A+ A A-

Էնրիկե Իգլեսիաս

Էնրիկե Միգել ԻգլեսիասԷնրիկե Միգել Իգլեսիասը ծնվել է 1975 թվականի մայիսի 8-ին Իսպանիայում: Էնրիկեն երգիչ Խուլիո Իգլեսիասի և լրագրողուհի Իզաբել Պրայսլերի որդին է: Նա գնաց հոր հետքերով և հասավ շատ մեծ հաջողությունների: Երգիչը թողարկում է բազմալեզու ձայնասկավառակներ, և համարվում է լատինալեզու ամենավաճառվող երգիչն աշխարհում, թեև Ռիկի Մարտինն էլ կարող է պայքարել այդ կոչման համար:
Էնրիկե Իգլեսիասը թողարկել է իր առաջին ալբոմը 1995 թվականին, թեև պլանավորում էր այն թողարկել դեռևս 16 տարեկանում: Էնրիկեն և Խուլիոն այդքան էլ մոտ չեն, քանի որ հայրը երկար ժամանակով բացակայում էր տանից և զբաղված էր իր երաժշտական կարիերայով: Մայրը նույնպես երկար ժամանակ չէր ծախսում որդու հետ. լրագրողի աշխատանքը շատ էներգիա էր խլում: Էնրիկեն ապրում էր դայակի հետ: 
Էնրիկեն հոր անունը չօգտագործեց հայտնի դառնալու համար: Նա թաքցնում էր ծնողներից երաժշտության հանդեպ իր սերը: 
Այսօրվա դրությամբ վաճառվել է առաջին ձայնասկավառակի ավելի քան վեց միլիոն օրինակ: Երկրորդ ձայնասկավառակը` “Vivir”-ը, նույն հաջողության հասավ: Էնրիկեն կատարելապես երգում է մի քանի լեզվով: Կան ձայնագրություններ իտալերենով, անգլերենով, պորտուգալերենով և մայրենի իսպաներենով: Մի անգամ նա ասաց MTV-ով. «Այո, ես վերցրել եմ երկու աշխարհների լավագույնն ու կարող եմ երգել ինչպես իսպաներենով, այնպես էլ անգլերենով: Կարևորն այն է, թե ինչ եմ ես արել իսպանական փոփ երաժշտության համար: Ես հենց դա էի ուզում»: Ձայնասկավառակը հիմնականում փոփ երգեր էր ընդգրկում: Ինչպես պարզվեց, դա մանկության ազդեցությունն էր: 1996 թվականին Էնրիկեն ստանում է Գրեմմի որպես լավագույն լատինալեզու արտիստ, իսկ 1997 թվականին Billboard-ն այն տարվա ալբոմ հռչակեց:
Էնրիկեի կարիերան հարթ էր ընթանում: Էնրիկեն ու Ռիկի Մարտինը երկու մրցակից ենԷնրիկե Միգել Իգլեսիաս երաժշտության մեջ, ինչպես Ջենիֆեր Լոպեսն ու Սալմա Հայեքը` կինոյում: People ամսագիրը 1998 թվականին Էնրիկեին ճանաչեց մոլորակի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը: Իր հետևից վազող կանանց մասին հարցին նա մի անգամ պատասխանեց. «Դա իմ աշխատանքի անբաժան մասն է»: Էնրիկեի երաժշտությունը գրավել է ողջ Եվրոպան ու Ամերիկան: Հետ չի մնացել նաև Ասիան: Նրա ձայնագրությունները ոսկե և պլատինե են հռչակվել Թայվանում, Թայլանդում և Սինգապուրում: Նրա դեմքը գովազդային արշավներում հայտնվել է ավելի քան 250 անգամ: Նա հայտնվել է ավելի քան 190 հեռուստատեսային շոուներում և 23 սերիալներում:
1999 թվականին Էնրիկեն թողարկում է իր առաջին անգլալեզու ձայնասկավառակը: Այն ներառում էր այնպիսի հիթեր, ինչպիսիք են "Bailamos" (We Dance), "Rhythm Divine", "Be With You" և "This Kiss Forever" դուետը Ուիթնի Հյուսթոնի հետ: ԱՄՆ-ում ալբոմը կրկնակի պլատինե է դառնում:
2000 թվականին Էնրիկեին լսում են միլիոնավոր մարդիկ Super Bowl-ի ընդմիջման ժամանակ: Նա հռչակվում է Հնդկաստանում ամենավաճառվող արտիստը:
Escape ձայնասկավառակը, որն ընդգրկում էր "Hero" և "Escapar" երգերը, հաստատեց Էնրիկե Իգլեսիասի` սուպերսթարի տիտղոսը Եվրոպայում, որտեղ այն վաճառվեց 10 միլիոն օրինակով: Բրիտանիայում այն N1-ն էր: Էնրիկեի հաջողությունը շարունակվեց նաև 2003 թվականին` 7 անունով ձայնասկավառակի թողարկվելուց հետո:
Իգլեսիասի Insomniac ձայնասկավառակը դառնում է աշխարհի միլիոնավոր կանանց հիթը: Insomniac-ը ոչ միայն ալբոմի անունն է. Էնրիկե Իգլեսիասը խոստովանում է, որ սիրում է իր երաժշտության վրա գիշերն աշխատել:
Թեև միլիոնավոր կանայք խելագարվում են Էնրիկե Իգլեսիասի համար, սակայն նա անդավաճան սիրով կապված է իր կնոջ` Աննա Կուրնիկովայի հետ:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries