A+ A A-

Քըըք Քըրքորյան

Քըրք ՔըրքորյանԱյս մարդուն է պատկանում Լաս Վեգասի խաղատների 40%-ը, ինչպես նաև MGM կինոստուդիան, որտեղ «ծնվում է» Ջեյմս Բոնդը: Ինչպես նաև ավտոմոբիլային կոնցերն Chrysler-ը: Նա կարողանում է օրական վաստակել 600 հազար դոլար: Եվ կարողանում է առատորեն կիսվել իր միլիարդներով: Կարողանում է 80 տարեկանում հայր դառնալ: Եվ անունն է նրա Քըրք Քըրքորյան:
Քըրքորյանին նահանգներում «Լաս-Վեգասի արծիվ» են կոչում: Եվ չնայած նա մոտենում է 100 տարեկանին, սակայն անհագ է ֆինանսական գործարքներում և ապշեցնում է իր հաջողություններով: Դրա հետ մեկտեղ նա արդար, ուշադիր ու առատաձեռն մարդու համբավ ունի, ով հսկայական չափերի բարեգործություն է ծավալում: Նա օգնում է իր պապենական հայրենիքին: Օգնում է անվերապահորեն և առանց որևէ ակնկալիքի: Նրա օգնությամբ վերանորոգվեցին Հայաստանի գլխավոր մայրուղիներն ու թունելները: Իսկ 1988-ի երկրաշարժից տուժածների համար կառուցվեցին հարյուրավոր տներ: Այդ ամենը ձեռնարկել է Լիսնի հիմնադրամը, որի հիմնադիրն է Քըրք Քըրքորյանը: Լինսի հիմնադրամի շնորհիվ աշխատանք է ստացել ավելի քան 15 հազար մարդ:
Քըրք Քըրքորյանի մարդասիրությունն աչքաթող չի արել նաև հայրենիքի մշակութային օջախները` թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ… 
Մուլտիմիլիարդատերը 94 տարեկան է: Ի զարմանս շատերի` բիզնեսմենի կյանքի տեմպը չի պակասոմ: Նա այն մարդկանցից է, ովքեր հավատում են, որ փողն ամենուր է, միայն թե այն վերցնելու համար պետք է մի-փոքր մտածել: 

Իսկ ինչպիսի՞ն է իրականում Քըրքը:

Իրականում նա Գրիգոր Գրիգորյան է: Նա երբեք չի թաքցրել իր հայկական ծագումը, թեևՔըրք Քըրքորյան ծնվել է ամերիկյան Ֆրեզնո քաղաքում: Նրա ծնողները 1915-ի Եղեռնի ժամանակ փախուստի էին դիմել նահանգներ: Քըրքը մանկուց ճաշակել էր աղքատության համը. Սոված էր մնում, չէր քնում, ստում էր իրական տարիքի մասին, որպեսզի աշխատանքի վերցնեն: Հազար ու մի աշխատանք է նա արել: Նա իրեն անգամ բոքսում է փորձել և մեծ հաջողություններ ունեցել, սակայն քանի որ նա ֆիզիկապես այդքան էլ ամուր չէր, նրան խորհուրդ են տալիս լրջորեն չզբաղվել սպորտով: 

Մեծ փողերի ճամփան նա բռնեց` սիրահարվելով ավիացիային: Նա երազում էր օդաչու դառնալ: Սակայն նա դասեր առնելու գումար չուներ: Քըրքն այլընտրանքային միջոց է գտնում. օդաչուին առաջարկում է բարտեր` դու ինձ դասեր, ես քեզ անվճար աշխատանք: Շուտով Քըրքն արդեն պրոֆեսիոնալ օդաչու էր, իսկ նրա եկամուտը` ամսական հազար դոլար: Մի քիչ գումար տնտեսելով Քըրքը սկսեց բիզնես ծավալել` էժան գնել, թանկ վաճառել: Փողի հոտառությունը նրա մոտ անսահման է, թեև ինքը` Քըրքը հերքում է դա: 

Ձեզ ծանո՞թ է MGM հապավումը:

Այո, դա Metro Goldvin Mayer կինոընկերությունն է` Հոլիվուդի մարգարիտը: Ամենահարուստ կինոընկերությունը, որի արխիվում ավելի քան 4000 ֆիլմ կա, այնպիսի հիթերի հեղինակ է, ինչպիսիք են Ջեյմս Բոնդն ու Ռոկին: Քըրքորյանին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 80%-ը: Նա երեք անգամ այն վաճառել է և երկու անգամ հետ գնել: 

Միլիարդատերը չի հրապարակում իր անձնական կյանքը: Նա ապրում է 18 միլիոն դոլարանոց շքեղ առանձնատանը Լաս-Վեգասում: Ի դեպ Քըրքորյանն աշխարհի առաջին մարդկանցից է, ով ունի անձնական ռեակտիվ ինքնաթիռ: Լրագրողները նրան անվանում են «հայը թռչող գորգի վրա»: 
Ամեն դեպքում միլիարդատերի ընկերները հավաստում են, թե որքան համեստ է Քըրքն իրականում: Նրանք ասում են, որ երբեք չեն տեսել, թե ինչպես է նա բարձրացնում ձայնը կամ զայրանում, վիրավորում: Հետաքրքրական փաստ է, որ որքան հարուստ ու մեծ է մարդ լինում, այնքան համեստ ու զուսպ է նա իրեն պահում: Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն իր օրինակով ապացուցում է այս դիտարկումը: Կարծում եմ` շատերը պետք է օրինակ վերցնեն նրանից: Կցանկանայի, որ մեր ամենօրյա կյանքում բոլորս մի քիչ Քըրք Քըրքորյան լինեինք` մեր հնարավորությունների սահմանում:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries