A+ A A-

Միշել Լեգրան

Միշել ԼեգրանՖրանսիացի հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանի մասին խոսելիս հիմնականում հնչում է հետևյալ արտահայտությունը. «Ախ, հա: Շերբուրյան հովանոցները»: Բացի այդ` նա երաժշտություն է գրել ավելի քան 200 ֆիլմի համար, ստացել է երեք Օսկար և հինգ Գրեմմի, աշխատել Ֆրենկ Սինատրայի, Շառլ Ազնավուրի, Բարբրա Սթրեյզանդի և Լայզա Միննելիի հետ: 
Ծնվել է երաժիշտների ընտանիքում (հայրը դիրիժոր և կինոկոմպոզիտոր էր, քույրը` երգչուհի): Երաժշտական կրթություն ստացել է Փարիզի կոնսերվատորիայում: Ղեկավարել է ուսանողական վոկալային խմբով: Մասնագիտական ոլորտում առաջին քայլերն արել է 1951 թվականին` հոր պատվերով գրելով մի շարք ստեղծագործություններ: Ապա Լեգրանը սկսեց երգեր գրել ֆրանսիացի շանսոնյեների համար: Հետագայում նա ղեկավարել է սեփական նվագախումբը` միաձուլելով էստրադային երանգները ջազային երգացանկի հետ: Ֆրանսիայում այդ նվագախմբի հաջող դեբյուտից հետո Լեգրանը միջազգային ճանաչում և բարձր գնահատական է ստանում ջազային երաժիշտների և քննադատների կողմից: Ջիզզի Գիլեսպին առաջինն էրՄիշել Լեգրան ամերիկյան ջազմեններից, որ նրան պատվիրեց իր ջազային-բենդի համար գործիքավորում անել: Լեգրանը հրավիրվում է Նյու-Յորք, որտեղ որպես գործիքավորող աշխատում էր ամերիկյան ջազի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մայլս Դեվիսը, Բեն Ուեբստերը, Ջոն Կոլտրեյնը և Բիլլ Էվանսը:  
1953 թվականին Լեգրանը սկսեց երաժշտություն գրել կինոյի համար, ընդ որում կինոյի բնագավառն օգնեց նրան լիովին ռեալիզացնել իրեն ոչ միայն որպես ջազային երաժիշտ, այլև որպես էստրադային մեղեդիների հիանալի կոմպոզիտոր: 1960-ականներից Լեգրանը դարձավ ամերիկյան և ամգլիական կինոյի երաժշտության մշտական հեղինակ: 
Մեղեդային ունիկալ շնորհը և երաժշտության ներդաշնակ հնչողությունը թույլ են տալիս Լեգրանին համեմատել այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ռավելը, Ստրավինսկին, Գերշվինն ու 20-րդ դարի մշակույթի այլ ներկայացուցիչները: Նա համարվում է ամենաբազմակողմանիորեն զարգացած կոմպոզիտորը: Նրա ստեղծագործություններում կհանդիպենք ռեյգթայմ, բարոկկո, ֆլամենկո, ֆանկ-ռոք, սվինգ և ֆրանսիական օպերետային մեղեդիներ: Ֆրանսիական ջազային և էստրադային երաժշտության մեջ նրա ավանդն ահռելի է: 
-Ջազում իմպրովիզացիան կարևոր է: Իսկ կինոյու՞մ:
-Երբ աշխատում էի «Շերբուրյան հովանոցները» ֆիլմի երաժշտության վրա, հիմնական դժվարությունն այն էր, որ երաժշտության վրա ոչ ռիթմիկ տեքստ դրվի: Ճիշտն ասած ֆիլմի աշխատանքները սկսելիս պատկերացում չունեինք, թե ինչպիսին այն կլինի վերջում: Սկզբից ցանկանում էինք փոքրիկ մյուզիքլ ստեղծել: Ստացվեց փոքրիկ օպերա: 
-Դուք հիանալի կրթություն ունեք, կոմպոզիտոր եք, գործիքավորող, երգիչ: Արդյո՞ք երգչի ունիվերսալությունն այսօր կարևոր է:
Միշել ԼեգրանՏաղանդն այնպիսի արվեստ է, որն ամեն մեկն իրականում ունի, սակայն բոլորը չեն կարողանում այն բացահայտել: Ինձ հետ բեմ դուրս եկող բոլոր երաժիշտները տաղանդավոր են: Եթե ճակատագիրն ինձ երկար կյանք նվիրի, կցանկանամ զբաղվել բալետային երաժշտությամբ: 
-Այսօր նորաձև է սեփական արմատները փնտրելը: Ինչ-որ տեղեկություն հավաքու՞մ եք Ձեր նախնիների մասին:
-Ես շատ եմ այցելել Հայաստան: Չէ՞ որ մայրիկիս ազգանունը Տեր-Միքայելյան է: Պապս ստիպված էր լքել հայրենիքն այն ժամանակ, երբ Հայաստանը Օսմանյան Թուրքիայի հպատակության տակ էր:
Երևանում գտել եմ ընտանիքիս անդամներին, զարմիկներիս: Ինձ համար ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի: Չորս երեխա ունեմ, մեծացել եմ երաժշտական մթնոլորտում, փորձել եմ երեխաներիս լավ կրթություն տալ:
-Իսկ նրանք ժառանգե՞լ են ձեր խառնվածքը:
-Աղջիկս մրցավազքի վարորդ է: Մյուս դուստրս զբաղվում է ձիավազքով: Որդիս` Էրվեն, կոմպոզիտոր է, իսկ մյուս որդիս` Բենջամենը, երգիչ: Աղջիկներս էքստրիմ են սիրում և տարբերվում են սպորտային նախասիրություններով, իսկ որդիներս պարզապես խելացի են: Իսկ ես: Գիտե՞ք ես ինչպիսին եմ: Ես սարսափելի պահանջկոտ եմ և խիստ, ինձ հետ դժվար է լեզու գտնել: Կինս պարզապես հրեշտակ է: Բայց ես երեխաներիս պես ռիսկի սիրահար եմ: Դեռևս սիրում եմ ինքնաթիռ վարել: Երկնքում աստված ես: Չէ, դա երևի շատ է… Թռչուն:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries