A+ A A-

Իրականում ես 85 տարեկան գաճաճ եմ. Նատալի Պորտման

Նատալի ՊորտմանԻրականում ես 85-ամյա գաճաճ եմ:
Մի անգամ փողոցում քայլում էի, երբ հանկարծ մեկը բացականչեց. «Աստված իմ, նայեք` Վայնոնա Ռայդերն է»: Ես պտտվեցի, որ տեսնեմ նրան, բայց հասկացա, որ բոլորն ինձ են նայում:
Առաջին դերս խաղացել եմ 11 տարեկանում, ուստի 20 տարեկանում արդեն վստահ ասում էի` հերիք է: 
«Լեոն»-ն ինձ առանձնապես ուրախություն չբերեց: Ես հպարտ եմ, որ խաղացել եմ ֆիլմում, բայց այնքան տարօրինակ էր 12 տարեկանում սեքսուալ ցանկությունների օբյեկտ լինել:
Իսկական խելացի մարդիկ հինգ չեն ստանում. նրանք գիտեն, որ գնահատականն իրականում ոչինչ չի նշանակում:
Ես ուրախ եմ, որ այս ամենի միջով անցել եմ: Հասցրել եմ լինել այն, ինչ ծնողներս էին ուզումՆատալի Պորտման տեսնել, այն, ինչ պրոդյուսերներն էին ուզում տեսնել և այն, ինչ հանդիսատեսն էր ուզում տեսնել:
Դերասանուհիների ցուցակում ես հավանաբար ամենավերջին տեղում եմ: Տարեկան ես միջինը նկարահանվում եմ երկու ֆիլմում, մինչդեռ անգամ ինձնից փոքր դերասանուհիները հասցրել են արդեն գրեթե քառասուն ֆիլմում նկարահանվել: 
«Աստղային պատերազմներ»-ից հետո ես հասկացա, որ ողջ կյանքս դերասանուհի եմ լինելու: Անհնար է փաստաբան, բժիշկ կամ ինչ-որ այլ բան լինել, երբ նման ֆիլմում ես նկարահանվել: 
Երբ նայում եմ «Աստղային պատերազմներ»-ի իմ տիկնիկին, մտածում եմ, թե որքան տարօրինակ է, որ ինչ-որ տեղ երեխաները հիմա ինձնով խաղում են:
Ես ութսունականների երեխա եմ: Ես Բարբի տիկնիկ ու փոքրիկ խաղալիք պոնի եմ ունեցել, սակայն միշտ փչացրել եմ դրան` նկարել եմ դեմքերին կամ կտրել մազերը:
Մանուկ հասակում ցանկանում էի տիեզերագնաց, բժիշկ ու անասնաբույժ դառնալ, բայց դրանից առաջ իհարկե երազում էի ջրահարս լինել:
Կարծում եմ` ավելի շուտ եմ մեծացել, քան պետք էր:
Կուզեի իմ պես դուստր ունենալ` համակրելի, սրամիտ, կրթված, շատ մարդկանց ճանաչող և շատ փող վաստակել կարողացող:
Հայրս ու մայրս հին ավտոմեքենաներ էին վարում և շքեղ տներ չէին գնում, սակայն մենք միշտ դիտում էինք թատերական պրեմիերաներն ու շատ ճանապարհորդում էինք:
Հայրս ինձ մի պարզ կանոն է սովորեցրել` այն, ինչ չի կարող լինել կյանքում, չի կարող լինել էկրանին:
Մի անգամ հայրս ինձ իր հետ իր բժշկական հանձնաժողովներից մեկին տարավ: Նա հավի վրա ցուցադրում էր լազերային վիրաբուժություն, բոլորը ծափահարում էին, իսկ ես զայրացած էի, չէ՞ որ հավը մահացած էր: Այդ օրվանից ես միս չեմ ուտում:
Ես նորմալ հրեերեն եմ խոսում, և անգամ երբ Իսրայելում եմ, հրեերեն եմ մտածում:
Նատալի ՊորտմանԵրբեք չգիտես, թե շշուկները որտեղից են ծնվում: Օրինակ երբ ճաղատացա, սկսեցին խոսել, որ ես կամ նեոնացիստուհի եմ, կամ լեսբուհի, կամ էլ քաղցկեղ ունեմ: Շնորհակալ եմ, որ գոնե երեքը միասին չէր:
Ես աշխատում եմ հրեաների դերեր չստանձնել: Ամսեկան Հոլոքոստի մասին ֆիլմում նկարահանվելու մոտ քսան առաջարկ եմ ստանում, բայց ես ատում եմ այդ ժանրը: 
Ուզում եմ որքան հնարավոր է շատ կատակերգությունում նկարահանվել, քանի որ մինչև այսօր դեռ ոչ մի իսկապես զվարճալի գործ չեմ տեսել:
Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ասում են, որ ես հրեայի նման են:
ԳԻտեմ, որ գեղեցիկ ականջներ ունեմ, թեև բլթակներ չունեմ: Ես սովորել եմ սիրել ականջներս այնպիսին, ինչպիսին դրանք կան: Առանց բլթակների ականջները դեռ աշխարհի վերջը չեն:
Ես միշտ համարել եմ, որ ձեռքը մարդու մարմնի ամենագեղեցիկ ու արտահայտիչ մասն է: 
Տղամարդիկ այնքան տարօրինակ են: Դպրոցում մի ընկեր ունեի, և երբ առաջին ժամադրության ժամանակ համբուրեցի նրան, սկսեցին ասել, որ ես քած եմ:
Կարծում եմ, որ ես եմ լինելու այն կինը, ով բարձրակրունկներին պատերազմ կհայտարարի: Բոլորն ասում են, որ պետք է բարձրակրունկ կոշիկ հագնեմ, իսկ ես չեմ հասկանում այն տարօրինակ միտումը, որ որքան երկար են ոտքերը, այնքան սեքսուալ են դրանք:
Ինձ ահավոր հետաքրքրում է, թե ինչպես է մարդկությունը եկել նրան, որ կանայք պետք է սափրեն ոտքերն ու անութները:
Խելացի կանայք սիրում են խելացի տղամարդկանց ավելի շատ, քան խելացի տղամարդիկ` խելացի կանանց:
Երբեմն ամենաուժեղ բանը, որ կարող ես անել «ոչ» ասելն է:
Որքան մեծանում ես, այնքան թքած ես ունենում, թե ինչ են քո մասին մտածում մյուսները:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries