A+ A A-

Հոլիվուդյան արքայադուստր Սելենա Գոմեսը

Սելենա ԳոմեսՍելենա Գոմեսի կյանքի մասին միայն երազել կարելի է: Նրա երգերը մշտապես հայտնվում են հիթ-շքերթների գլխավոր հորիզոնականներում, նա նկարահանվում է ֆիլմերում, սերիալներում, հանդիպում է միլիոնների կուռք Ջասթին Բիբերի հետ: Եվ այս ամենը 19 տարեկանում: Սակայն նրա հետ զրույցի ժամանակ նախանձի զգացումն անհետանում է: Նա չի տառապում աստղային հիվանդությամբ: Հաջողության հասնելու համար նա երկար է պայքարել, ինչի համար նրան միայն հարգում ես: «Ես սիրում եմ կենտրոնանալ ինչ-որ խնդրի վրա և գերազանց կատարել այն: Միշտ ցանկացել եմ ամեն ինչ ճիշտ անել: Եվ չեմ դադարում ձգտել լավագույնին»,- ասում է աղջնակը: Ինչ խոսք` նրա սկզբունքն աշխատում է: Անցած տարի Selena Gomez and the Scene խումբը ձայնագրել է երկու հիթ և շրջագայել ողջ Ամերիկայով մեկ: Սելենան նկարահանվել է «Մոնտե Կարլո» երիտասարդական ֆիլմում: Ապա սկսել է հանդիպել Ջասթին Բիբերի հետ: Ահա թե ինչպես են դառնում շոու-բիզնեսի արքայադուստր:
Սելենա Գոմեսը  ծնվել է Տեխաս նահանգում: Մայրը 16 տարեկան էր, հայրը` 17: «Եթե ես էլ մայրիկիս պես 16 տարեկանում երեխա ունենայի, հիմաՍելենա Գոմես երեք տարեկան երեխա կունենայի: Ինչ սարսափելի է»,- ծիծաղում է Սելենան: Ընտանիքն այդքան էլ ապահովված չէր: Սելենան հիշում է, որ մի անգամ դպրոցի ճանապարհին ավտոմեքենայի բենզինն ավարտվում է, և բոլորը սկսում են քրքրել ավտոմեքենան` մանր գտնելու հույսով: «Նման բաներ շատ էին լինում»:
Չնայած ընտանիքի վիճակին` մայրը միշտ փող գտնում էր փոքրիկ Սելենային համերգներ, թատրոն ու թանգարան տանելու համար: Նա ուզում էր, որ աղջիկը լավ կրթություն ստանա: «Կարծում եմ` առանց մայրիկիս դաստիարակության ես երբեք չէի մտածի հայրենի քաղաքից դուրս գալու մասին»,- խոստովանում է Սելենան: Այն ժամանակ, երբ հասակակիցները Բարբի տիկնիկներով էին խաղում, Սելենան տարված էր Բրիթնի Սթիրսի և Հիլարի Դաֆի երաժշտությամբ և վճռականորեն որոշել էր դառնալ երգչուհի և դերասանուհի: Սելենան դա այնքան էր ցանկանում, որ համոզում է մայրիկին իրեն լսումների տանել: Յոթամյա աղջնակը դեր է ստանում «Բարնին և ընկերները» սերիալում, որը նկարահանվում էր Տեխասում: Այնտեղ նա ծանոթանում է Դեմի Լովատոյի հետ. աղջիկները դառնում են լավագույն ընկերուհիներ: Տարիներ անց աղջիկների ընտանիքները միաժամանակ տեղափոխվում են Լոս-Անջելես, որպեսզի Դեմին և Սելենան կարողանան մուտք գործել Հոլիվուդ: «Մենք երբեք փող չունեինք, այդ պատճառով միասին մի տուն էինք վարձել ու կիսում էինք բոլոր ծախսերը: Մի տանիքի տակ յոթ կին կար»,- պատմում է Սելենան: Տեղափոխությունից հետո աղջիկները տարվում են աշխատանքով, և ընկերության համար ժամանակ չի մնում: «Մեր ուղիները բաժանվեցին, որովհետև մենք հասկացանք, որ ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնա: Երևի այդպես էր ճիշտ»,- ասում է Լովատոն:
Սելենան նկարահանվում էր Դիսնեյի ֆիլմերում, սակայն չէր պլանավորում կանգ առնել դրա վրա: Նա սկսում է երաժշտություն գրել ու նկարահանվել տարբեր ժանրերի ֆիլմերում, որպեսզի ապացուցի, որ դուրս է եկել դեռահասական ֆիլմերի դերասանուհու կարգավիճակից: «Կինոարտադրության մեջ ձևականությունը շատ է, իսկ ես ուզում եմ հեռու մնալ այդ ամենից և պարզապես անել իմ աշխատանքը»,- ասում է Սելենան:
Հոլիվուդյան պրոդյուսեր Դենիս Դի Նովին հաստատում է, որ Սելենային հաջողվել է պահպանել ինչպես բնական հմայքը, այնպես էլ սթափ մտածելու կարողությունը: «Սկզբից անհանգստանում ես նրա համար, հետո սիրահարվում: Նա իսկապես շատ է աշխատում: Եվ հաստատ գիտի, թե ինչ է ցանկանում»,- ասում է Դի Նովին:
Սելենա ԳոմեսՍելենան առաջին անգամ համբուրվել է չորս տեսախցիկի առջև. «Հուզմունքից դողում էի»,- հիշում է Սելենան: Քննադատներն այն կարծիքին են, որ հիմա Սելենան պատրաստ է դեռահասական ամպլուայից դուրս գալ և վերածվել լուրջ դերասանուհու: 
Այո, Սելենան իսկապես մեծանցել է, և շատերը դա կապում են նրա առաջին լուրջ հարաբերությունների հետ: Բիբերից առաջ Սելենան հանդիպում էր Թեյլոր Լոտների և Նիկ Ջոնասի հետ, սակայն նա հավաստիացնում է, որ Ջասթինի հետ նրա կապը ոչ մի ընդհանուր բան չունի նրա անցյալի հետ: 
Ջասթինն ու Սելենան սկսել են հանդիպել 2010 թվականից, իսկ պաշտոնապես հայտարարել են իրենց հարաբերությունների մասին 2011 թվականի մարդին, երբ միասին հայտնվեցին Vanity Fair ամսագրի խնջույքին: «Մեր ժամադրությունների մեծ մասն օնլայն է անցնում»,- կատակում է Սելենան: Եվ զարմանալի չէ. սիրահարները, հավանաբար, ամենալարված գրաֆիկն ունեն ողջ Հոլիվուդում, և հրաշք է, որ հաջողացնում են հայտնվել միևնույն վայրում միևնույն ժամանակ:
Իսկ ի՞նչ են նրանք անում, երբ հանդիպում են: Մամուլը գրում է, որ Ջասթինն ահռելի գումարներ է ծախսում, որպեսզի ընկերուհուն տեսնի: Օրինակ վերջերս նա վարձել էր Staples Center զվարճանքի ողջ համալիրը, որպեսզի Սելենայի հետ դիտի նրա սիրելի ֆիլմերից մեկը` «Տիտանիկը»: Բայց Սելենան ասում է, որ սովորաբար իրենց ժամադրություններն ավելի զուսպ են անցնում: «Ես բոլոր 19-ամյա աղջնակների նման եմ: Երբ սիրահարված ես, ուզում ես այդ մարդու կողքին լինել, գնալ կինո կամ պարզապես զբոսնել: Եվ լինել որքան հնարավոր է նորմալ: Բախտս բերել է, որ հանդիպել եմ մի մարդու, ով իմ պես է մտածում»,-խոստովանում է Սելենան:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries