A+ A A-

Հարցազրույց Մոնիկա Բելուչիի հետ.

Մոնիկա ԲելուչիՄոնիկա Բելուչին այն սակավաթիվ կանանցից է, ում գեղեցկությամբ հիանում են ոչ միայն տղամարդիկ, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հաջողակ դերասանուհի, սիրված կին, հոգատար մայր... Թվում է, թե նա հաջողացրել է ամբողջությամբ ռեալիզացնել ինքն իրեն:
Մոնիկան հավաստիացնում է, որ իր հմայքի գաղտնիքը պարզ է` ուտել, սիրել ու պարզապես ապրել: Իսկ ի՞նչ է գեղեցկությունը: Դա միայն բնական տվյալներ չեն. դա կանացիություն է, որը սազական է կնոջ դեմքին, մարմնին, տարիքին ու կյանքի փորձին: Դրա հետ մեկտեղ Բելուչին համոզված է, որ կանացի փոքրիկ խորամանկությունները օգնում են կատարելագործել արտաքին տեսքը:
«Ցանկանում եք, որպեսզի տղամարդը նկատի՞ ձեզ: Օգտագործեք շրթներկ: Ես միշտ սիրել եմ շրթներկ: Այդ սերը կանայք ժառանգում են մայրիկներից ու տատիկներից: Դա այնքան բնական է կանանց համար. հանել հայելին ու ներկել շրթունքները:»
Դերասանուհին նկատում է, որ միշտ հպարտացել է իր իտալական արմատներով և երբեք չի հրաժարվել դրանցից` անկախ նրանից, թե որտեղ է աշխատել` Եվրոպայում, թե Ամերիկայում:
«Որտեղ էլ լինեմ, ես իտալուհի եմ մնում: Այն, թե ինչպես եմ ես խոսում, ուտում, մատուցում իմ կանացիությունը, ամենը շատ կարևոր է ինձ համար: Ես շատ եմ սիրում իտալական խոհանոցը»:
Բելուչին խոսում է նաև իր սիրելի ամուսնու` Վենսան Կասելի և երեխաների հետՄոնիկա Բելուչի հարաբերությունների մասին: Ընտանիքի անդամների մասին դերասանուհին չափազանց նրբությամբ է արտահայտվում:
«Ես միշտ ցանկացել եմ հասուն տարիքում մայրանալ. առաջին դուստրս ծնվեց, երբ ես 39 տարեկան էի, իսկ երկրորդը` երբ 45 տարեկան էի: Մինչև այդ պահը ես պատրաստ չէի մայրանալ: Ես պատրաստ չէի նման մեծ բանի, որ կփոխեր կյանքս: Կարծում եմ` դա նրանից է, որ ես տան միակ երեխան էի: Եվ որոշ առումով անտարբեր էի: Վստահ չէի, որ կկարողանամ ողջ կյանքս նվիրաբերել երեխաներիս համար: Իսկ երբ ունեցա առաջին աղջկաս, նույն պահին մտածեցի երկրորդ երեխան ունենալու մասին, քանի որ հասկացա, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել: Ես երջանիկ էի, երբ 44 տարեկանում հղիացա: Չեմ կարող ասել, որ մենք երկար ժամանակ փորձում էինք: Ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց»:
Մոնիկա Բելուչին խոստովանում է, որ իր երեխաները երջանկացնում են իրենց:
«Երբ նրանք քնած են իրենց անկողիններում, ես մոտենում եմ և ասում եմ` սիրում եմ ձեզ: Եվ դա ինձ երջանկության ու հանգստության այնպիսի հատուկ զգացում է տալիս»:
Դերասանուհու խոսքերով` նա վստահ չէ, որ կարողացել է հասնել անձնական կյանքի և աշխատանքի իդեալական բալանսի, բայց իր կյանքն իրեն լիովին ձեռք է տալիս:
«Չգիտեմ արդյոք կարող եմ անվանել սա իդեալական բալանս: Ես ամբողջ ժամանակ չեմ  նկարահանվում: Ուստի չէի շտապում երեխաների ծնվելու հարցում այնքան ժամանակ, մինչև լիովին պատրաստ չլինեի: Ես փորձում եմ այնպես պլանավորել իմ ժամանակը, որպեսզի այն համապատասխանի երեխաներիս կարիքների հետ, որովհետև գիտեմ, որ նրանք իմ կարիքն ունեն: Չեմ ցանկանում աշխատանքն առաջնային դասեմ, քանի որ երեխաներս շատ ավելի կարևոր են ինձ համար»:
Մոնիկա Բելուչին նաև նշում է, որ տարիքի հետ ավելի գեղեցիկ է դառնում: Եվ նայելով նրա թարմ լուսանկարներին` անհնար ` չհամաձայնել: 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries