A+ A A-

Ջանեթ Ջեքսոն

Ջանեթ Ջեքսոն«Չզարմանաք, թե մոտակա երկու տարվա ընթացքում Ջանեթ Ջեքսոնը լքի բեմը»,- 1985 թվականին հայտարարեց ձայնագրման ստուդիաներից մեկի ղեկավարը: Տասը տարի անց Ջանեթը դարձավ սուպերաստղ, իսկ գուշակ-ղեկավարը լքեց իր աշխատանքն ու սկսեց զբաղվել բջջային հեռախոսների վաճառքով:
Ջանեթ Ջեքսոնը` լեգենդար Ջեքսոնների լեգենդար ընտանիքի կրտսեր դուստրը ծնվել է 1966 թվականի մայիսի 16-ին: Մանկուց նա արդեն սովոր էր բեմին և ութ տարեկանից ելույթ էր ունենում եղբայրների հետ: Սակայն ի տարբերություն եղբայրների` Ջանեթի ձայնային տվյալներն այդքան էլ հզոր չէին. 80-ականների կեսին նա երկու ձայնասկավառակ թողարկեց, որոնք հաջողություն չունեցան: Այդ ժամանակ ավելի մեծ ուշադրություն հատկացվում էր ոչ թե Ջանեթին, այլ նրա հայտնի եղբորը: Նա ստիպված էր երկար աշխատել, որպեսզի հայտնի դառնա ոչ թե որպես Մայքլ Ջեքսոնի եղբայր, այլ որպես ինքնուրույն անհատ: 
1989 թվականին թողարկվում է Ջանեթի նոր ձայնասկավառակը` Rhythm Nation 1814: Այդ ժամանակ նա աշխատում էր A&M լեյբլի հետ: Գլխավոր սինգլը Rhythm Nation հատկապես մեծ հաջողություն է ունենում: Rhythm Nation1814 ձայնասկավառակը պատմության մեջ առաջինը եղավ, որի յոթ սինգլներն էլ հիթ-շքերթներում գլխավոր հորիզոնականներ զբաղեցրին: Rhythm Nation-ը երգչուհու առաջին Գրեմին է բերում: Ձայնասկավառակի թողարկումից հետո Ջանեթն ուղևորվեց իր առաջին շրջագայության, որը հռչակվեց երաժշտության պատմության մեջ լավագույն դեբյուտ:
1990-ականների սկզբին Ջանեթը սկսում է փոխել իր ոճը: Այդ ժամանակ նա 24Ջանեթ Ջեքսոն տարեկան էր, և նախկին դեռահասից ոչինչ չէր մնացել: Նա սկսում է մարմինը ծածկող հագուստ հագնել, հաճախ կիսազինվորական համազգեստ էր հագնում, ինչի պատճառով նրան հաճախ շփոթում էին Մայքլի հետ: Նրա երգերում շատ էր խոսվում սիրո և սեքսի մասին: 1993-ին թողարկված janet. Ձայնասկավառակը սկանդալային է դառնում շապիկի պատճառով, որի վրա պատկերված էր մերկ Ջանեթը, ում կուրծքը փակում էին տղամարդու ձեռքերը: Բացի այդ ձայնասկավառակի երգերի հնչողությունն էլ էր փոխվել: Ալբոմի թողարկումից հետո միսս Ջանեթը հռչակվեց ոչ միայն երաժշտական աստղ, այլև անվիճելի սեքս-խորհրդանիշ:
1995 թվականին Ջանեթը Մայքլի հետ ձայնագրում է Scream սինգլը, որն ընդգրկվում է Մայքլի HIStory ալբոմում: Երգի տեսահոլովակը, որը համարվում է երաժշտության պատմության մեջ ամենաթանկը, Ջեքսոններին հերթական Գրեմին է բերում: Նույն տարվա վերջին թողարկվում է հիթերի հավաքածու Design Of A Decade ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված էին երկու նոր երգեր` Runaway և Twenty Foreplay:
2000-ականների սկզբին Ջանեթը ձայնագրվում է Shaggy-ի և Busta Rhymes-ի հետ, նկարահանվում է Pepsy-ի գովազդում Ռիկի Մարտինի հետ, ինչպես նաև ժամանակ է հատկացնում դերասանական կարիերայի համար: 2000 թվականին էկրաններ է բարձրանում «Խփնված գիտնականը-2» ֆիլմը, որտեղ Ջանեթը խաղում էր գլխավոր դերը: 
Դրանից հետո երգչուհու կարիերայում համեմատական լռություն է տիրում: Այդ պատճառով մամուլն իր ուշադրությունը սևեռում է նրա անձնական կյանքի վրա: Ռեժիսոր և պրոդյուսեր Ռենե Էլիզոնդոյի հետ ամուսնալուծությունից հետո Ջանեթը սկսեց հանդիպել Ժերման Դյուպրիի հետ: Զույգն անհամատեղելի էր. համենայն դեպս այդպես կարծում էր մամուլը: Գեղեցկուհի Ջանեթի կողքին անփայլ Դյուպրին չէր նայվում: Դրան Ջանեթ Ջեքսոնհաջորդում է հերթական սկանդալը. 2004-ի փետրվարին ելույթներից մեկի ժամանակ Ջասթին Թիմբերլեյքը պատահաբար կամ ոչ այդքան պատահաբար քաշելով նրա զգեստից, մերկացրեց Ջանեթի աջ կուրծքը: Այդ միջադեպի մասին երկար ժամանակ խոսվում էր մամուլում, հատկապես որ շուտով թողարկվելու էր նրա նոր` Damita Jo ալբոմը: Ամեն դեպքում ալբոմն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում, թեև պլատինե է հռչակվում և առաջադրվում է Գրեմմիի: Նախորդ ձայնասկավառակների հետ համեմատ` դա իսկական ձախողում էր: Սակայն Ջանեթը ձեռքերը ծալած չէր նստել:  Նա աշխատում էր նոր ձայնագրությունների վրա, որոնք, ի տարբերություն Damita Jo-ի, հաջողություն ունենում են, սակայն նախկին փառքն այլևս չկար:
Չնայած հետագա ձայնագրությունների ճակատագրին, Ջանեթն իր լուման ներդրել է ժամանանակից երաժշտության պատմության մեջ: Նա ոգեշնչման աղբյուր է հանդիսացել այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը, Աշերը, Ջասթին Թիմբերլեյքը և այլոք: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries