A+ A A-

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր ԼոպեսԱնսահման տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի Ջենիֆեր Լոպեսը կյանքի դաժան դպրոց է անցել և հասել է նրան, ինչի մասին երազում էր: 
Գեղեցկուհին ծնվել է 1969 թվականին հուլիսի 24-ին Բրոնկսում: Ծնողները, որ ծագմամբ պուերտորիկացներ են, աղջկան դաստիարակում էին խիստ պայմաններում` աշխատելով նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և չնայած բազմաթիվ գայթակղությունների` իրեն նվիրեց արվեստին:
Մայրը փոքրիկ Ջենիին հինգ տարեկանից պարի է տալիս: Երկու տարի անց նրան արդեն հրավիրում են քաղաքայի համերգներին մասնակցելու: Տասնչորս տարեկանից Ջենը սկսում է գնալ պրոֆեսիոնալ երգեցողության դասերի: Նա հաճույքով ելույթ էր ունենում դպրոցական հանդեսներին: Սակայն նրա համար դժվար էր ապացուցել շրջապատին ու ընտանիքին, որ իր սիրտն արվեստին է պատկանում:
Ընտանիքը լուրջ չէր ընդունում նրա նախասիրությունները: Դպրոցն ավարտելուցՋենիֆեր Լոպես հետո նա Ջենիֆերը ստիպված աշխատանքի է անցնում իրավաբանական գրասենյակում: Այնտեղ նա ցերեկներն էր անցկացնում, իսկ գիշերներն ապագա աստղը ժամանակ էր անցկացնում գիշերային ակումբներում: Մայրը երազում էր, որ դուստրն ընդունվի քոլեջ և իրավաբան դառնա: Ծնողներն իսկապես հույս ունեին, որ Ջենին իրենցից լավ կյանք կունենա, սակայն չգիտեին, թե ինչպես: Մի անգամ Ջենիֆերը հարաբերությունների տախտակին նկատում է պարի դպրոցի ընդունելության մասին հայտարարություն: Հաջող անցնելով քասթինգը` Ջենը մեծ եռանդով անցնում է պարապմունքներին: Սակայն ծնողները չէին խրախուսում նրա զբաղմունքը, ինչի արդյունքում Ջենը լքում է տունն ու քոլեջը:
Դրանից հետո նա իրենց ամբողջությամբ նվիրում է պարերին: Նա ամեն օր պարապում էր և ապարդյուն աշխատանք փնտրում` գնալով բոլոր հնարավոր լսումների ու քասթինգների: Սակայն նա չէր հանձնվում: Նա իրեն ռեփում է գտնում, որտեղ իր լատինոամերիկյան ծագումը շատ սազական էր:
Պարերը նրան չէին խանգարում երազել կինոյի մասին: Մյուզիքլներում աշխատանքը Ջենիֆերի մոտ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացնում: Նա մի քանի առաջարկ է ստանում: Բացի այդ` նա միաժամանակ զբաղվում էր նաև երգով:
Երկար ժամանակ նա հանդես էր գալիս պարային համարներում, իսկ նրա մասնագիտական կարիերայի սկիզբը կարող ենք համարել New Kids On The Block խմբի բալետային շոուն, որը մեծ հռչակ էր վայելում ԱՄՆ-ում:
Շոուից հետո Ջենը պարում էր այլ ռեփ-կատարողների մոտ: Ապա նաև Ջանեթ Ջեքսոնի և… Մարկ Էնթոնիի:
Այդ ժամանակ Ջենիֆերն արդեն Հոլիվուդում էր նկարահանվում: Նա նկարահանվում էր հեռուստատեսային շոուներում և սերիալներում: Սակայն երիտասարդ դերասանուհին երազում էր կինոյում լուրջ դերերի մասին: Շուտով նրա երազանքն իրականանում է, և նա դեր է ստանում  «My Family» ֆիլմում, որի նկարահանումներից հետո հաջորդու են բազմաթիվ առաջարկներ:
1995-ին Լոպեսը Independent Spirit Awards-ում հաղթում է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Դրան հաջորդում են բազմաթիվ այլ դերեր ու անվանակարգեր:
1998-ին «Out of Sight» կատակերգության համար Ջենիֆերը ստանում է 2.000.000$ հոնորար: Եվ սա դեռ սկիզբն էր: 2001-ին «The Wedding Planner» ֆիլմի հոնորարն արդեն 9.000.000$ էր: Տարեցտարի Ջենիֆերի հոնորարներն ավելանում էին: Արդեն  2002-ին «Maid in Manhattan» ֆիլմի հոնորարը 15.000.000$ էր: 
Ջենիֆեր Լոպես2007-ի մարտին թողարկվում է արդեն երգչուհի Ջենիֆեր Լոպեսի առաջին իսպանալեզու «Como Ama una Mujer» ձայնասկավառակը: Նույն թվականի հոկտեմբերին նա ներկայացնում է «Brave» ձանասկավառակը: American Music Award-ում նա հաղթում է Լավագույն լատինոամերիկյան կատարող անվանակարգում:
Անձնական կյանքը, ի տարբերություն կարիերայի, չէր դասավորվում: Մինչև 28 տարեկան նրա հարաբերությունները տղամարդկանց հետ երկարատև չէին, ուստի նա իրենց ամբողջությամբ կարիերային էր նվիրել: Նա կարիերան ամեն ինչից վեր էր դասում և երկար ժամանակ միայնակ էր: Առաջին անգամ նա ամուսնացե է 1997 թվականի փետրվարի 22-ին մատուցող Օջանի Նոայի հետ: Ամուսնությունը տևում է ընդամենը մի տարի: Ապա Ջենիֆերը սկսում է հանդիպել Փաֆ Դեդդիի հետ: Կոմբս Լոպեսի հետ սկանդալային հարաբերություններից հետո Ջենիֆերն ամուսնանում է Քրիս Ջադդայի հետ, սակայն զույգն ամուսնալուծվում է կարճ ժամանակ անց: 
2002-ից Ջենիֆերը սկսում է հանդիպել ամերիկյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ Բեն Աֆլեքի հետ: Սիրավեպը զույգին ամենահայտնին է դառնում Հոլիվուդում: Նրանք նշանադրված էին, պատրաստված էին ամուսնանալ, սակայն անհայտ պատճառով ամուսնությունից ժամեր առաջ բաժանվում են: Բենի հետ բաժանումից հետո Ջենիֆերի կյանք նոր սեր է մտնում: Երգիչ և կոմպոզիտոր Մարկ Էնթոնին կարողանում է գրավել երգչուհու սիրտը: 2004-ի հունիսին նրանք ամուսնանում են:
2008-ի փետրվարի 22-ին Լոպեսը երկվորյակների մայր է դառնում: Սակայն 2011-ի հուլիսի 15-ին զույգը հայտարարում է ամուսնալուծության մասին: 
Այժմ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries