացվում. Միքին թափառում էր աղքատ թաղամասերում և վիճում բոլորի հետ: Նա սկսում է բոքսով զբաղվել` միաժամանակ խաղալով դպրոցի թատերական խմբակում: Բոքսի կարիերայի սկզբում նա 47 մարտ է ունենում, 19 տարեկանում ուղեղի ծանրագույն ցնցում է ստանում և ստիպված հրաժեշտ է տալիս բոքսին:
Ռուրկը մասնակցում է քոլեջներից մեկի կազմակերպած ներկայացումներից մեկում: Դրանից հետո նա հասկանում է, որ ցանկանում է դերասան դառնալ: Նա ավագ քրոջից 400 դոլար է պարտք վերցնում և վերադառնալով Նյու Յորք` միանում «Actors’ Studio» ստուդիային:
Սկսում են Ռուրկի դժվար օրերը: Նա թիկնապահ է աշխատում տրանսվիստիտների
բարում, շագանակ է վաճառում Կենտրոնական այգում, մաքրում է ջրավազաններ, լվանում հատակներ, իսկ վաստակած փողերը հերիքում էին միայն ուսման համար: Նա մի կեղտոտ հյուրանոցում համար էր վարձում և ոչ ընկեր ուներ, ոչ ընկերուհի:
բարում, շագանակ է վաճառում Կենտրոնական այգում, մաքրում է ջրավազաններ, լվանում հատակներ, իսկ վաստակած փողերը հերիքում էին միայն ուսման համար: Նա մի կեղտոտ հյուրանոցում համար էր վարձում և ոչ ընկեր ուներ, ոչ ընկերուհի: 1978 թվականին նա տեղափոխվում է Լոս-Անջելես: «Ես մասնակցել եմ 78 լսումների, և ոչ մի արդյունք»: Վերջապես Միքիի բախտը բերում է. Սպիլգերգը նկատում է նրան ու հրավիրում նկարահանվելու «1941» ֆիլմում: Դրան հաջորդում են մի քանի էպիզոդիկ դերեր, և անգամ մի գլխավոր դեր:
1982-ին Լուիզիանայում հերթական հեռուստաֆիլմի նկարահանումների ժամանակ Ռուրկը ծանոթանում է սկսնակ դերասանուհի Դեբրա Ֆյուերի հետ: Նրանք շուտով ամուսնանում են, սակայն չորս տարի անց ամուսնալուծվում:
Այդ ընթացքում Ֆրենսիս Ֆորդ Կոպպորան որոշում է քիչ հանրահայտ դերասանների մասնակցությամբ ֆիլմերի շարք նկարահանել, և դրանցից մեկի գլխավոր դերի համար հրավիրում է Միքի Ռուրկին: Ամերիկան չի ընդունում ֆիլմը` ի տարբերություն Եվրոպայում, որտեղ Ռուրկն իսկական աստղ է դառնում: Հաջորդում են «Վիշապի տարին», «Կնքահայր Գրինվիչ Վիլիջը» և վերջապես «9 1/2 շաբաթ» ֆիլմերը, որոնք Ռուրկին համաշխարհային փառք են բերում: Վերջին ֆիլմի շնորհիվ Միքի Ռուրկը դառնում է 80-ականների գլխավոր սեքս-խորհրդանիշը:
Համաշխարհային ամսագրերի շապիկներին գլխավորապես Միքին էր:
1987 թվականին Ալան Պարկերը նկարահանում էր «Հրեշտակի սիրտը» ֆիլմը: Հարրի Հրեշտակի դերը, թերևս, Ռուրկի լավագույն դերն էր: Ալան Պարկերին հաջողվում է բացահայտել Ռուրկի դերասանական ողջ տաղանդը: Այս ֆիլմն ապացուցում է, որ Ռուրկն այն դերասաններից է, որոնց հաջող աշխատանքի համար անհրաժեշտ է լավ նյութ և լավ ռեժիսոր:
Նույն թվականին Ռուրկը նկարահանվում է ևս երկու ոչ կոմերցիոն ֆիլմերում: 1989-ին էկրաններ է բարձրանում «Ֆրանցիսկ» ֆիլմը, որը Ռուրկի համաշխարհային ճանաչումը հասցնում է իր գագաթնակետին:
Նկարահանվելիս Ռուրկը գործածում է Ստանիսլավսկու մեթոդը` մտնել դերի մեջ մինչև ամբողջական կերպարանափոխում: «Կնքահայր Գրինվիչ Վիլիջը» ֆիլմի համար նա գիրացել էր 12 կիլոգրամ, «9 1/2 շաբաթ» ֆիլմի համար` նիհարել 10 կիլոգրամ, «Վիշապի տարին» ֆիլմի համար նա մեկ ամիս աշխատել է ոստիկանությունում: Եվ սա դեռ ամենը չէ:
«Վայրի օրքիդեան» էրոտիկ մելոդրամային նկարահանումների ժամանակ նա հանդիպում է իր երկրորդ կեսին` մանեքենուհի Քերրի Օիսին: Մոտ 20 տարվա տարիքային տարբերությունը չի խանգարում կրքոտ սիրավեպին:
Մի քանի անգամ չեն ստացվում ռեժիսորներ Սկորսեզեի և Բեսսոնի հետ աշխատանքները. Հոլիվուդը Ռուրկին արժանի դերեր չէր առաջարկում: Դերասանը խորը դեպրեսսիայի մեջ է ընկնում, սկսում է խմել և անգամ օգտագործել թմրանյութեր: Վերջապես Ռուրկը վերադառնում է բոքս:
Չդադարելով նկարահանվել` նա մասնակցում է 11 մարտի` հաղթելով դրանցից 10-ում և գրանցելով 6 նոկաուտ: Նրան առաջարկում են պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար, սակայն խորհրդակցելով հարազատների հետ` Ռուրկը հրաժարվում է: Նա որոշում է վերջնականապես հրաժեշտ տալ բոքսին:Նրա դեմքն այլևս այն չէր. նա ստիպված դիմում է պլաստիկ վիրաբուժության օգնությանը: Քերրի Օտիսը լքում է նրան: Փող չկար, ուստի նա ստիպված համաձայնում էր ցանկացած դերի:
2003-ին Ռոբերտ Ռոդրիգեսը փորձում է նրան վերադարձնել մեծ էկրաններ` հրավիրելով «Մեկ անգամ Մեքսիկայում» ֆիլմում: Դրան հաջորդում է «Բարձրագույն նավավարում» ֆիլմը, ապա նաև «Դոմինո» և «Մեղքերի քաղաք» ֆիլմերը:
Իսկապես բարձրաձայն Միքին հայտարարում է իր մասին 2008 թվականին «Ռեսթլեր» ֆիլմից հետո, որտեղ նա գլխավոր դերն էր կատարում: Ռուրկի փայլուն դերակատարումն անտարբեր չի թողնում իր երկրպագուներին: Եթե դերասանը շատ էր փոխվել, ապա նրա դերասանական տաղանդը` ոչ: Ռուրկը Ոսկե գլոբուս է ստանում:
Այսօր Միքի Ռուրկը զբաղված է բազմաթիվ նախագծերով, իսկ նրա մասնակցությամբ ցանկացած նոր ֆիլմ մեծ հետաքրքրության և ուշադրության է արժանանում: Իսկ ինքը դերասանը համարում է, որ դեռևս չի խաղացել իր լավագույն դերը:






