Ջորջ Քլունի
- Մանրամասն
- Հեղինակ Mari Love
Ջորջ Թիմթի Քլունին ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Քենտուկի նահանգի Լեկսինգթոն քաղաքում:Հոլիվուդի ապագա աստղի ընտանիքը հոր աշխատանքային գրաֆիկի պատճառով ստիպված հաճախակի տեղափոխումների մեջ էր. հայրը հեռուստահաղորդավար էր աշխատում:
Առաջին անգամ խցիկի առջև փոքրիկ Ջորջը հայտնվել է հինգ տարեկան հասակում` հոր շոուի ժամանակ:
Դեռահաս Ջորջը երազում էր պրոֆեսիոնալ բեյսբոլիստ դառնալ, սակայն Cincinnati Reds բեյսբոլային թիմ ընդունվելու փորձի ձախողումից հետո թողնում է սպորտը: Մի քանի տարի Ջորջը սովորում էր Հյուսիսային Քենտուկիի համալսարանում, սակայն շուտով թողնում է նաև դա` որոշելով դառնալ դերասան:
Սակայն չնայած շոու-բիզնեսի հետ սերտ առնչության, Ջորջի ընտանիքը չէր խրախուսում նրա ընտրությունը: Հոլիվուդ տեղափոխվելու փողը Ջորջն ինքը վաստակեց` աշխատելով ապահովագրական գործական և անգամ կանացի կոշիկի վաճառով:
Արդյունքում Ջորջին աջակցեց միայն զարմիկը` Միգել Ֆեռերը, ով նրան երկրորդ պլանի
դեր առաջարկեց իր ֆիլմում, թեև ֆիլմն այդպես էլ չթողարկվեց: 1982 թվականին Քլունին տեղափոխվես Լոս Անջելես, որտեղ սկսվեցին անհամար քաստինգներն ու փորձերը:
դեր առաջարկեց իր ֆիլմում, թեև ֆիլմն այդպես էլ չթողարկվեց: 1982 թվականին Քլունին տեղափոխվես Լոս Անջելես, որտեղ սկսվեցին անհամար քաստինգներն ու փորձերը:Մինչև հայտնի դառնալը` 1989 թվականին, Քլունին ամուսնացել էր դերասանուհի Տալիա Բալսամի հետ: Սակայն երեք տարի անց նրանք ամուսնալուծվում են, և Քլունին հայտարարում է, որ երբեք չի ամուսնանա, իսկ երեխա ընդհանրապես չի ուզում:
Ջորջի բախտը բերում է, և Հոլիվուդում նրան սկսում են տարբեր դերեր առաջարկել: 1994 թվականին Քլունիին «Շտապ օգնություն» սերիալում բժշկի դեր է ստանում, որն էլ նրան աստղ է դարձնում: Ջորջը լքում է սերիալը մի քանի տարի անց` 1999-ին:
Ամեն դեպքում Քլունին ստիպված չէր ափսոսել սերիալը լքելու համար, քանի որ նրան միանգամից հրավիրում են մի քանի խոշոր հոլիվուդյան նախագծերի:
Իսկ առջևում գլխապտույտ հաջողություններով լի կարիերան էր և մեծ հռչակը:
18 տարվա ընթացքում Քլունիի տանը ընտանի խոզ էր ապրում, որ նա նվեր էր ստացել Քելլի Փրեսնոնի կողմից: Խոզը մահացավ 2006 թվականի դեկտեմբերի 1-ին, ինչը Քլունիի համար սարսափելի հարված էր:
Դերասանը բազմակի անգամ հռչակվել է մոլորակի ամենասեքսուալ և ցանկալի տղամարդ:
Տարբեր ժամանակներում Ջորջ Քլունին հանդիպել է դերասանուհիներ Ջուլիա Ռոբերթսի, Ռենե Զելվեգերի, մոդել Սինդի Քրոուֆորդի և այլ գեղեցկուհիների հետ: 2007 թվականին Ջորջը կրքոտ սիրավեպի մեջ էր նախկին մատուցողուհի Սարա Լարսոնի հետ: Հարաբերությունները մի տարի տևեցին, շշուկներ էին պտտվում, թե շուտով հարսանիք է սպասվում, սակայն Քլունին լքեց սիրելիին 2008 թվականին:
Իսկ ահա դերերի հետ կապված Քլունիի մոտ միշտ կարգապահություն է եղել. նրա գրեթե բոլոր դերերը սիրված են և հաջողված:
«Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմից հետո Քլունին հայտարարեց, որ պլանավորում է ավելի շատ ժամանակ տրամադրել ռեժիսորական աշխատանքին: Նա ասաց, որ ռեժիսորական ինդուստրիան լավագույն վայրն է ծերանալու համար: «Սեր առանց կանոնների» ֆիլմը, որտեղ նա գլխավոր դերն էր խաղում, իր ռեժիսորական աշխատանքի արդյունքն է:
2009 թվականին Քլունին աշխատում էր «Խենթ արտակարգ իրավիճակներ» նոր նախագծի վրա, որի պրեմիերան կայացավ 2009 թվականին: 2011 թվականին Քլունին արժանացավ իր երրորդ Ոսկե գլոբուս մրցանակին: Նա վեց անգամ առաջադրվել է ամենամյա Օսկարի, սակայն դրանցից միայն 2005-ին է ստացել` երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար «Սիրիանա» ֆիլմում:
Ջորջ Քլունին Հոլիվուդի ամենահայտնի ամուրին է: Նա մինչև այսօր չի ամուսնացել և կարծես թե ամուսնանալու ոչ մի պլան չունի: Դա հույսով լի է պահում միլիոնավոր երկրպագուհիների և Հոլիվուդյան դերասանուհիների: Հարուստ, գեղեցիկ, տաղանդավոր, միլիոնների երազանք ամուսին ո՞վ չէր ուզի ունենալ: Միայն թե Քլունին վճռական է տրամադրված… Գուցե 51-ամյա դերասանը մտածում է, որ ինքը չափազանց լավն է միայն մեկին պատկանելու համար…






