A+ A A-

Լիլի Ալեն

Լիլի ԱլենՀայտնի կատակերգու Քիտ Ալենի և պրոդյուսեր Էլիսոն Օուենի դուստր Լիլի Ալենը ծնվել է 1985 թվականի մայիսի 2-ին Լոնդոնում: Էլենի մանկությունը կապված է բազմաթիվ տեղափոխությունների հետ. սկզբից նա ապրում էր Լոնդոնում, հետո Իռլանդիայում: Լիլին 13 դպրոց է փոխել, քանի որ երբեք չէր տարբերվում իր լավ վարքով, և նրան հաճախ հանում էին դպրոցից: Աղջիկը շփման մշտական շրջապատ չուներ, այդ պատճառով էլ նրա ընկերները գրքերն ու երաժշտությունն էր: Լիլին մանկուց տարված էր երաժշտությամբ:
14 տարեկանում Լիլին փախչում է տանից, որպեսզի մասնակցի Գլաստոնբերիի փառատոնին, իսկ 16 տարեկանում ձայնագրում է իր առաջին երգերը: Երաժշտական կարիերայի սկիզբը կարելի է համարել այն պահը, երբ Իբիցայում Լիլին ծանոթանում է Ջորջ Լեմի հետ, ով ծանոթ էր երաժշտական շուկային ևԼիլի Ալեն ժամանակին Audio Bullys խմբի պրոդյուսերն էր: Ջորջ Լեմի շնորհիվ Լիլին ծանոթանում է պրոդյուսեր Future Cut-ի հետ, ում հետ էլ ձայնագրում է իր առաջին ստեղծագործությունները:
Հոր շնորհիվ Լիլին 2002 թվականին պայմանագիր է կնքում հայտնի Warner Records ընկերության հետ, թեև այդ ժամանակ նա ոչ մի երգ չուներ ձայնագրած: Պայմանագիրը երկարաժամկետ չէր, և դրա խզումից հետո Լիլին սկսում է ինքնուրույն աշխատել: Միայն երեք տարի անց` 2005 թվականին, Լիլին կրկին պայմանագիր է կնքում լեյբլի հետ, սակայն այս ժամանակ Regal Records ընկերության հետ:
Լիլիին դուր չի գալիս լեյբլի տնօրենների առաջարկը, և նա հրաժարվում է առաջին ձայնասկավառակի թողարկումից և առաջարկում է աշխատանքի այլ տարբերակ. հայտնի MySpace կայքում Լիլին իր անձնական էջում տեղադրում է առաջին երգերը: Նույն կայքում Լիլին օրագիր էր պահում, որտեղ անընդհատ կիսվում էր իր կյանքի ծիծաղաշարժ պատմություններով: Էջի այցելուների թիվն աստիճանաբար աճում էր, մարդիկ կիսվում էին Լիլիի երգերի հղումներով:
Այսպես աճում էր Լիլիի փառքը. նրա մասին իմանում են երաժշտական հայտնի կայքերը և ամսագրերը, այդ թվում  NME ամսագիրը, The Observer թերթը և musicOMH.com կայքը, ապա նաև BBC Radio One ռադիոկայանը: Դրան հաջորդում են լոնդոնյան հայտնի Notting Hill Arts Club ակումբում Լիլիի ելույթներն ամեն հինգշաբթի:
Քիչ ժամանակ անց Լիլիի մասին իմանում է ողջ Եվրոպան: Դեբյուտային Smile սինգլը միանգամից առաջատար դիրքեր է զբաղեցնում հիթ-շքերթներում: 2006 թվականին թողարկվում է առաջին` Alright, Still… ձայնասկավառակը: Քննադատները բավականին դրական են վերաբերում ալբոմին` հատկապես ընդգծելով Լիլիի երաժշտական նախասիրություններն ու երգերի հետաքրքրական տեքստերը: Լիլիի շրջագայության ընթացքում տված համերգները նույնքան փայլուն էին, որքան նրա ձայնագրությունները: 
Լիլի ԱլենՀաջորդ` It’s Not Me ձայնասկավառակը պետք է թողարկվեր 2008 թվականին, սակայն թողարկող ընկերության պատճառով այն թողարկվում է միայն 2009 թվականի փետրվարի 9-ին:
Քննադատաներն ու բազմաքանակ երկրպագուները հիացմունքով ընդունեցին Լիլիի նոր աշխատանքը: Գլխավոր սինգլը` Not Fair-ը, ինչպես նաև ողջ ալբոմը, գլխավոր հորիզոնականներ է զբաղեցնում անգլիական հիթ-շքերթներում:
Լիլի Ալենն այն բանի կողմնակից է, որ երաժշտի մատուցած երաժշտությունը լինի կատարյալ մակարդակի վրա: Նա ազատվել է իր համակարգչից, բլոգ չի վարում, չի երևում Facebook-ում և Twitter-ում: Այս ամենն այն բանի ապացույցն է, որ նա դեմ է ամեն տեսակ ծովահենությանն ու երաժշտության անվճար մատուցմանը համացանցում: Նրա խոսքերով`  համացանցում երաժշտություն լսելով դրա որակը հավասարվում է զրոյի, և արվեստն արժեզրկվում է:
Բացի այդ` Լիլին մտադիր էր բացել իր սեփական ձայնագրման ստուդիան: Այդ մասին նա հայտնել էր 2009 թվականին Q ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Թեև մինչև այսօր ոչ մի լուր այդ մասին այդպես էլ չկա:
Թողարկելով երկու ձայնասկավառակ` Լիլի Ալենը որոշ ժամանակով որոշեց լքել երաժշտական աշխարհը: Սակայն այս տարի ապրիլին նա հայտարարեց, որ մտադիր է վերադառնալ երաժշտարվեստ և թողարկել իր երրորդ ձայնասկավառակը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries